Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գագիկ Ծառուկյան. Այսօր մենք անասելի հպարտ ենք

Գագիկ Ծառուկյան. Այսօր մենք անասելի հպարտ ենք
28.01.2020 | 16:10

Սիրելի՛ հայրենակիցներ,
սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ: Այսօր մենք անասելի հպարտ ենք, քանզի կայացած ու մարտունակ Հայոց բանակն այլևս իրողություն է՝ տարածաշրջանում հավասարակշռության ու կայունության կարևորագույն երաշխավորը:


Հայոց բանակի կայացման ճանապարհն, իհարկե, հեշտ չի եղել: Հազարավոր քաջորդիներ հանուն այսօրվա խաղաղության ու սերունդների անվտանգության զոհաբերել են ամենաթանկը՝ իրենց կյանքը: Հավերժ փա՛ռք նրանց հիշատակին:
Այո՛, այսօր մենք ունենք Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության կարևորագույն երաշխիք հանդիսացող ազգային բանակ, սակայն գեթ մեկ վայրկյան անգամ չպետք է մոռանանք մեր զինված ուժերի մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու և այն ժամանակակից ռազմաարդյունաբերական պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին:
Առանձնահատուկ շնորհավորում եմ Հայոց բանակի ձևավորման գործում իրենց անուրանալի ավանդն ունեցած բոլոր մարդկանց՝ շարքային զինվորից մինչև հրամանատարասպայական կազմ, նաև առաջնագծում օրուգիշեր մեր թիկունքն անառիկ պահող հերոսներին: Բարի և անփորձանք ծառայություն ձեզ:


Մաղթում եմ, որ մեր երկրում ու տարածաշրջանում մշտապես թևածի խաղաղությունը: Փա՛ռք Հայաստանի հաղթանակած բանակին, անառիկ ամրություն մեր երկրի սահմաններին ու խաղաղություն մեր հայրենիքին: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ