«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Սթա­փու­թ­յան բո­լոր կա­նոն­նե­րը փլուզ­վում են»

«Սթա­փու­թ­յան բո­լոր կա­նոն­նե­րը փլուզ­վում են»
07.02.2020 | 01:29
Խոր­հր­դա­րա­նում ե­րեկ քն­նարկ­ված հար­ցի առն­չու­թյամբ տե­սա­կետ խնդ­րե­ցինք քա­ղա­քա­գետ ՍՏԵ­ՓԱՆ ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱ­ՆԻՑ։
-Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան նա­խա­ձեռ­նած սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի այս տար­բե­րա­կը և հար­ցը հան­րաք­վեի դնե­լու ա­ռա­ջար­կը։
-Լի­նում են դեպ­քեր, երբ որևէ ի­րա­դար­ձու­թյուն գնա­հա­տե­լը դժ­վար գործ է դառ­նում։ Սա այդ դեպ­քե­րից է, երբ բո­լոր ի­րա­վա­կան նոր­մե­րը տա­պալ­վում են, սթա­փու­թյան բո­լոր կա­նոն­նե­րը փլուզ­վում են։ Այս օ­րի­նա­գի­ծը չի դի­մա­նում որևէ ի­րա­վա­կան կամ քա­ղա­քա­կան քն­նա­դա­տու­թյան ու նման­վում է աբ­սուր­դա­յին ներ­կա­յաց­ման։ Իս­պա­նա­ցի հայտ­նի ռե­ժի­սոր կար՝ Լուիս Բու­նյուել, ով աբ­սուր­դի ժան­րում էր ստեղ­ծա­գոր­ծում, ե­թե կեն­դա­նի լի­ներ, ա­պա ԱԺ մե­ծա­մաս­նու­թյան այս նա­խա­ձեռ­նու­թյու­նը նրա հա­ջորդ ֆիլ­մի հա­մար լավ նյութ կծա­ռա­յեր։ Ակն­հայ­տո­րեն հա­կա­սահ­մա­նադ­րա­կան նա­խա­գիծ է, որ­տեղ կան չա­փա­զանց լուրջ թե­րու­թյուն­ներ և, ըստ էու­թյան, սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման փորձ է հի­շեց­նում։
-Ին­չու՞ է այդ­քան պետք իշ­խա­նու­թյուն­նե­րին «գր­պա­նում» ու­նե­նալ ՍԴ-ն՝ ան­գամ հա­կա­սահ­մա­նադ­րա­կան քայ­լեր ա­նե­լու գնով։
-Այդ հար­ցին դժ­վար է պա­տաս­խա­նել, ո­րով­հետև որևէ ի­րա­վա­կան կամ քա­ղա­քա­կան լուրջ հիմ­նա­վո­րում այս ա­մե­նի հե­ղի­նակ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի հն­չեց­րել։ Իր և իր թի­մա­կից­նե­րի այն պն­դում­նե­րը, թե ՍԴ դա­տա­վոր­նե­րը չեն վա­յե­լում ժո­ղովր­դի վս­տա­հու­թյու­նը, դե­մա­գո­գիկ բնույթ ու­նեն։ Նույն ժո­ղո­վուր­դը ոչ միայն չի վս­տա­հում, այլև ան­գամ չի էլ ճա­նա­չում ԱԺ «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րի մե­ծա­մաս­նու­թյա­նը։ Ինչ վե­րա­բե­րում է ի­րա­կան պատ­ճառ­նե­րին, ա­պա դրանք ըն­դա­մե­նը են­թադ­րու­թյուն­ներ են՝ ու­նե­նալ ամ­բող­ջա­կան ու բա­ցա­ռիկ իշ­խա­նու­թյուն, որևէ հար­ցում պար­տու­թյուն չկ­րել ու գնալ մինչև վերջ՝ դեմ­քը պա­հե­լու հա­մար, մտա­հո­գու­թյուն­ներ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի դա­տա­վո­րու­թյան հար­ցում ՍԴ-ի հնա­րա­վոր ո­րո­շու­մից և այլն։ Բայց այդ բո­լոր են­թադ­րու­թյուն­նե­րը որևէ ա­ղերս չու­նեն ժո­ղովր­դի ու պե­տու­թյան շա­հե­րի հետ, դրանք բո­լո­րը Նի­կոլ Փա­շի­նյա­նի ան­ձի ցան­կու­թյուն­ներն ու նպա­տակ­ներն են։
-ՍԴ-ի շուրջ ստեղծ­ված վի­ճա­կը վա­ղուց ար­դեն մեր երկ­րի սահ­ման­նե­րից դուրս է ե­կել։ Մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը կոշտ գնա­հա­տա­կան­ներ են հն­չեց­րել, սա­կայն իշ­խա­նու­թյա­նը դա կար­ծես չի ան­հան­գս­տաց­նում։ Դր­սի կա­ռույց­ներն ի՞նչ խն­դիր­ներ կա­րող են մեզ հա­մար ստեղ­ծել, այս ա­ռու­մով ան­հան­գս­տու­թյուն­ներն ան­տե­ղի՞ են։
-Նախ փոր­ձենք հաս­կա­նալ մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի, ա­ռա­ջին հեր­թին Եվ­րա­խոր­հր­դի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Մի կող­մից նրանք հաս­կա­նում են, որ Հա­յաս­տա­նը, լի­նե­լով այդ կա­ռույ­ցի ան­դամ, մի քա­նի տաս­նյակ եր­կր­նե­րի հա­մար նա­խա­դեպ է ստեղ­ծում։ Դա ար­դեն իսկ մի­ջազ­գա­յին խն­դիր է ու վնա­սում է այդ կա­ռույց­նե­րի վար­կին։ Մյուս կող­մից կա քա­ղա­քա­կան խն­դիր. Հա­յաս­տա­նի «հե­ղա­փո­խու­թյու­նը» ներ­կա­յաց­վում էր որ­պես ժո­ղովր­դա­վա­րու­թյան մեծ ձեռք­բե­րում և օ­րի­նա­կե­լի դեպք հիմ­նա­կա­նում հետ­խոր­հր­դա­յին եր­կր­նե­րի հա­մար։ Քա­ղա­քա­կան ա­ռու­մով նրանք չեն ցան­կա­նում, որ այդ օ­րի­նա­կե­լի դեպ­քը վար­կա­բեկ­վի։ Բարդ խնդ­րի առջև են հայ­տն­վել, բայց կար­ծում են, որ դեպ­քե­րի զար­գա­ցու­մը գնում է այն ուղ­ղու­թյամբ, որ այ­նուա­մե­նայ­նիվ, ի­րենց ինս­տի­տու­ցիո­նալ շա­հը կդառ­նա գե­րա­կա, և ստիպ­ված են լի­նե­լու ա­վե­լի կոշտ մի­ջոց­ներ ձեռ­նար­կել։ Դրա հա­մար կան մի շարք գոր­ծիք­ներ՝ Հա­յաս­տա­նի մա­սին ա­վե­լի կոշտ զե­կույց­ներ պատ­րաս­տել, ԵԽԽՎ ո­րո­շում­ներ ըն­դու­նել, նաև ձայ­նից զր­կել և այլն։ Դրանք մեծ ի­մի­ջա­յին հար­ված­ներ են, ո­րոնք կա­րող են ու­նե­նալ նաև այլ հետևանք­ներ։
-Ին­չի՞ են հան­գեց­նե­լու այս գոր­ծըն­թաց­նե­րը, իշ­խա­նու­թյունն այս տեմ­պե­րով ին­չի՞ է ձգ­տում։ Մի կող­մից ներ­քին այս­պի­սի խն­դիր­նե­րի առ­կա­յու­թյու­նը, մյուս կող­մից՝ ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի շուրջ ակ­տիվ գոր­ծըն­թաց­նե­րը հնա­րա­վո՞ր է նոր քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակ, վե­րա­դա­սա­վո­րում­ներ ստեղ­ծեն երկ­րում։
-Ար­ցա­խյան խն­դի­րը պայ­մա­նա­վոր­ված է մի­ջազ­գա­յին զար­գա­ցում­նե­րով։ Մեր մեծ տա­րա­ծաշր­ջա­նը նա­խա­պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կում է, և այս պա­հին չեմ կար­ծում, թե կտ­րուկ զար­գա­ցում­ներ կլի­նեն։ Խն­դիր­նե­րը բա­վա­կա­նին բարդ են ու վե­րա­բե­րում են մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ըն­թա­ցող խոր­քա­յին տրանս­ֆոր­մա­ցիա­նե­րին։ Ար­ցա­խում լուրջ սրա­ցու­մը չի կա­րող ան­տար­բեր թող­նել Ի­րա­նին, Թուր­քիա­յին, Ռու­սաս­տա­նին և ոչ միայն։ Դա կա­րող է մեծ ա­պա­կա­յու­նաց­ման կա­տա­լի­զա­տոր լի­նել։ Այս ա­ռու­մով կար­ծես թե կտ­րուկ զար­գա­ցում­ներ չեն սպաս­վում։ Ինչ վե­րա­բե­րում է հար­ցի մյուս մա­սին, թե ին­չի է ձգ­տում իշ­խա­նու­թյու­նը, ա­պա ա­ռա­ջին հեր­թին ես չէի օգ­տա­գոր­ծի «իշ­խա­նու­թյուն» բա­ռը։ Այ­սօր իշ­խա­նու­թյու­նը կենտ­րո­նա­ցած է մեկ ան­ձի ձեռ­քում, ով միանձ­նյա ո­րո­շում­ներ է կա­յաց­նում։ Չեմ կար­ծում, թե այդ ան­ձը որևէ հս­տակ, թե­կուզ իր հա­մար հաս­կա­նա­լի քա­ղա­քա­կա­նու­թյուն է ի­րա­կա­նաց­նում ու կա­յուն պատ­կե­րա­ցում­ներ ու­նի, թե ի­րեն ինչ է պետք և ինչ է ա­նում։ Տպա­վո­րու­թյունն այն է, որ ո­րո­շում­նե­րը տա­րե­րա­յին են ու պա­հի տակ են կա­յաց­վում։ Դրա վառ օ­րի­նա­կը ՍԴ-ի շուրջ ըն­թա­ցող զար­գա­ցում­ներն են՝ չմ­տած­ված, ի­րա­րա­մերժ քայ­լեր ու նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ։ Կար­ծում եմ` մյուս խն­դիր­նե­րում նույն­պես նման ի­րա­վի­ճակ է տի­րում։
Ճե­պազ­րույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 7222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ