Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վրույ­րը երկ­րում

Վրույ­րը երկ­րում
31.01.2020 | 11:55
«Մար­դը և Տա­րա­ծու­թյու­նը, Մար­դը և Ժա­մա­նա­կը - թերևս սա է նկար­չի ստեղ­ծա­գոր­ծու­թյան հիմ­նա­կան և ան­փո­խա­րի­նե­լի թե­ման»։
Է­լեն ԳԱՅ­ՖԵ­ՃՅԱՆ
ՄԱ­ԿԸՆ­ԹԱ­ՑՈՒ­ԹՅԱՆ ԱՋ ԹԵ­ՎՈՒՄ
Նա­խորդ դա­րի 60-ա­կան­նե­րի հայ կեր­պար­վես­տի մա­կըն­թա­ցու­թյու­նը, ինչ­պես հիմ­նա­վո­րեց ժա­մա­նա­կը, դա­րա­կազ­միկ երևույթ էր։
Ա­շոտ Հով­հան­նի­սյա­նի, Հով­հան­նես Մի­նա­սյա­նի, Հրա­չյա Հա­կո­բյա­նի, Մի­նաս Ա­վե­տի­սյա­նի և Է­դուարդ Արծ­րու­նյա­նի, Մար­տին Պետ­րո­սյա­նի և մյուս­նե­րի ներ­կա­յու­թյամբ եր­կիրն էր հեր­կում զար­մա­նահ­րաշ գե­ղար­վես­տա­կան կո­հոր­տան։ Աջ թևում Վրույր Գալս­տյանն էր իր վր­ձին-գու­թանն ա­ռաջ տա­նում։ Նա հան­րա­հայտ էր իր ա­նու­նով` Վրույր։ Դեռ հեռ­վից ո­րո­շա­կիա­նում էր քա­ղա­քա­յին մի­ջա­վայ­րում։ Եր­կու կամ ե­րեք ան­գամ եմ նրան տե­սել, աշ­նա­նա­յին անձրևա­խառն օ­րե­րին։ Կար­ծում էի ա­տո­մա­գետ-գիտ­նա­կան է կամ էլ Նա­րե­կա­ցու մա­տյա­նի ու­սում­նա­սիր­մամբ զբաղ­վող գրա­կա­նա­գետ։ Մի ան­գամ էլ ինձ թվաց, որ նա խոր­հր­դա­վո­րու­թյան քո­ղով պա­տած կոմ­պո­զի­տոր Ա­վետ Տեր­տե­րյանն է։ Պա­տահ­մամբ տե­ղե­կա­ցա, որ նշա­նա­վոր Վրույրն է, ազ­գա­յին գե­ղան­կար­չու­թյան կո­փա­ծո դեմ­քե­րից մե­կը։
Վրույր Գալս­տյա­նը Երևա­նի բնա­կիչ էր։ Ծն­վել է մայ­րա­քա­ղա­քում` 1924-ին։ 1947-ին գոր­ծե­րը հանձ­նում է հան­րա­պե­տու­թյան նշա­նա­վոր հաս­տա­տու­թյան` Փա­նոս Թեր­լե­մե­զյա­նի ան­վան գե­ղար­վես­տի ու­սում­նա­րա­նի նա­խա­պատ­րաս­տա­կան բա­ժին։ Սա­կայն նշա­նա­վոր նկա­րիչ և փայ­լուն ման­կա­վարժ Վահ­րամ Գայ­ֆե­ճյա­նի ա­ռա­ջար­կով նրան ըն­դու­նում են ու­սում­նա­րա­նի երկ­րորդ կուրս։ Ոտն ի գլուխ կր­թյալ մտա­վո­րա­կան տիար Վահ­րա­մը տա­կա­վին պա­տա­նի Վրույ­րի մեջ նկա­տեց նկար­չա­կան ա­նու­րա­նա­լի շնոր­հը։ 1947 թվա­կանն էր, դա­սըն­կեր­նե­րի հետ նա պատ­րաստ­վում է իր դիպ­լո­մի պաշտ­պա­նու­թյա­նը։ Բայց պաշտ­պա­նու­թյան նա­խօ­րեին դա­ժան նյար­դա­յին հի­վան­դու­թյու­նը նրան մե­կու­սաց­նում է աշ­խար­հից և կեր­պար­վես­տից։ Տաս­ներ­կու տա­րի անց միայն ա­պա­քին­ված Վրույր Գալս­տյա­նը պաշտ­պա­նեց իր դիպ­լո­մը և ու­սու­մը շա­րու­նա­կեց Երևա­նի գե­ղար­վես­տա­թա­տե­րա­կան ինս­տի­տու­տում, Է­դուարդ Ի­սա­բե­կյա­նի լսա­րա­նում։ Նկա­րի­չը մահ­կա­նա­ցուն կն­քեց ոչ ե­րի­տա­սարդ տա­րի­քում։ Նա 72 տա­րե­կան էր, ստեղ­ծա­գոր­ծող ան­հա­տի հա­մար վե­րել­քի, նոր շր­ջա­փուլ թևա­կո­խե­լու տա­րիք է սա։ Սա­կայն չէ՞ որ 12 տա­րի նա լռել էր։
Վրույր Գալս­տյա­նի ձե­ռա­գիրն ու լե­զուն լիո­վին անշ­փո­թե­լի են։ «Նա­տյուր­մոր­տը շշե­րի հետ» կեր­տել է 1964-ին, ինս­տի­տու­տի ա­վար­տա­կան տա­րում։ Ի դեպ, Երևա­նի գե­ղար­վես­տա­թա­տե­րա­կան ինս­տի­տուտն ա­վար­տե­լիս, 40 տա­րե­կա­նում, 1968-ին ան­դա­մագր­վում է ԽՍՀՄ նկա­րիչ­նե­րի միու­թյա­նը։ Ար­դեն 44 տա­րե­կա­նում։ Բայց ա­հա և հա­սավ պա­հը, երբ պետք է դի­մեմ կեր­պար­վես­տի ո­լոր­տի ար­հես­տա­վարժ տե­սա­բան­նե­րից մե­կին` Է­լեն Գայ­ֆե­ճյա­նին, նրա օգ­նու­թյամբ ար­վես­տա­սեր ըն­թեր­ցո­ղի հա­մար տե­սա­նե­լի դարձ­նե­լով Վրույ­րի աշ­խար­հը։
ՑՈՒ­ՑԱՍ­ՐԱ­ՀՈՒՄ` ԱՐ­ՎԵՍ­ՏԱ­ԲԱ­ՆԻ ՈՒ­ՂԵԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ
Եվ ա­հա մենք Վրույր Գալս­տյա­նի ցու­ցա­հան­դե­սում ենք, որ­տեղ ներ­կա­յաց­ված են վար­պե­տի տա­ղան­դա­շա­ղախ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, մեր ու­ղե­կից-լու­սա­բա­նողն էլ «Վրույր Գալս­տյա­նի գե­ղան­կար­չու­թյու­նը» պատ­կե­րագր­քի հե­ղի­նակ Է­լեն Գայ­ֆե­ճյանն է։ «1960-ա­կան­նե­րին Վրույ­րի գե­ղան­կար­չու­թյան բո­վան­դա­կու­թյու­նը կյան­քի ի­մաս­տի հայտ­նա­բեր­ման հարցն էր, մար­դու դե­րի և նշա­նա­կու­թյան հարցն աշ­խար­հում։ Սա է վկա­յում Հա­յաս­տա­նի մեծ պոետ­ներ Սա­յաթ-Նո­վա­յի և Ե­ղի­շե Չա­րեն­ցի և, հատ­կա­պես, գրա­կան գոր­ծող ան­ձանց` Դոն Կի­խո­տի և Սան­չո Պան­սա­յի կեր­պար­նե­րի նկար­չի մեկ­նու­թյու­նը։ Մի կտա­վից դե­պի մյու­սը տա­րագր­վե­լով, նրանք Վրույ­րի կող­մից դի­տարկ­վում են մերթ այս, մերթ այն, եր­բեմն էլ եր­րորդ դիր­քում։ Սա­կայն հիմ­նա­կա­նում (սա ակն­հայտ է նկար­նե­րի գու­նա-գե­ղա­կեր­պա­յին բնու­թագ­րում­նե­րում) նկա­րի­չը Սեր­վան­տե­սի հե­րոս­նե­րին տես­նում է հա­կադ­րու­թյան մեջ. մե­կին` ուղղ­ված դե­պի աստ­ղե­րը, մյու­սին` հո­ղին ա­մուր կպած»։
Մենք կանգ­նած ենք 1968-ին վրձ­նած «Դոն Կի­խոտ» գե­ղան­կա­րի առջև։ Սան­չոն երկ­րորդ պլա­նում է, նրա գլու­խը կար­ծես հո­ղա­գունդն է, նա եր­կն­քի հետ առ­նչ­վում է պարզ­հո­գի շի­նա­կա­նի պես, եր­կն­քից անձրև է թափ­վում, ձյուն է գա­լիս, ո­րը պա­րար­տաց­նում է մեր դաշտն ու ա­րո­տը, եր­բեմն էլ կայ­ծակն է զար­կում, հողմն է ա­վե­րում ողջ տար­վա բեր­քը։ Դոն Կի­խո­տի գլու­խը տա­ճա­րա­կերպ է, դե­պի վերև է ձգ­ված, իսկ հա­յաց­քում աշ­խար­հի վե­րաի­մաս­տա­վոր­ման, փր­կու­թյան հա­մոզ­մունքն է։ Սան­չո­յի հա­յաց­քում վշ­տա­լից տա­ռա­պանք կա և ան­հույս տագ­նապ։ «Վա­ղը ի՞նչ է ինձ սպա­սում այս կի­սաց­նոր­ված աս­պե­տի հետ» նկա­րից մեզ նա­յե­լով հարց­նում է նա։ Ստեղ­ծա­գոր­ծու­թյան ներք­նա­հատ­վա­ծում, գլու­խը հա­կած դե­պի վա­հա­նա­կերպ շր­ջա­նա­կը, ճեր­մակ մի կեն­դա­նի է կանգ­նած, ան­հայտ է, Դոն Կի­խո­տի նժու՞յգն է, թե՞ Սան­չո Պան­սա­յի ա­վա­նա­կը։ Այս տա­րաշ­խար­հիկ ա­րա­րա­ծը գլու­խը կախ վար է իջ­նում։ Գու­ցե թե տիար Վրույ­րը ակ­նար­կում է թե՛ աս­պե­տի, թե՛ շի­նա­կա­նի ե­րա­զանք­նե­րի ան­կու­մը։ Իսկ վա­հա­նա­կերպ շր­ջա­նա­կի վրա նկար­չի ստո­րագ­րու­թյունն է և տա­րե­թի­վը։ Դժ­վար չէ կռա­հել, որ հե­ղի­նա­կը կն­քում-վա­վե­րաց­նում է իր հե­րոս­նե­րի աշ­խար­հիկ և հոգևոր բերկ­րանքն ու տա­ռա­պան­քը` սե­փա­կան նե­րաշ­խար­հում պար­բե­րա­բար բռնկ­վող ու մա­րող բերկ­րան­քի և տա­ռա­պան­քի ա­լե­կոծ­ման տի­րույթ­նե­րում։
Վերս­տին լսենք ար­վես­տա­բա­նին. «1960-70-ա­կան­նե­րի սահ­մա­նա­գի­ծը անս­պա­սե­լի փո­խեց Վրույ­րի գե­ղան­կար­չու­թյան բո­վան­դա­կու­թյու­նը։ Նկար­չի ստեղ­ծա­գոր­ծու­թյան հիմ­նա­կան թե­մա­նե­րը` Մար­դը և Տա­րա­ծու­թյու­նը, Մար­դը և Ժա­մա­նա­կը, ան­փո­փոխ են։ Սա­կայն կյան­քի գի­տակց­ման և մար­դու նշա­նա­կու­թյան նա­խա­սահ­ման­ման հար­ցե­րի հա­մառ և լար­ված փնտր­տու­քը կար­ծես թե Վրույ­րին հասց­րին ա­վե­տյաց եր­կիր։
Բա­րիք-Չա­րիք, Լույս-Ստ­վեր, Ճեր­մակ և Սև։ Կամ ինչ­պես Ժո­ղո­վո­ղի մոտ է աս­ված` ծն­վե­լու ժա­մա­նա­կը և մեռ­նե­լու ժա­մա­նա­կը, գտ­նե­լու և կորց­նե­լու ժա­մա­նա­կը, սի­րե­լու և ա­տե­լու ժա­մա­նա­կը, կոր­ծա­նե­լու և կա­ռու­ցե­լու ժա­մա­նա­կը...»։
Նա կար­ծես նկա­րե­լիս քան­դա­կում է, կամ էլ, հա­ճախ միա­ժա­մա­նակ, ճար­տա­րա­պե­տա­կան ինչ-որ շի­նու­թյուն է նա­խագ­ծում։ Այ­լա­բա­նու­թյու­նը, խոր­հուր­դը խո­րին և պատ­վի­րան­նե­րը մո­ռա­ցու­թյան նրա շատ գոր­ծե­րում են երևում։
Ար­ժե՞ վեր­ջա­բա­նից ա­ռաջ մի ան­գամ էլ ունկ­նդ­րել Է­լեն Գայ­ֆե­ճյա­նին։ Կար­ծում եմ` ա­յո. «Ի տար­բե­րու­թյուն հին հայ­կա­կան գե­ղան­կար­չու­թյան և Մար­տի­րոս Սա­րյա­նի կտավ­նե­րի, Վրույ­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում մա­քուր լո­կալ գույ­նը ամ­բող­ջո­վին «մե­տա­ֆի­զի­կա­կան» է»։
Չա­րեն­ցի դի­ման­կար­նե­րում (եր­կուսն էլ կա­տար­ված 1964-ին) բա­նաս­տեղ­ծը մի դեպ­քում ցնց­ված է աշ­խար­հի (ի­մա` Եր­կիր Նաի­րիի) գլ­խին հե­ղեղ­ված ար­հա­վիրք­նե­րից, մյուս դեպ­քում նա իր ժա­մա­նա­կի վայ­րի­վե­րում­ներն է ա­սես չա­փագ­րում, ժա­մա­նակ, որ լի էր պե­տա­կան ա­պա­րա­տի սան­ձա­զեր­ծած վայ­րագ բռ­նա­դա­տում­նե­րով և գրա­կան մի­ջա­վայ­րի քի­նոտ դա­վե­րով։
ՎԵՐ­ՋԱ­ԲԱ­ՆԻ ՓՈ­ԽԱ­ՐԵՆ
Վրույ­րի «Սա­յաթ-Նո­վա» (1964) գոր­ծը վս­տա­հա­բար պետք է որմ­նան­կա­րել հենց Սա­յաթ-Նո­վա փո­ղո­ցում, տե­սա­նե­լի մի հատ­վա­ծում։ Միա­ժա­մա­նակ անհ­րա­ժեշտ է նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին բարձ­րար­ժեք մի ֆիլմ նկա­րել և ներ­կա­յաց­նել գե­ղար­վես­տա­սեր հա­մաշ­խար­հա­յին հան­րակ­ցու­թյա­նը` ցու­ցադ­րե­լով «ԽցսՖՑցՐՈ» և «Մեց­ցո» հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րի ե­թե­րում։ Սա­կայն ո՞վ կնա­խա­ձեռ­նի նշյալ նվի­րա­կան սխ­րան­քը, ան­հայտ է ա­ռայժմ։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 5704

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ