Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Երեկոյան Երևանի» խմբագիրը «Այո»-ի լոգոյի հավանական 3 հեղինակի անուն է նշում

«Երեկոյան Երևանի» խմբագիրը «Այո»-ի լոգոյի հավանական 3 հեղինակի անուն է նշում
26.02.2020 | 21:53

Ես չեմ հիշում՝ ով է նկարի հեղինակը, գրադարանում նայեցի «Երեկոյան Երևան» օրաթերթի սեպտեմբերի 23-ի համարը, նույն տառատեսակն է օգտագործված, ինչ մեզ մոտ՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց «Երեկոյան Երևան» օրաթերթի գլխավոր խմբագիր Նորայր Ենգիբարյանը: Հրապարակվել է Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզարշավի լոգոն, որը նման է 1991-ի անկախության հանրաքվեի լոգոներից մեկին։ «Հնարավոր է, որ Ցոլակ Ղանդիլյանը լինի հեղինակը, որովհետև նա մեզ հետ աշխատել է որպես նկարիչ»,- ասաց Ենգիբարյանը: Հարցին տեղեկություն տարածվեց, թե հենց Ենգիբարյանն է հեղինակը, նա ասաց. «Ես նկարչությունից շատ հեռու էի, հեղինակը լինել ես չէի կարող, բայց չեմ բացառում, որ գաղափարը ես տված լինեմ»: «Տառատեսակը միանշանակ մեր նկարից է վերցրած: Դա մեր համարի նկարն է, լոգո պատրաստողը ակնհայտ է, որ օգտվել է տառատեսակից, որովհետև նույն տառատեսակն է, բայց մյուս ատրիբուտները՝ զանգը, շղթան չկան»,- ասաց նա:

Բացի նկարիչ Ցոլակ Ղանդիլյանից, Ենգիբարյանը կասկածում է ևս երկու հոգու, որ կարող էին լինել լուսանկարի հեղինակները: «Կասկածում եմ նաև Նիկոլայ Մանուկյանին և Ստյոպա Նարոյանին, նրանք այդ տարիներին մեզ մոտ էին աշխատում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ ապրիլի 5-ի Սահմանդրական փոփոխությունների «Այո»-ի լոգոն պատրաստողը, փաստորեն, օգտվել է «Երեկոյան Երևան» օրաթերթի նկարի տառատեսակից և ստացել 3 մլն դրամ, նա ասաց, որ դա խայտառակություն է: «Որ մեր տառատեսակն է վերցրել, պարզ է, որ նրա ձեռքի տակ դա եղել է, բայց որ նոր բան չստեղծելով՝ այդքան գումար է ստացել, խայտառակություն է»,- ընդգծեց նա:


Սահմանադրական բարեփոխումների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարում էր «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ և հաղթողը ստանալու էր 3 միլիոն դրամ: Նախօրեին «Այո» քարոզչական կողմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր բրենդինգի մրցույթի հաղթողը։ «Տասնյակ արժանի տարբերակներից կատարվեց բարդ ընտրություն։ Ներկայացնում ենք առաջին տեղը գրաված լոգոն, որը պատրաստել է Garoon գործակալությունը»,- նշված էր «Այո»-ի հայտարարությունում: Սակայն, պարզվում է, որ Սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի լոգոն, նոր չէ: Իրավապաշտպան, «Ոչ» քարոզչական նախաձեռնության անդամ Արսեն Բաբայանը Ֆեյսբուքում 90-ականների մամուլից մի լուսանկար է հրապարակել, որը 1991-ի անկախության հանրաքվեի «Այո»-ի քարոզն է ներկայացնում։ Լուսանկարում զանգի մեջ պատկերված «Այո»-ն կրկնում է «Այո» քարոզչական կողմի՝ օրերս հրապարակած լոգոյի «Այո»-ն։
«Երբ քննադատում եմ, ասում եմ վերադարձել ենք 90-ականներ, նեղանում եք։ Արդեն հավանաբար չեք էլ փորձում թաքցնել։ Բայց 3 միլիոնը շա՞տ չէր այս «գողության» համար»,- գրել է Արսեն Բաբայանը։
Համացանցում Բաբայանի հրապարակման տարածումից հետո թեմային արձագանքել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մասնավորապես, իր էջում հրապարակել է 1991 թվականի անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոն և կից գրել. «Փնտրվում է բնօրինակի հեղինակը»։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թադևոսյանը ևս իր ֆեյսբուքյան էջում խնդրել է օգնել բնօրինակի հեղինակին գտնել։


«Հեղինակավոր արվեստագետ ընկերներ սիրելի, տեղին քննադատությունը և դրա հիմք հանդիսացող ինֆորմացիան տեղ է հասել, շնորհակալ ենք:) Այնուամենայնիվ խնդրում ենք օգնել գտնել բնօրինակի հեղինակին:


Հ.Գ. Խնդրում եմ թեմայի վերաբերյալ հարցեր այս պահին չտալ, քանի որ կդժվարանամ պատասխանել»,-գրել է նա:
ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն էլ նշել է, որ քննարկում են «Այո»-ի բրենդինգի մրցույթը հաղթած տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը և որոշում ունենալուն պես կհայտարարեն։

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ