ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Վանեցյան. Եթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի

Վանեցյան. Եթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի
28.01.2020 | 15:52

«Ալեն Սիմոնյանը ստում է: Ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել: Նախ, քանի որ նման միջնորդություն չի եղել և երկրորդ՝ եթե անգամ լիներ, նա չէր այն մարդը, ում հետ ես նման հարց կքննարկեի»,- NEWS.am-ի հետ զրուցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե 2018-ին Վանեցյանը զանգել է իրեն և ասել է՝ Հրայր Թովմասյանը պատրաստ է ամեն կերպ աջակցել, միայն թե պահպանի պաշտոնը:

«Որպես Ալեն Սիմոնյանի նախկին ընկեր, մարդ, որը նրա հետ հաց է կիսել, ափսոսում եմ, որ նրա քաղաքական թիմը այս կերպ է վարվում նրա հետ: Ցավում եմ, որ նա համաձայնել է նման ամոթալի ձևով օգտագործվել՝ հանուն մեկ մարդու անհեթեթ ամբիցիաների, որը չի խորշում իրար դեմ հանել անգամ ընկերներին ու ընտանիքի անդամներին: Կարծում եմ՝ եթե Ալենին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի: Ակնհայտ է, որ այս պատմությունը «ոտքի վրա» է հորինվել՝ երեկվա ծաղրից հետո, հակառակ դեպքում այս մասին հիշատակումներ կլինեին Ալենի ղեկավարի՝ գրիչի մասին հայտնի գրառման կամ առավոտյան լայվի մեջ»,-ասաց Վանեցյանը:

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ