Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Բա­ցառ­ված չէ, որ Ա­լիևի դի­մաց նս­տած Փա­շի­ն­յա­նը մտա­ծել է ոչ թե հա­կա­մար­տու­թ­յան, այլ ՍԴ-ի, նախ­կին­նե­րին պա­տե­րին ծե­փե­լու մա­սին»

«Բա­ցառ­ված չէ, որ Ա­լիևի դի­մաց նս­տած Փա­շի­ն­յա­նը մտա­ծել է ոչ թե  հա­կա­մար­տու­թ­յան, այլ ՍԴ-ի, նախ­կին­նե­րին պա­տե­րին ծե­փե­լու մա­սին»
18.02.2020 | 11:57

Փա­շի­նյան-Ա­լիև հայտ­նի դե­բա­տից հե­տո քա­ղա­քա­կան դաշ­տը, ինչ­պես միշտ, բա­ժան­վել է եր­կու խմ­բի՝ Փա­շի­նյա­նին գո­վեր­գող­նե­րի ու քն­նա­դա­տող­նե­րի։ Ա­ռա­ջին­ներն ա­սում են, թե տե­սաք՝ ինչ­պես Ա­լիևին «տե­ղը» դրեց, երկ­րորդ­ներն էլ, թե ա­նի­րա­զեկ ու ան­պատ­րաստ էր Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը։ Ի վեր­ջո, հայ­կա­կան կողմն այդ բա­նա­վե­ճից շա­հե­կա­նո­րե՞ն, թե՞ խո­ցե­լի դուրս ե­կավ։ Այս ու այլ հար­ցե­րի շուրջ զրու­ցե­ցինք քա­ղա­քա­գետ ՀՐԱՆՏ ՄԵ­ԼԻՔ-ՇԱՀ­ՆԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԻ հետ։

-Մենք ոչ թե շա­հե­կան, այլև ո­րոշ հար­ցե­րում խնդ­րա­հա­րույց ի­րա­վի­ճա­կում հայ­տն­վե­ցինք,- նշեց մեր զրու­ցա­կի­ցը։-Նախ մի քա­նի նկա­տա­ռում. Նի­կոլ Փա­շի­նյա­նը հա­կա­մար­տու­թյան վե­րա­բե­րյալ պատ­մա­կան փաս­տե­րին բա­ցար­ձակ չի տի­րա­պե­տում։ Երբ Ա­լիևը խո­սում էր Կով­կա­սի բյու­րո­յի ո­րո­շում­նե­րից, Փա­շի­նյա­նը չն­շեց դրա­նից ա­ռաջ կնք­ված այլ պայ­մա­նագ­րե­րի մա­սին, իսկ Խո­ջա­լուի դեպ­քե­րի փաս­տարկ­նե­րը բա­վա­կան թույլ էին, այ­սինքն հա­կա­մար­տու­թյան պատ­մու­թյան ման­րա­մաս­նե­րին, հիմ­նա­րար կո­դե­րին Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը տե­ղյակ չէ։ Այս իսկ պատ­ճա­ռով Ա­լիևը կա­րո­ղա­ցավ այդ հար­ցե­րը շա­հար­կել և հա­սավ այն բա­նին, որ հայ­կա­կան կող­մը ներ­կա­յա­ցավ հա­կա­մար­տու­թյան ըն­թաց­քում իբրև ցե­ղաս­պա­նու­թյուն ի­րա­կա­նաց­րած ժո­ղո­վուրդ։ Սա ան­թույ­լատ­րե­լի ու մտա­հո­գիչ էր։ Հա­ջորդ հան­գա­ման­քը. Փա­շի­նյա­նը ոչ մի կերպ չէր ար­ձա­գան­քում Ա­լիևի՝ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը ադր­բե­ջա­նա­մետ լույ­սի ներ­քո ներ­կա­յաց­նե­լու փոր­ձե­րին, չէր ընդ­դի­մա­նում, օ­րի­նակ, փու­լա­յին լուծ­ման ա­ռա­ջար­կին, ադր­բե­ջան­ցի­նե­րի վե­րա­դար­ձին, տա­րածք­նե­րի հան­ձն­մա­նը և այլն։ Ակն­հայ­տո­րեն երևում էր, որ պաշ­տո­նա­կան Երևա­նը չու­նի հա­կա­մար­տու­թյու­նը լու­ծե­լու հս­տակ քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Լրագ­րող­նե­րի ան­գամ պարզ հար­ցին, թե ինչ ակն­կա­լիք­ներ ու­նեք մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նից հա­կա­մար­տու­թյան լուծ­ման առն­չու­թյամբ, պաշ­տո­նա­կան Երևա­նը հս­տակ պա­տաս­խան չու­ներ։ Բո­լոր հար­ցե­րին ըն­դա­մե­նը 1 կամ 2 թույլ փաս­տար­կով էր փոր­ձում պա­տաս­խա­նել, ինչն իր հա­կա­ռա­կոր­դին թույլ էր տա­լիս բա­վա­կան խո­ցե­լի ի­րա­վի­ճա­կում դնել ի­րեն։ Ի­հար­կե, հի­մա հա­մա­ցան­ցում տես­նում եմ, թե հա­սա­րա­կու­թյան մի հատ­ված ինչ­պես է ոգևոր­ված այս քն­նար­կում­նե­րում Փա­շի­նյա­նի ար­տա­հայ­տած մտ­քե­րից, բայց այդ ա­մե­նում օ­բյեկ­տի­վու­թյան ոչ մի հա­տիկ չկա։ Տիգ­րան Մե­ծին հի­շա­տա­կե­լով, հա­զիվ թե որևէ հար­ցի լու­ծում տր­վի։ Հար­ցերն այդ­պես լղո­զե­լու, շր­ջան­ցե­լու, միկ­րո­հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի սցե­նար ա­ռա­ջար­կե­լու՝ ել­նե­լով իր հե­ղա­փո­խա­կան ի­մի­ջից, պա­տաս­խա­նը մենք տե­ղում տե­սանք, դա դահ­լի­ճի ծի­ծաղն էր և ար­հա­մար­հա­կան վե­րա­բեր­մուն­քը, ո­րը ոչ միայն Ադր­բե­ջա­նի, այլև այլ եր­կր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ու փոր­ձա­գետ­ներն էին ցույց տա­լիս։
-Սո­վո­րա­բար նման հան­դի­պում­նե­րում երկ­րի ներ­կա­յա­ցու­ցի­չը պետք է պատ­րաստ­ված գնա, ին­չու՞ էր Փա­շի­նյանն այդ­քան խո­ցե­լի ու ան­պատ­րաստ։
-Վս­տահ եմ, որ Փա­շի­նյանն այդ հան­դիպ­մա­նը պատ­րաստ­ված էր գնա­ցել, բայց նա կար­ծում էր, որ պի­տի քն­նարկ­վի իր ա­ռաջ քա­շած սցե­նա­րը։ Հույս ու­ներ, որ ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պի­տի լի­ներ իր միկ­րո­հե­ղա­փո­խու­թյու­նը, ու պի­տի խո­սեր ե­րեք կող­մի ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար ըն­դու­նե­լի լուծ­ման մա­սին, իսկ Ա­լիևը պի­տի մնար այդ «հնար­քի» տակ, այ­նինչ քն­նարկ­ման նա­խա­ձեռ­նու­թյունն ի սկզ­բա­նե Ա­լիևն իր ձեռ­քը վերց­րեց։ Ա­ռա­ջին խոս­քը նրանն էր, ին­չից կա­րե­լի է են­թադ­րել, որ մո­դե­րա­տո­րի հետ նա­խա­պես աշ­խա­տանք էր տար­վել։ Փա­շի­նյա­նը, տես­նե­լով, որ իր միկ­րո­հե­ղա­փո­խու­թյու­նը ոչ մե­կին չի հե­տաք­րք­րում, ստիպ­ված ինքն ի­րեն հարց տվեց՝ փոր­ձե­լով քն­նար­կու­մը բե­րել այն դաշտ, որ­տեղ ին­քը պատ­րաստ­վել էր, բայց կր­կին չս­տաց­վեց։ Եվ այն հնար­քին, որ Ա­լիևը պի­տի դի­մեր հայ ժո­ղովր­դին, վեր­ջինս շատ տրա­մա­բա­նա­կան ար­ձա­գան­քեց՝ ցույց տա­լով, որ ին­քը ոչ թե հա­յե­րի, այլ ադր­բե­ջան­ցի­նե­րի ա­ռաջ­նորդն է ու ան­հան­գս­տա­նում է ոչ թե հայ ժո­ղովր­դի, այլ այն մարդ­կանց հա­մար, ով­քեր փախս­տա­կան­ներ են։ Փա­շի­նյա­նի նա­խա­պատ­րաս­տած սցե­նարն այն­քան պար­զու­նակ ու վատն էր, որ սկզ­բից ևեթ ոչ մե­կին չհե­տաք­րք­րեց, պա­տաս­խան­ներն էլ շատ հա­սա­րակ էին ու կան­խա­տե­սե­լի հա­կա­ռակ կող­մին։ Ընդ­հա­նուր առ­մամբ այդ քն­նար­կու­մը կա­րե­լի է տա­պալ­ված հա­մա­րել։ Ինչ վե­րա­բե­րում է Փա­շի­նյա­նի՝ պատ­մա­կան փաս­տե­րին չտի­րա­պե­տե­լու հան­գա­ման­քին, կար­ծում եմ, պատ­մա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րը չգի­տի մեկ պարզ պատ­ճա­ռով, դրանք ի­րեն հե­տաքր­քիր չեն ե­ղել և չեն։ Նա այլ հար­ցեր է լու­ծում։ Չեմ բա­ցա­ռում ան­գամ, որ Ա­լիևի դի­մաց նս­տած մտա­ծել է ոչ թե հա­կա­մար­տու­թյան, այլ ՍԴ-ի, նախ­կին­նե­րին պա­տե­րին ծե­փե­լու մա­սին։ Նա ու­նի ի­դեա-ֆիքս և զբաղ­ված է միայն դրա­նով։
-Քա­ղա­քա­կան դաշ­տում տևա­կան ժա­մա­նակ խո­սակ­ցու­թյուն կա, թե հա­կա­մար­տու­թյան շուրջ վտան­գա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ են քն­նարկ­վում։ Այս հան­դի­պու­մից Դուք նման տպա­վո­րու­թյուն ստա­ցա՞ք։ Փա­շի­նյա­նի՝ ե­րեք կող­մե­րին ըն­դու­նե­լի լուծ­ման տար­բե­րա­կը չե­զո­քա­ցա՞վ։
-Այն, որ հա­կա­մար­տու­թյան շուրջ բա­նակ­ցու­թյուն­ներ են ըն­թա­նում, դրա մա­սին վկա­յում են և Մինս­կի խմ­բի, և Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը։ Այն­տեղ խոս­վում է ժա­մա­նա­կա­ցույ­ցի, քայ­լե­րի հեր­թա­կա­նու­թյան մա­սին։ Ի՞նչ ժա­մա­նա­կա­ցույց պի­տի քն­նարկ­վի, ե­թե չկա որևէ ո­րո­շում կամ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն։ Ակն­հայտ է, որ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց ըն­թա­նում է։ Պարզ է նաև այն, որ Փա­շի­նյանն ու Ա­լիևը պայ­մա­նա­վոր­վել են քն­նարկ­ման ըն­թաց­քում չխո­սել բուն պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի, ի­մա՝ բնակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի տար­րե­րի մա­սին։ Դրա հա­մար Ա­լիևը ըն­կավ պատ­մու­թյան խոր­խո­րատ­նե­րը, իսկ Փա­շի­նյանն ա­վե­լի հե­ռու գնաց ու հա­սավ Տիգ­րան Մե­ծին։ Կար­ծում եմ, եր­կու ղե­կա­վար­ներն էլ բա­վա­րար­ված են վե­րա­դար­ձել ի­րենց եր­կր­ներ։ Սա­կայն այդ քն­նար­կու­մը չի կա­րող բա­վա­րա­րել խնդ­րով մտա­հոգ շր­ջա­նակ­նե­րին, ո­րով­հետև մենք այդ բա­նակ­ցու­թյուն­նե­րին մաս­նակ­ցում ենք ա­ռանց որևէ պատ­րաստ­վա­ծու­թյան, ծրագ­րի, դրա հա­մար շատ խո­ցե­լի դիր­քում ենք։
-Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում էր, թե Ար­ցա­խը պի­տի մաս­նակ­ցի բա­նակ­ցու­թյուն­նե­րին։ Մինչ­դեռ Ադր­բե­ջա­նը դրան հա­կադ­րում է Ղա­րա­բա­ղի ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի մտա­ցա­ծին գոր­ծո­նը։ Այս քն­նար­կան ժա­մա­նակ տե­սա՞ք տրա­մադր­վա­ծու­թյուն բա­նակ­ցու­թյուն­նե­րին Ար­ցա­խի մաս­նակ­ցե­լու ա­ռու­մով։
-Ար­ցա­խը բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ ինչ-որ պա­հի պետք է ան­պատ­ճառ վե­րա­դառ­նա, բայց այս գոր­ծոնն էլ Փա­շի­նյա­նի և արտ­գործ­նա­խա­րար Մնա­ցա­կա­նյա­նի պատ­ճա­ռով կորս­վել է։ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը նախ­կի­նում միշտ հայ­տա­րա­րել են, որ երբ կլի­նի վերջ­նա­կան կար­գա­վո­րու­մը, Ար­ցա­խը կլի­նի բա­նակ­ցու­թյուն­նե­րին մաս­նա­կից։ Սա մշ­տա­պես առ­կա է ե­ղել Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում։ Փա­շի­նյա­նը փոր­ձեց իբր այդ գործն ա­րագ ա­նել, մինչ­դեռ Ադր­բե­ջանն այդ ըն­թաց­քում հնա­րա­վո­րու­թյուն ստա­ցավ հա­վա­սա­րու­թյան նշան դնե­լու Ար­ցա­խի ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի և Ար­ցա­խի միջև՝ ի­ջեց­նե­լով վեր­ջի­նիս կշի­ռը։ Այս ա­մե­նին զու­գա­հեռ ան­հաս­կա­նա­լի է, որ Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նը սկ­սել է նպաս­տել Ադր­բե­ջա­նի այդ քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։ Հա­յաս­տա­նի ԱԳՆ-ի հայ­տա­րա­րու­թյու­նում աս­վում է, որ Ար­ցա­խի ժո­ղովր­դի ընտ­րյալ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը պի­տի մաս­նակ­ցեն բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին։ Սա պարզ ու հս­տակ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն է Ադր­բե­ջա­նի հետ, ո­րով­հետև ընտ­րյալ ներ­կա­յա­ցու­ցի­չը չի նշա­նա­կում Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն։
-Բա­նակ­ցու­թյու­նից այս կողմ ի­րա­վի­ճա­կը ևս ան­հան­գս­տաց­նող է։ Վեր­ջին շր­ջա­նում բա­նա­կում զին­վոր­նե­րի ոչ մար­տա­կան պայ­ման­նե­րում մահ­վան դեպ­քերն ար­դեն լուրջ սպառ­նա­լիք են դար­ձել։ Ի՞նչ է կա­տար­վում զին­ված ու­ժե­րում, ին­չու՞ են ող­բեր­գա­կան դեպ­քերն այս­քան շա­տա­ցել։
-Պատ­ճառ­նե­րը կա­րող են շատ լի­նել, ա­ռա­վել ևս, որ հան­գա­մանք­նե­րի մա­սին մենք դեռ չգի­տենք։ Հոր­դո­րում եմ այս թե­ման չշա­հար­կել, նման քն­նար­կում­նե­րը ոչ միշտ են ար­դյու­նա­վետ, բայց հիմ­նա­կան գոր­ծոն­նե­րը, կար­ծում եմ, եր­կուսն են։ Ա­ռա­ջի­նը. մեր երկ­րի բո­լոր ո­լորտ­նե­րում բար­ձի­թո­ղի վի­ճակ է, պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի գոր­ծու­նեու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյու­նը թու­լա­ցել է, ան­պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, ան­կազ­մա­կերպ­վա­ծու­թյու­նը չա­փա­զանց մե­ծա­ցել են։ Այս ա­ռու­մով ակն­կա­լել, որ բա­նա­կում ա­մեն ինչ պետք է նոր­մալ լի­նի, սխալ է։ Երկ­րոր­դը. իշ­խա­նու­թյուն­նե­րը հան­րու­թյա­նը տվել են, այս­պես կոչ­ված, «դուխ», երբ կես ժա­մով փո­ղոց փա­կած մե­կը կար­ծում է, թե նույն «դու­խը» պի­տի բա­նեց­նի նաև իր ան­մի­ջա­կան հրա­մա­նա­տար­նե­րի դեմ։ Այս ո­գով դաս­տիա­րակ­ված սե­րունդն է այ­սօր բա­նա­կում, երբ ի­րենց չար­դա­րաց­րած ինք­նագ­նա­հա­տա­կա­նը այն­քան բարձր է, որ ար­հա­մար­հում են պե­տա­կան ինս­տի­տուտ­ներն ու կար­գու­կա­նո­նը։
-Այս ա­մե­նում մե­ղա­վո­րու­թյան բա­ժին չու­նի՞ նաև պատ­կան մար­մի­նը՝ գե­րա­տես­չու­թյու­նը, որ հս­կո­ղու­թյու­նը թույլ է ի­րա­կա­նաց­նում։ Կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րի մա­կար­դա­կով չկա՞ ան­տար­բե­րու­թյուն, ցա­վակ­ցա­կան­ներ ան­գամ չենք լսում, էլ չենք խո­սում հար­ցի վե­րա­բե­րյալ ծան­րակ­շիռ խոս­քի մա­սին։
-Ա­յո, կա ան­տար­բե­րու­թյուն, ա­վե­լի ստույգ, խն­դի­րը քո­ղար­կե­լու ցան­կու­թյուն, չեն ու­զում, որ այդ հար­ցը որ­պես խն­դիր ըն­կալ­վի։ Բայց կա մեկ այլ ան­հան­գս­տու­թյուն ևս. մա­մու­լը հե­ղեղ­վում է պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տի ան­գամ բարձ­րաս­տի­ճան տար­բեր պաշ­տո­նյա­նե­րի՝ մի­մյանց վրա պատ­վե­րով գր­ված հոդ­ված­նե­րով։ Այ­սինքն, խն­դի­րը լու­ծե­լու փո­խա­րեն փոր­ձում են բար­դել մի­մյանց ու­սե­րին։
-Ե­թե չկան երևույ­թի ի­րա­կան ախ­տո­րո­շում, հա­մա­լիր վեր­լու­ծու­թյուն, լուրջ մո­տե­ցում, ինչ­պե՞ս ենք կար­գա­վո­րե­լու այս վի­ճա­կը, ինչ­պե՞ս են լուծ­վե­լու բա­նա­կում մի­ջանձ­նա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։
-Այս­պես թե այն­պես, իշ­խա­նու­թյուն­նե­րը ստիպ­ված են զբաղ­վե­լու այդ ա­մե­նով։ Սա բո­լոր ա­ռում­նե­րով լուրջ խն­դիր է՝ և հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան, և ազ­գա­յին անվ­տան­գու­թյան տե­սան­կյու­նից։ Պար­տադր­ված են լի­նե­լու գլուխ­նե­րը «ա­վա­զից» հա­նե­լու և զբաղ­վե­լու այս հար­ցե­րով՝ ի­րենց իսկ տված «դու­խը» սահ­մա­նա­փա­կե­լով։ Հա­կա­ռակ պա­րա­գա­յում որևէ լու­ծում դժ­վար է պատ­կե­րաց­նել։ Այս քաո­սա­յին զգա­ցո­ղու­թյուն­նե­րը պի­տի հաղ­թա­հար­վեն։
-Կար­ծում եք, այ­սօր­վա ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի պատ­ճա­ռո՞վ են նաև բա­նա­կում նման դեպ­քե­րը շա­տա­ցել։
-Միան­շա­նակ։ Բա­նա­կը հա­սա­րա­կու­թյան հա­յե­լին է. ինչ տրա­մադ­րու­թյուն­ներ կան հա­սա­րա­կու­թյու­նում, նույնն էլ բա­նա­կում է։ Նույն ա­տե­լու­թյան մթ­նո­լոր­տը, ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը։ Ե­թե հա­սա­րա­կու­թյու­նը պա­ռակտ­ված է, ան­հան­դուր­ժող, թշ­նա­ման­քով լց­ված, կենտ­րո­նա­ցած է դի­մա­ցի­նին նվաս­տաց­նե­լու վրա, բա­նա­կում նման խն­դիր­ներ չեն կա­րող չլի­նել։ Ե­թե չկա ներ­քին հա­մե­րաշ­խու­թյուն, հնա­րա­վոր չէ որևէ խն­դիր լու­ծել։
-Ինչ­պե՞ս շտ­կե­լ այս ի­րա­վի­ճա­կը։
-Հեշտ չէ այդ հար­ցին պա­տաս­խա­նե­լը։ Ազ­դակ­նե­րը պետք է իշ­խա­նու­թյու­նից գան։ Նրանք, ով­քեր ա­տե­լու­թյուն քա­րո­զե­լով դար­ձան իշ­խա­նու­թյուն, այդ­պես էլ չդար­ձան ողջ հա­սա­րա­կու­թյան իշ­խա­նու­թյու­նը։ Քա­նի դեռ իշ­խա­նու­թյուն­նե­րը թի­րա­խա­վո­րում են ի­րենց տե­սա­կե­տը չկի­սող, ընդ­դի­մա­խոս քա­ղա­քա­ցի­նե­րին, հա­մե­րաշ­խու­թյուն ու հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն չեն լի­նե­լու։ Փա­շի­նյանն ու­ներ ան­ցյա­լի ու ներ­կա­յի միջև գիծ քա­շե­լու, բո­լո­րի վար­չա­պե­տը դառ­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն։ Նա այդ ճա­նա­պար­հով չգ­նաց։ Շա­րու­նա­կում է մս­խել ի­րեն տր­ված հա­սա­րա­կու­թյան վս­տա­հու­թյան ռե­սուր­սը, որն անս­պառ չէ։ Բո­լո­րին միա­վո­րե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը նա ար­դեն կորց­րել է։ Որ­քան կդի­մա­նա հա­սա­րա­կու­թյունն այս ա­մե­նին, դժ­վար է ա­սել, բայց մի օր պոռթ­կու­մը լի­նե­լու է։ Կգա նոր իշ­խա­նու­թյուն, ո­րի գեր­խն­դի­րը լի­նե­լու է հա­սա­րա­կու­թյան հա­մե­րաշ­խու­թյու­նը։
Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 10033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ