Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալֆան և օ­մե­գան

Ալֆան և օ­մե­գան
25.02.2020 | 01:50
Մենք կա­յուն հետևո­ղա­կա­նու­թյամբ մեր եր­կի­րը կդարձ­նենք բազ­մազգ, ա­զատ ու ան­կախ ինք­նիշ­խան պե­տու­թյուն, և ոչ մի ազ­գայ­նա­մո­լա­կան նկր­տում ան­պա­տիժ չենք թող­նե­լու, նույ­նիսկ, ե­թե դա վե­րա­բե­րի ազ­գա­յին ե­կե­ղե­ցի եզ­րույ­թին: Դրա հա­մար մենք ու­նենք բա­վա­րար ներդ­րու­մա­յին մի­ջոց­ներ և ներ­քին ռե­սուրս­ներ: Կեց­ցե՜ այն հայ­րե­նի­քը, ո­րը վաղն է գա­լու, իսկ մենք ար­դեն ու­շա­ցել ենք, հա­մաշ­խար­հա­յին օ­րա­ցույ­ցով ար­դեն վա­ղը չէ մյուս օրն է, բայց մենք շո­շա­փե­լի ար­դյունք­ներ չենք ար­ձա­նագ­րել: Տա­կա­վին առ­կա են նախ­կին ստա­հոդ պե­տու­թյան մնա­ցուկ­նե­րը, ո­րոնք պե­տա­կան կա­ռույց­նե­րի տա­քուկ ան­կյուն­նե­րում պահ մտած դա­վադ­րա­բար խո­չըն­դո­տում են մեր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րին, ո­րոնց դի­մադ­րու­թյու­նից և հենց ի­րենց ան­ձե­րից պետք է շու­տա­փույթ ձեր­բա­զատ­վել՝ կի­րա­ռե­լով բո­լոր թույ­լատ­րե­լի և ան­թույ­լատ­րե­լի մի­ջոց­նե­րը, հա­նուն մեր նոր հայ­րե­նի­քի պե­տա­կան շի­նա­րա­րու­թյան: Հի­մա «ինչ­քան ու­զենք էդ­քան կխ­փենք»-ի հեր­թը մերն է, և մենք ենք մեր երկ­րի միակ տղա­մար­դիկ: Խոսքս նաև կա­նանց է վե­րա­բե­րում: Ա­ռյու­ծը ա­ռյուծ է՝ էգ լի­նի, թե որձ:
Ես իմ խոս­քի տերն եմ և հետևո­ղա­կան եմ լի­նե­լու մինչև վերջ, որ մեր հայ­րե­նա­կից­նե­րը վեր­ջա­պես կա­րո­ղա­նան լիա­թոք շն­չել ա­զա­տու­թյան օ­դը և ապ­րել բա­րե­կե­ցիկ կյան­քով: Ժա­մա­նակն է խոս­քից գոր­ծի անց­նե­լու, դի­մե­լու կտ­րուկ և վճ­ռա­կան քայ­լե­րի: Ես հոր­դո­րում եմ նախ­կին­նե­րին. տղա եք, փա­խեք, քա­նի ուշ չէ, կամ թա­լան­ված գու­մար­նե­րը, թե­կուզ գրա­վի կի­րառ­մամբ, վե­րա­դարձ­րեք ժո­ղովր­դա­կան տն­տե­սու­թյուն, ե­կել է հաշ­վե­հար­դա­րի և ար­դար դա­տաս­տա­նի ժա­մը: Պա­տաս­խան եք տա­լու… Ի­հար­կե, սա վեն­դե­տա չէ, ի­հար­կե, մեզ կքն­նա­դա­տեն, բայց ա­մեն քն­նա­դա­տու­թյուն չէ, որ ընդ­դի­մու­թյուն է: Հա­կա­հե­ղա­փո­խա­կան­նե­րը, մեր դեմ ցց­վող­նե­րը կպատժ­վեն օ­րեն­քի ամ­բողջ խս­տու­թյամբ, որ­պես պե­տա­կան դա­վա­ճան ու ժո­ղովր­դի թշ­նա­մի՝ ի­րենց հա­կա­պե­տա­կան գոր­ծու­նեու­թյան հա­մար: Մի մա­սին պար­զա­պես կոչն­չաց­նենք, աչք կփա­կենք եր­կի­րը լքող­նե­րի ա­ռաջ, մյուս­նե­րին թու­լա­փայ կշպր­տենք, որ ձեն­նե­րը կտ­րեն, մանր-մունր պաշ­տոն­ներ կտանք ու կթող­նենք, որ լա­փեն պե­տու­թյան կե­րակ­րա­տաշ­տից ու գետ­նա­քար­շո­րեն կա­տա­րեն մեր պա­հանջ­նե­րը՝ խա­փան­ման մի­ջոց կա­լան­քը կի­րա­ռե­լու ահ ու սար­սա­փի տակ:
ՈՒ­զում եք ձվա­ծեղ ու­տեք ու թա­վա­յի տա­կը պա­չիկ չա­նե՞ք, չլպս­տե՞ք, համ հա­ճույք ստա­նաք, համ կույս մնա՞ք: Հա, կու­սա­թա­ղանթ­նե­րի նոր պար­տիան լռ­վել է Լար­սի ան­ցա­կե­տում, բայց շու­տով կմաք­սա­զերծ­վի, միայն թե դրանց ու ա­լի­գա­տո­րի ձվե­րի կո­դը չի գտն­վում: Կո­կոր­դի­լոսն էլ ոչ սո­ղուն է, ոչ ձուկ, ոչ թռ­չուն: Ոչ ոք չի հաս­կա­նում, ու ապ­րան­քը մաք­սա­յին պա­հես­տում ար­դեն վա­րի է գնում… Կույ­սի պի­տույ­քը շա­տե­րի վրա­յով չի: Ի­րա­վի­ճա­կի փո­փո­խու­թյան ար­դյուն­քում էդ բիզ­նե­սի հերն ա­նիծ­վել է: Ինձ զե­կու­ցել են, որ գի­շե­րա­յին թի­թեռ­նիկ­նե­րի արհ­միու­թե­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան կո­մի­տեի նա­խա­գա­հի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րը գոր­ծա­դուլ և բո­ղո­քի ակ­ցիա­ներ է նա­խա­պատ­րաս­տում ընդ­դեմ այդ ներդ­րում­նե­րի, բայց լավ ի­մա­ցեք, կրկ­նում եմ, ա­մեն բո­ղոք ու քն­նա­դա­տու­թյուն չի, որ ընդ­դի­մու­թյուն է, հի­շեք, գյոռս չեմ տա­նե­լու: ՈՒ­րեմն, ինք­նավս­տահ քայլ ա­նենք՝ մեր­ժենք ան­ցյա­լը, քայլ ա­նենք ա­ռաջ, ա­ռանց մեկ վայր­կյան ան­գամ մտա­ծե­լու ու հետ նա­յե­լու: Ա­ռաջ նա­յեք, ա­ռա՛ջ:
Մենք նոր մտա­ծո­ղու­թյուն ենք բե­րում, նոր փի­լի­սո­փա­յու­թյուն ու մշա­կույթ, ո­րը կհե­ղաշր­ջի աշ­խար­հը: Հի­մա քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան ո­րոշ ու­ժեր ջա­նադ­րա­բար տք­նում են մի օ­րեն­քի նա­խագ­ծի վրա, որ տաս­նյոթ տա­րե­կանն անց կու­սա­թա­ղան­թա­վոր­նե­րը են­թարկ­վեն հա­սա­րա­կա­կան պար­սա­վան­քի և տու­գան­վեն, նե­րա­ռյալ անձ­նա­կան գույ­քի բռ­նագ­րավ­մամբ՝ ա­ռանց դա­տա­րա­նի ո­րոշ­ման: Գոր­ծա­ռույթ­նե­րը կի­րա­կա­նաց­նեն մեր ակ­տի­վիստ­նե­րը: Ի դեպ, սե­փա­կան երկ­րի և ժո­ղովր­դի նկատ­մամբ սահ­մա­նա­փակ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ մի շարք գոր­ծիչ­ներ և գոր­ծա­րար­ներ գաղտ­նի հա­վաք են կազ­մա­կեր­պել՝ մեզ գա­հըն­կեց ա­նե­լու դա­վա­դիր ծրագ­րի քն­նարկ­ման նպա­տա­կով: Նա­խա­պես ա­սեմ, որ ինձ չեն գո­հաց­նում ո­րոշ ու­ժա­յին­նե­րի երկ­չոտ քայ­լե­րը, իսկ հա­կա­հե­ղա­փո­խա­կան տար­րե­րի վե­րա­բե­րյալ ակն­կա­լում եմ նրանց զե­կույ­ցը անվ­տան­գու­թյան խոր­հր­դի ա­ռա­ջի­կա նիս­տում: Շեշ­տեմ, որ բա­ցար­ձա­կա­պես դժ­գոհ եմ մի շարք նա­խա­րար­նե­րի, մաս­նա­վո­րա­պես ա­ռող­ջա­պա­հա­կան գե­րա­տես­չու­թյան պա­տաս­խա­նա­տուի ան­պա­տաս­խա­նա­տու գոր­ծու­նեու­թյու­նից: Արդ, երբ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի սա ծի­րին մեջ, ա­ռա­վել քան երբևէ, վե­րաձևվում է աշ­խար­հի ֆի­զի­կա­բա­րո­յա­կան քար­տե­զը և աշ­խար­հի տե­րե­րը նոր հա­գուստ­ներ են պատ­վի­րում մսյո վեր­սաչ­նե­րին, ու պարտ­նի­խա­նե­րը կլիենտ­նե­րին պրի­մեր­կա­նե­րի են կան­չում զօր ու գի­շեր, ա­ռա­վո­տյան աղ­ջա­մուղ­ջին կա­նա­ցի մի ազդր հա­ճե­լիո­րեն սա­հում է իմ լան­ջա­կա­պով ու զգու­շաց­նում ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նում տի­րող բար­դա­կի մա­սին: Հար­վա­ծը չի ու­շա­նում, տիար նա­խա­րա­րը գե­րա­գույն նիս­տի ըն­թաց­քում ե­լույթ է ու­նե­նում, որ­պես խո­հա­րար­նե­րի ազ­գա­յին ա­սո­ցիա­ցիա­յի նա­խա­գահ, հնա­ցած սնն­դի, հատ­կա­պես աղ­ցա­նի հե­տա­մա­նո­րյա պայ­թյու­նավ­տանգ ազ­դե­ցու­թյուն­նե­րի մա­սին, նաև զգու­շաց­նում ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան ա­նու­նից, որ ծխա­խոտ փս­տաց­նե­լը կա­րող է բնա­պահ­պա­նա­կան ա­ղե­տի վե­րած­վել շր­ջա­կա մի­ջա­վայ­րի հա­մար և հա­սա­րա­կա­կան ու ար­տա­հա­սա­րա­կա­կան վայ­րե­րում ծխող­նե­րը կպատժ­վեն աշ­խա­տա­վար­ձի ա­ռա­վե­լա­գույն չա­փի աստ­ղա­բաշ­խա­կան չա­փե­րի գու­մա­րով, իսկ ղու­լաբ տվող­նե­րին խոս­տա­նում է ու­ռուց­քա­բա­նա­կան անվ­ճար ծա­ռա­յու­թյուն­ներ՝ հետ­մա­հու: Ո­րո­շու­մը ու­ժի մեջ կմտ­նի հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի ստո­րագր­ման պա­հից: ՈՒ վայ նրան, ով կանց­նի կար­միր գի­ծը: Բո­լոր հնա­րա­վոր ռիս­կե­րը կկանխ­վեն ան­հա­մա­չափ ու­ժի կի­րառ­մամբ: Խիստ: Խս­տա­գույնս: Ան­վե­րա­դարձ: Վեր ե­լար ծա­ռին, վար ըն­կար քա­րին, վայ, Կի­կոս ջան, վա՜յ…
«Բա ո՞նց է լի­նե­լու նար­գի­լե­նե­րի ճա­կա­տա­գի­րը: Գի­տե՞ս, թե ինչ բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման վրա»,- դար­ձյալ ներ­քին ձայնս է քի­թը խո­թում գոր­ծե­րիս մեջ:
«Ի­հար­կե, կլի­նեն նաև բա­ցա­ռու­թյուն­ներ»:
«Բա մա­րի­խուա­նա՞ն, ձերդ պայ­ծա­ռա­փայ­լու­թյուն»:
«Շատ չե՞ս խառն­վում քեզ չվե­րա­բե­րող պե­տա­կան կա­ռա­վար­ման գոր­ծե­րին: Չկա ան­լու­ծե­լի խն­դիր: Ոչ միայն մա­րի­խուա­նան, այլև կո­կաի­նը, ա­փիո­նը և այլ թմ­րա­նյու­թեր, ո­րոնց չա­փա­վոր օգ­տա­գոր­ծու­մը նպաս­տում է օր­գա­նիզ­մի մի շարք ֆունկ­ցիա­նե­րի կար­գա­վոր­մա­նը, կթույ­լատ­րենք օ­րեն­սդ­րա­կան կար­գա­վո­րում­նե­րով, ե­թե տվյալ հաս­տա­տու­թյու­նը օ­րի­նա­կա­նո­րեն ձեռք բե­րի դրանք որ­պես դե­ղա­մի­ջոց՝ պահ­պա­նե­լով գնում­նե­րի մա­սին օ­րեն­քը»:
«Հաս­կա­ցա, ա­մեն ինչ թույ­լատ­րե­լի է, ե­թե օ­րենք ըն­դու­նենք այդ մա­սին: Վա­ղը, ե­թե օ­րի­նա­կա­նաց­վի ձեզ հա­ճո որևէ լկ­տի հան­ցանք, այլևս կդա­դա­րի հան­ցանք լի­նե­լուց…», - ներ­քին ձայնս, ան­շուշտ, կռա­հեց, որ դժ­վա­րու­թյամբ եմ զս­պում բար­կու­թյունս, և ես տե­սա, թե ինչ­պես եր­կու ոտք ու­ներ, եր­կուսն էլ փոխ ա­ռավ ու, չափ ըն­կած, կա­տա­ղած ցլի պես, հե­ռա­ցավ: Նա գի­տի, որ հե­ղա­փո­խու­թյան հաղ­թա­նա­կից հե­տո իր ներ­կա­յու­թյունն իմ կյան­քում այլևս ցան­կա­լի չէ և օ­րե­րից մի օր ի­րեն ու­ղար­կե­լու եմ գրո­ղի ծո­ցը:
Ընդ­հան­րա­պես, պետք է նշեմ, որ հե­ղա­փո­խա­կա­նու­թյու­նը մաս­նա­գի­տու­թյուն է, ար­հեստ­նե­րի և ար­վեստ­նե­րի հա­մա­ձուլ­վածք: Իմ թե­զիս­նե­րի հռե­տո­րա­բա­նու­թյունն ու փի­լի­սո­փա­յու­թյու­նը հիմն­ված են անձ­նա­կան կեն­սա­փոր­ձիս վրա, ո­րից զուրկ է թի­մա­կից­նե­րիս ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը: Մենք նա­խընտ­րել ենք մեր­կան­դամ թա­փան­ցի­կու­թյու­նը և ան­շեղ հետևո­ղա­կա­նու­թյամբ քայ­լե­լու ենք դե­պի մեր ա­պա­գան, ո­րը, հուս­Զանք ու Զանգ, գա­լու է: Ես ար­դեն լսում եմ մեր հաղ­թա­կան զան­գե­րի ղո­ղան­ջը, մեր շար­քե­րի հա­մա­հա­վա­սար ոտ­նա­հար­ված­նե­րի ձայ­նե­րը՝ որ­պես տա­րա­ծաշր­ջա­նի ա­մե­նա­մար­տու­նակ և ան­պար­տե­լի բա­նակ… Մենք աշ­խար­հը կշր­ջենք հետ ի ոռ ու զրո կե­տից կսո­վո­րեց­նենք, թե ինչ է հա­մաշ­խար­հա­յին ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը:
Ե՜ս… Ես, որ ա­սում եմ Ես, ժո­ղո­վուրդս հետս է: Երբ լեփ-լե­ցուն դահ­լիճ եմ մտ­նում, բո­լո­րը հա­տիկ-հա­տիկ, տո­տիկ-տո­տիկ, մե­կիկ-մե­կիկ ոտ­քի են կանգ­նում: Հար­գան­քի նշան է: Ես ան­մի­ջա­պես մի հա­յացք եմ ձգում մեր պե­տա­կան խոր­հր­դա­նիշ­նե­րի կող­մը՝ հան­կարծ թեք­ված, ճմռթ­ված, պա­տա­ռոտ­ված չլի­նեն: Ան­հար­գա­լից վե­րա­բեր­մուն­քը էդ ան­շունչ ա­ռար­կա­նե­րի նկատ­մամբ մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ կա­րող է փո­խանց­վել նաև փշա­լա­րե­րի ու բա­րի­կադ­նե­րի վրա ի­րենց կյան­քը վտան­գած շն­չա­վոր­նե­րիս: Ես մե­ծա­հո­գա­բար ող­ջու­նում եմ նրանց, բարևում եմ գլ­խով, մի քա­նի­սին՝ ձեռ­քով, տա­րեց­նե­րին ու փոք­րե­րին, նույ­նիսկ, գր­կա­խառն­վում եմ: Չեմ մեր­ժում, սի­րով հա­մա­ձայ­նում եմ սել­ֆի­նե­րին: Դե, մեր ժո­ղո­վուրդն է, ու­զում է ան­մա­հա­նալ իմ կող­քին, էս­տեղ-էն­տեղ պար­ծե­նալ, թե՝ տե­սեք ո՛ւմ հետ ենք նս­տում-վեր կե­նում: Գլու­խը քա­րը: Մի խոս­քով, ժո­ղովր­դա­վա­րու­թյան բո­լոր պա­հանջ­նե­րին հա­վա­տա­րիմ եմ, չնա­յած ո­րոշ ընդ­հա­տա­կյա կա­ռույց­ներ իմ ազն­վու­թյունն ու թա­փան­ցի­կու­թյու­նը հա­մա­րում են պո­պու­լիս­տա­կան տրյուկ՝ մա­նի­պու­լյա­ցիա: Բայց դի­մա­վո­րող­նե­րի շար­քե­րից մշ­տա­պես շշուկ­ներ են ա­կան­ջիս հաս­նում՝ մեր ա­մե­նափր­կիչն ե­կավ, նրա հա­մար կյանքս էլ չեմ խնա­յի, թա­գա­վոր ու­նենք՝ աշ­խար­հը չու­նի, ոտ­նե­րը լվա­նամ՝ ջու­րը խմեմ, մեկն էլ դի­մագր­քում գրել էր, ա­մոթ էլ է ա­սե­լը, թե պատ­րաստ է էն բանս ու­տի: Շան տղի է­շը քիչ մնաց տա­նը կռիվ գցեր: Ես, ի­հար­կե, հա­մես­տա­բար չլ­սե­լու եմ դնում, հո չե՞մ ար­տա­հայ­տե­լու գո­հու­նա­կու­թյունս:
Մեր ժո­ղո­վուրդն ի­րա­վամբ գնա­հա­տել գի­տի իր իս­կա­կան մե­ծու­թյուն­նե­րին: Հե­տո դահ­լի­ճը վան­կար­կում է իմ ա­նու­նը, հետևում են բուռն, եր­կա­րատև ծա­փա­հա­րու­թյուն­նե­րը, կեց­ցե­նե­րը, ոնց որ բրեժնևյան ե­րա­նե­լի ժա­մա­նակ­նե­րում, դեռ մի բան էլ ա­վե­լի, հինգ ց-ա­նոց կեցց­ցց­ցե՜… Ան­կեղծ ա­սած, ինձ դուր է գա­լիս, որ իմ ժո­ղովր­դի դեմ­քին ու­րա­խու­թյուն ու ժպիտ է հայ­տն­վել, որ ի­րենք հպարտ են ի­րենց ա­ռաջ­նոր­դով: Այ­սինքն, սկ­սել են լավ ապ­րել: Բա չէ, նախ­կին խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ՝ լուն քա­ղա­քա­ցու ե­րե­սից ընկ­ներ՝ կսատ­կեր: Բայց դա ու­րիշ թե­մա է:
Կարևորն այն է, որ կյան­քի բո­լոր ո­լորտ­նե­րում ա­ռա­ջըն­թաց ենք գրան­ցել: Բո­լոր խոս­տում­ներս կարճ ժամ­կե­տում ի­րա­կա­նաց­րել եմ՝ ի զար­մանս չկամ և բան­սար­կու դա­վա­դիր­նե­րի, հա­կա­հե­ղա­փո­խա­կան ներ­քին ու­ժե­րի, որ հի­մա ջղաձգ­վում ու հո­գե­վար­քի մեջ ա­նօ­գուտ փոր­ձեր են ա­նում միա­վոր­վե­լու իմ դեմ… Նա­խան­ձից ու ներ­քին չա­րու­թյու­նից պայ­թում են: Չգի­տեն, որ ճզ­մե­լու, քա­մե­լու-մզե­լու եմ լի­մո­նի նման ու ա­րյուն­նե­րը խմե­լու եմ ցմ­րուր: Թող փոր­ձեն: Հլա մի փոր­ձեն բախտ­նե­րը… Հետևո­ղա­կա­նո­րեն վե­րաց­նե­լու եմ կո­ռուպ­ցիան, որ մո­լա­խո­տի պես տա­րած­վել է ա­մե­նուր, ինչ­պես չա­րո­րակ ու­ռուցքն իր մե­տաս­տազ­նե­րը, միայն թե էդ մո­լա­խո­տը նախ­կին­նե­րը ժա­մա­նա­կին ջրել ու խնամ­քով պա­րար­տաց­րել են:
Անց­նենք ա­ռաջ: Պի­տի խոս­տո­վա­նեմ, որ մեր շար­քեր են թա­փան­ցել պա­տա­նի­ներ և ե­րի­տա­սարդ­ներ, ո­րոնք չգի­տեն, թե ով ենք մենք, որ­տե­ղից ենք գա­լիս և ուր ենք գնում, էդ փիչ­խուլ­նե­րը չեն տի­րա­պե­տում մեր երթևե­կին հա­մաշ­խար­հա­յին ըն­թաց­քի մեջ, հետևա­բար բա­ցար­ձա­կա­պես չգի­տեն ժո­ղովր­դի սիր­տը շա­հե­լու, նրան հա­ճո­յա­նա­լու ձևե­րը, էդ դա­սըն­թա­ցը լավ չեն սեր­տել կամ դա­սից փա­խել են, իսկ ա­սում էին, յա­նիմ ըն­դու­նակ են ա­մե­նա­նենգ գյուր­զա օ­ձին ան­գամ բնից խաթ­րով հա­նե­լու: Ե­թե ան­վերջ բարձ­րա­ձայն­վի, թե ա­մեն բան լավ է, ժո­ղո­վուր­դը կհա­վա­տա, իսկ ինչ վատ բան նկա­տի՝ վե­րագ­րե­լու ենք նախ­կին­նե­րին: Բայց շա­տե­րի մեջ ես էդ ջի­ղը չեմ տես­նում: Լավ, ինչ որ է: Ի՞նչ էի ա­սում: Ա­դի­կը… Իր թեր­թում տպել էր հե­ղա­փո­խու­թյան կո­չը, որ իր ազ­գը պի­տի աշ­խար­հա­կալ լի­նի: ՈՒ ազ­գը հա­վա­տա­ցել էր, թե ի­րենք ա­մե­նաազ­նիվ մե­տա­ղից են ձուլ­ված: Հա՛, մեզ նման գո­ռոզ ու ինք­նա­հա­վան են, դրա հա­մար դեմ գնա­ցին հո­սան­քին՝ հա­մաշ­խար­հա­յին ազ­գի ու պե­տու­թյան գա­ղա­փա­րին և տու­րը տվին հե­ղա­փո­խու­թյու­նը: Մենք էլ ենք մե­ծա­միտ, դր­սում թա­սի­բի ենք ընկ­նում, թե մենք շի­նա­րար ազգ, ա­րա­րող ժո­ղո­վու­րը ենք՝ ու կա­յա­նում, ներ­սում հեչ բան ենք՝ ծույլ ու ան­բան: Իբր թե մենք ենք հա­մաշ­խար­հա­յին մշա­կույ­թի ստեղ­ծո­ղը, քա­ղա­քակր­թու­թյան ծնողն ու պահ­պա­նո­ղը, նույ­նիսկ ա­մե­նաա­ռա­ջին գա­րեջ­րա­տունն ու սր­ճա­րա­նը հա­յերն են բա­ցել, բա­վա­րա­ցի­նե­րը հայ են: Չէ մի չէ: Ես էլ Ալ­ֆան ու Օ­մե­գան, Սկիզ­բը և Վախ­ճանն եմ…
Դա­վիթ Մկր ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 3719

Մեկնաբանություններ