Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալֆան և օ­մե­գան

Ալֆան և օ­մե­գան
28.02.2020 | 12:06
Մի քիչ շեղ­վեմ: Տրա­մադ­րու­թյունս, որ տե­ղը ե­ղավ, էս գի­շեր լայվ եմ մտ­նե­լու ու սա­ղի պոր­տը տե­ղը դնեմ: Ակ­նար­կել եմ, որ է­սօր­վա խոր­հր­դակ­ցու­թյան կո­ֆեբ­ռեյ­քին խաշ տան, ի­րենք չեն ֆայ­մում, բայց, չթաքց­նեմ, սիրտս տա­վա­րի քյալ­լա էլ է ու­զում: Դրա վրա յոթ­նա­համ միս կա: Մեր կող­մե­րում մի օ­բյեկ­տի տեղ գի­տեմ, որ ան­տա­ռում բրա­խած խո­զի խո­րո­ված են տա­լիս՝ մատ­ներդ հե­տը կու­տես, բա մեր ծմակ­նե­րի տան­ձի ու հյու­նի ա­րա­ղը: Բա մար­զե­րի հա­մա­հա­վա­սա­րա­չափ զար­գաց­ման ծրա­գի­րը ո՞նց եք պատ­կե­րաց­նում, ե­թե ոչ ար­տագ­նա մի­ջո­ցա­ռում­նե­րով, շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րի հետ շփում­նե­րով, նրանց դարդ ու ցա­վին դար­ման ա­նե­լով: Հը՞… Ի­րի­կունն էլ էն ջեբ­կիր դի­ջե­յի հետ բու­կի-բու­կի կա­նենք ու տնա­կան գի­նով կտժ­ժանք: Շա՜տ բիջ գյա­դա է, ժա­մա­նա­կին վա­յեն­նոգ­րու­զինս­կի տրա­սի բեն­զի­նի կա­լոն­կե­քում մատ­նոց էր ֆռ­ռաց­նում: Ես քո ա­ֆե­րիստ, ժու­լիկ… Դրա հա­մար եմ յու­ղոտ պաշ­տոն տվել: Դրա հնա­րամ­տու­թյու­նը պետք է կա­րո­ղա­նանք ճիշտ օգ­տա­գոր­ծել ի շահ մեր հե­ղա­փո­խու­թյան: Իմ նկատ­մամբ դրա պար­տա­վո­րու­թյուն­նե­րը չա­փից ա­վե­լի են: Ա­սենք, ո՞ր մե­կին լա­վու­թյուն չեմ ա­րել: Կա­րող են՝ թող տա­կից դուրս գան: Հի­շե­ցի հին գա­ղա­փա­րա­կից ըն­կեր­նե­րիս ու հա­մա­խոհ­նե­րիս, մյուն­խե­նյան գա­րեջ­րա­տու­նը… Ճիշտ որ, հին ըն­կեր­նե­րը չեն դա­վա­ճա­նում: Ափ­սոս, նրան­ցից ոչ մե­կը չկա, մե­նակ ես եմ պահ­պան­վել, նրանք պատ­մու­թյան փո­շու տակ են, իսկ ես սա­վառ­նում եմ մու­սա­յա­կան պե­գա­սի վրա՝ պահ­պան­վում եմ պե­տու­թյան և իմ ժո­ղովր­դի կող­մից։ Չէ՛, կազ­մա­կեր­պե­լու եմ հա­մա­խոհ­նե­րիս պայ­ծառ հի­շա­տա­կին նվիր­ված գա­րեջ­րի մեծ փա­ռա­տոն, որ ան­նա­խա­դեպ ու ան­գե­րա­զան­ցե­լի լի­նի, որ նոր էջ բա­ցի հա­մաշ­խար­հա­յին գա­րեջ­րա­գոր­ծու­թյան պատ­մու­թյան մա­տյա­նում ու ա­ռա­ջին գրա­ռումն էլ խոս­տա­նում եմ ինքս ան­ձամբ ա­նել՝ եր­կու հարևան ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյու­նը խոր­հր­դան­շող էն ա­դա­ման­դա­կուռ գր­չով, որ ա­սու­լի­սի ժա­մա­նակ նվեր ստա­ցա մի զար­մա­նա­լիո­րեն քա­ղա­քա­կիրթ ու հա­մար­ձակ լրագ­րո­ղից, ու ստո­րագ­րե­լու եմ հայ­րե­նա­կան հան­քար­դյու­նա­բե­րու­թյան շնոր­հած ոս­կե­ծոր մե­լա­նով:
Դիըր ֆրենդզ էնդ քոլ­լեգզ, մայ ֆա­մի­լի իզ մայ օ­ջախ (Հար­գե­լի ըն­կեր­ներ և գոր­ծըն­կեր­ներ, իմ ըն­տա­նի­քը իմ օ­ջախն է): Մեր տու­նը ձեր տունն է: Մեր օ­ջա­խը՝ ձերն է: Իմ ըն­տա­նի­քը մեր ժո­ղո­վուրդն է: Մենք ժո­ղովր­դի մեջ ար­դեն պետք է կոտ­րած ու ջար­դուփ­շուր ա­րած լի­նեինք բո­լոր ան­միտ ու չար­դա­րաց­ված, այս­պես կոչ­ված, ա­վան­դա­կան կարծ­րա­տի­պե­րը, բայց դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը հաղ­թա­հա­րել դուք չեք կա­րո­ղա­նում: Ա­րա, հաս­կա­ցեք, ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կարգ, ա­վան­դույթ­ներ, մայ­րե­նի ու հայ­րե­նի, պա­պե­նի ու հոր­քու­րե­նի և այլն, էդ տոհ­մա­ցե­ղա­յին քա­ռա­կու­սի մտա­ծո­ղու­թյու­նից հե­տամ­նա­ցու­թյան մգ­լա­հոտ է փչում: Նախ՝ ձեր դա­տարկ ու­ղեղ­նե­րը մտց­րեք հե­ղա­փո­խու­թյու­նը, հե­տո տա­րա­ծեք հա­սա­րա­կու­թյան մեջ՝ կու­զեք նար­կոշ­նե­րի ու տրանս­գեն­դեր­նե­րի, կու­զեք պոռ­նիկ­նե­րի ու ղու­մար­բազ­նե­րի, ում մի­ջո­ցով կու­զեք: Պետք ե­ղավ՝ հաս­տա­կող ընդ­դի­մա­դիր­նե­րի գլուխ­նե­րը փշ­րեք: Ես տեր եմ: Մենք ենք տե­րը մեր երկ­րի: Մենք ու­նենք մեր ժո­ղովր­դի ան­վե­րա­պահ քվեն, ու քա­նի դեռ դրա ե­րաշ­խի­քա­յին ժամ­կե­տը չի սպառ­վել, պար­տա­վոր ենք թե­կուզ դան­դաղ, բայց շտա­պել: Հա­մե­նայն դեպս, իմ պա­ռավ յա­րը լավն է, լա՜վ… Է՜խ, Սո­ֆուշ­կա, Սո­ֆիա Պավ­լով­նա, ու՞ր ես հի­մա… Հի­մա տե­սեք, թե խոսքս ուր է գնում քաջ որս­կա­նի գյուլ­լի պես և դա ոնց է լի­նում:
Ես հի­մա հայ­տա­րա­րու­թյուն եմ տա­լիս հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին առ այն, որ հիմք ըն­դու­նե­լով մ.թ.ա. Վա­չա­գան Բա­րե­պաշ­տի սահ­մա­նադ­րու­թյան և Մխի­թա­րյան Գո­շի քրեա­կան դա­տաս­տա­նագր­քի հա­մա­պա­տաս­խան հոդ­ված­նե­րը, հեն­վե­լով Ֆրան­սիա­կան հե­ղա­փո­խու­թյան ժա­մա­նակ հն­չած ժո­ղովր­դա­վա­րա­կան մի շարք կո­չե­րի և ե­լույթ­նե­րի սղագ­րու­թյան վրա, տա­րեթ­վե­րը կարևոր չեն, վկա­նե­րը նույն­պես, քան­զի նրանց գե­րեզ­ման­նե­րին յոթ ան­գամ յոթ, գու­մա­րած ու բազ­մա­պատ­կած ձեր աշ­խա­տա­վար­ձին հա­վե­լյալ ա­նաշ­խատ ե­կամ­տի ու պարգևավ­ճար­նե­րի չա­փով յոն­ջա է ա­ճել, բայց պահ­պան­վել են շատ վկա­յագ­րեր և վի­մա­գիր ար­ձա­նագ­րու­թյուն­ներ, նաև հի­շա­տա­կու­թյուն­ներ հարևան երկ­րի մա­տե­նա­գիր­նե­րի եր­կե­րում, ո­րոն­ցից մե­կը վեր­ջերս տպագ­րեց մեր բա­րե­կիրթ ու քա­ղա­քա­կիրթ հարևա­նի «Ա­զին­ֆո» կայ­քը, հղում կա­տա­րե­լով նույն սկզբ­նաղ­բյու­րին, ըստ ո­րի 17-րդ դա­րի մեջ­տեղ­նե­րին Մարս մո­լո­րա­կի վրա վայ­րէջք կա­տա­րած ա­ռա­ջին տիե­զե­րա­նա­վի ղե­կին նս­տած է ե­ղել աստ­ղա­ֆի­զի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­յի իս­կա­կան ան­դամ մի ե­նի­չե­րի, ո­րը տե­ղում հայտ­նա­բե­րել է մեր երկ­րում կո­ռուպ­ցիոն մեծ սկան­դա­լի հետ կապ­վող քրեա­կան գոր­ծի հա­տոր­ներ և այլն: Այ­սու, հայ­տա­րա­րում եմ, կեղծ տե­ղե­կատ­վու­թյան տա­րած­ման մա­սին, ո­րը նաև որ­պես ֆեյք, սփռ­ված է հա­մաշ­խար­հա­յին գրա­վոր, բա­նա­վոր և թվան­շա­նա­յին մա­մու­լի է­ջե­րում, որ Հա­մաշ­խար­հա­յին բան­կի, Եվ­րո­պա­կան հե­ղի­նա­կա­վոր դա­տա­րա­նի և օ­րըս­տօ­րե հե­ղի­նա­կազ­րկ­վող ՄԱԿ-ի, Եվ­րա­խոր­հր­դի և մի­ջազ­գա­յին այլ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի աչ­քի ա­ռաջ տե­ղի է ու­նե­նում կո­ռուպ­ցիա­յի դեմ մեր սան­ձա­զեր­ծած ա­նո­ղոք պայ­քա­րի նեն­գա­փո­խում և առ­կա է ճչա­ցող ար­հա­մար­հա­կան վե­րա­բեր­մունք: Մի­ջազ­գա­յին խա­ղաղ-ա­րար-ա­պահ-ա­սեր­նե­րի ու­շադ­րու­թյունն եմ հրա­վի­րում այն ան­վի­ճե­լի փաս­տի վրա, որ քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան կա­ռուց­ման ճա­նա­պար­հին ի հայտ են գա­լիս խո­չըն­դոտ­ներ, ո­րոնք հա­րու­ցում են ան­կախ դի­տորդ­նե­րը և կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րի հանձ­նա­ժո­ղո­վը, որ­տեղ ընդգրկված են կո­ռուպ­ցիա­յով շա­հագր­գիռ նախ­կին բո­լոր կոա­լի­ցիոն ու­ժե­րը, և ի­րենց հան­ցա­վոր գոր­ծու­նեու­թյու­նը քո­ղար­կում են մանր-մունր ձկ­նիկ­ներ որ­սա­լով, իսկ խո­շոր­նե­րը, ո­րոնց գլ­խից բռ­նե­լու կեղծ կո­չեր ու հայ­տա­րա­րու­թյուն­ներ էր ա­նում ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով տխ­րահռ­չակ, միա­հե­ծան գո­ռոզ մի ցար, որ ան­մահ էր ի­րեն կար­ծում, իսկ ես բե­րե­ցի նրա մա­հը, երբ նիր­հում էր ամ­րո­ցում, ի­րա­կա­նում շա­րու­նա­կում են կո­ղոպ­տել ու անձ­նա­կան շա­հա­դի­տա­կան նպա­տակ­նե­րով մս­խել իմ անձ­նա­կան վե­րահս­կո­ղու­թյան տակ վերց­ված հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք­նե­րը, նաև պե­տա­կան բյու­ջեն, հարկ ե­ղած դեպ­քում ներ­կա­յաց­նում կեղծ վի­ճա­կագ­րա­կան տվյալ­ներ, առ այն, որ տեղ-տեղ վե­րաց­վել է կո­ռուպ­ցիան, մինչ­դեռ այն շա­րու­նա­կում է զար­գա­նալ նոր թա­փով, ըն­դու­նե­լով ա­վե­լի մեծ չա­փեր, կի­րա­ռե­լով նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րի ըն­ձե­ռած անս­պառ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, եր­բեմն նաև օ­րեն­քի ու­ժով պաշ­տո­նա­կա­նաց­նե­լով թա­լա­նը: Ես ար­դեն իսկ ա­մե­նա­բարձր ամ­բիոն­նե­րից հայ­տա­րա­րել եմ, որ մեր երկ­րում իս­պառ վե­րաց­ված է կո­ռուպ­ցիան: Ել­նե­լով ի­րա­վի­ճա­կի այս փո­փո­խու­թյու­նից, ԱԱԾ-ն, ոս­տի­կա­նու­թյու­նը, ՀՔԾ-ն և հա­մա­պա­տաս­խան քնն­չա­կան-հե­տա­խու­զա­կան մար­մին­նե­րը պար­տա­վոր են խու­զար­կու­թյուն­ներ անց­կաց­նել հան­րա­պե­տու­թյան բո­լոր տնե­րում ու բնա­կա­րան­նե­րում, վի­քինգ կի­րա­ռել յու­րա­քան­չյու­րի նկատ­մամբ, ան­կախ այն բա­նից, մե­ղա­վոր է, կաս­կա­ծյալ թե շար­քա­յին ան­մեղ քա­ղա­քա­ցի, կան­խար­գե­լել հնա­րա­վոր բռն­կում­նե­րի հա­վա­նա­կան բո­լոր օ­ջախ­նե­րը: Օ­րեն­քի ա­ռաջ հա­վա­սար են բո­լո­րը: Մենք օ­րեն­քի գե­րա­կա­յու­թյան եր­կիր ենք կա­ռու­ցում, և այդ ճա­նա­պար­հին նպա­տակն ար­դա­րաց­նում է ա­մե­նա­ծայ­րա­հեղ մի­ջո­ցա­ռում­նե­րի անց­կա­ցու­մը, մի­ջոց­նե­րի կի­րա­ռու­մը, նույ­նիսկ գաղտ­նալ­սում­նե­րը, մատ­նու­թյուն­նե­րը, կեղծ վկա­յու­թյուն­նե­րը: Պետք է ման­րակր­կիտ ու­սում­նա­սիր­վեն գույ­քի և դրա­մա­կան մի­ջոց­նե­րի մա­սին բո­լոր հայ­տա­րա­րագ­րե­րը, նույ­նիսկ պա­պե­րից մնա­ցած ժա­ռան­գու­թյան մա­սին տվյալ­նե­րը հա­մե­մատ­վեն տե­ղի ծխա­մա­տյան­նե­րի, սո­ցիա­լա­կան հար­ցում­նե­րի ամ­փո­փագ­րե­րի հետ, վեր­լու­ծու­թյան են­թարկ­վեն տե­ղի և օ­տար հի­շա­տա­կա­րան­նե­րը, ժայ­ռա­պատ­կեր­նե­րը և այլն՝ այդ ա­մե­նը հա­նուն մեր ժո­ղովր­դի բա­րօ­րու­թյան և բա­րե­կե­ցու­թյան… Մեկ րո­պե, նե­րե­ցեք, բջ­ջա­յինս է:
- Ա­յո, շե՛ֆ: Գի­տեմ, որ գաղտ­նալ­սում եք: Նաև գաղտ­նա­դի­տու՞մ եք: Հրա­շա­լի է: Ախ, լա՞յվ եմ մտել: Դե, սո­վո­րու­թյան հա­մա­ձայն, ա­մեն բան թա­փան­ցիկ է ար­վում, հա­նուն ժո­ղովր­դի: Ի՞նչ գորշ գայ­լեր: Ա­ռա­ջին ան­գամ եմ լսում: Շնոր­հա­կա­լու­թյուն: Կաշ­խա­տեմ: Չեմ հիաս­թա­փեց­նի: Ցտե­սու­թյուն:
Շե­ֆը փնթփն­թան է դար­ձել, բայց դաբ­րո տվեց իմ գոր­ծու­նեու­թյա­նը, ող­ջույն­ներ հա­ղոր­դեց: Մա­լա­դեց (կեց­ցես), ա­սաց, օ­քեյ (շատ բա­րի): ՁՈՍ ՊպՐ­ՋՈՑՖ (այդ­պես շա­րու­նա­կել): Բայց ես ներ­քուստ դեռևս դժ­գոհ եմ մեր աշ­խա­տան­քից: Լավ, անց­նենք ա­ռաջ:
Այ­սու, հայ­տա­րա­րում եմ եղ­բայ­րա­կան չին­մա­չին, հն­դիկ, ռուս, բա­րե­կամ՝ անգ­լո, գեր­ման, ի­տալ, ազ­գա­կից՝ բրիտ, բա­վար, բասկ և մի շարք այլ կով­կա­սյան ծա­գում­նա­բա­նու­թյուն ու­նե­ցող ազ­գե­րի, ժո­ղո­վուրդ­նե­րի և ցե­ղախմ­բե­րի ա­լյան­սի ա­նու­նից իմ ցա­սումն ու ըն­դվ­զումն այ­սօ­րի­նակ գոր­ծե­լաո­ճի և գոր­ծի­քա­կազ­մի դեմ: Ես լիա­զոր­ված եմ ան­վս­տա­հու­թյունս հայտ­նե­լու աշ­խար­հի բո­լոր օ­րենս­դիր մար­մին­նե­րին՝ կոնգ­րես, դու­մա, ռա­դա, մեջ­լիս, կնե­սետ և մյուս պառ­լա­մենտ­նե­րին ու ազ­գա­յին ժո­ղով­նե­րին, և պա­հան­ջե­լու հետ կան­չել ի­րենց ազ­գըն­տիր բո­լոր պատ­գա­մա­վոր­նե­րին ու ե­րես­փո­խան­նե­րին: Նրանք ա­ռաջ­նորդ­վում են հին աշ­խար­հի եր­կա­կի ստան­դարտ­նե­րով, այս­պես ա­սած, ա­ռայ­սօր խփում են և՛ սա­լին, և՛ նա­լին: Հայ­տա­րա­րում եմ հա­մաշ­խար­հա­յին հե­ղա­փո­խու­թյան նոր շր­ջա­փու­լի մեկ­նար­կի մա­սին և կոչ ա­նում բո­լոր դա­վա­դիր և հա­կա­հե­ղա­փո­խա­կան ու­ժե­րին վայր դնել զեն­քե­րը՝ բա­ռիս բուն և փո­խա­բե­րա­կան ի­մաս­տով, և բա­րի կամք դրսևո­րե­լով միա­նալ մեր խա­ղաղ ու մար­դա­սի­րա­կան գոր­ծըն­թա­ցին: Հա­կա­ռակ դեպ­քում, մեր հե­ղա­փո­խա­կան կո­մի­տեն պատ­րաստ է մինչև վերջ գնա­լու և հո­ղին հա­վա­սա­րեց­նե­լու մեզ խո­չըն­դո­տող և ար­գելք հան­դի­սա­ցող ա­մեն մի դրսևո­րում: Մտք­նե­րովդ չանց­նի, թե կանգ կառ­նենք: Հե­տո ստիպ­ված եք լի­նե­լու կա­պի­տու­լյա­ցիա­յի փաս­տաթղ­թի տակ ձեր ստոր­գի­րը դնել: Մենք դեմ ենք փուլ առ փու­լին և կողմ­նա­կից՝ ինչ լի­նում է, թող որ լի­նի միան­գա­մից մո­տեց­մա­նը: Մենք հիմն­վում ենք մար­դու ի­րա­վունք­նե­րի, ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման, պե­տու­թյուն­նե­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան, խոս­քի և մա­մու­լի ա­զա­տու­թյուն­նե­րի, զանգ­վա­ծա­յին ցույ­ցե­րի, բո­ղո­քի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին եվ­րո­պա­կան և մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան, ժո­ղովր­դա­վա­րա­կան սկզ­բունք­նե­րի վրա: Վա՜յ նրան, ով քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան պայ­ման­նե­րում կհա­կա­ռակ­վի մեզ՝ կճզ­մեմ տան­կե­րի թր­թուր­նե­րի տակ: Ես պատ­րաստ եմ իմ մո­տե­ցում­նե­րը շա­րադ­րե­լու ցան­կա­ցած բարձր ամ­բիո­նից, ո­րը կտ­րա­մադր­վի ինձ, հա­կա­ռակ դեպ­քում դա կար­վի ու­ժի ի­րա­վուն­քի կի­րառ­մամբ: Պատ­րաստ եմ նե­րո­ղամ­տու­թյուն և հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն դրսևո­րե­լու նաև նրանց նկատ­մամբ, ով­քեր կա­մա­վոր դուրս կգան բա­րի­կադ­նե­րից, ե­րեք քայլ հետ կգ­նան, վայր կդ­նեն զեն­քը և գե­րի կհան­ձն­վեն: Խոս­տա­նում եմ խնա­յել նրանց մեր­ձա­վոր­նե­րին:
Հար­գե­լի և սի­րե­լի լեյ­դիզ էնդ ջեն­թըլ­մեն և ու­րիշ­ներ, լե քա­մա­ղադ, մա­դամ է մու­սյո, իմ ան­վախ ու վճ­ռա­կան քա­ղա­քա­ցի­ներ, եր­բեք չկորց­նեք ձեր հզոր կամքն ու չըն­կր­կեք որևէ սպառ­նա­լի­քի ա­ռաջ, թե­կուզ և զո­հեր լի­նեն մեր պայ­քա­րում: Ար­վես­տը զո­հեր է պա­հան­ջում: Ոչն­չի ա­ռաջ չխեղ­ճա­նաք, հա­մաշ­խար­հա­յին ա­ռա­ջա­դեմ մարդ­կու­թյու­նը, արևմտյան ար­ժե­հա­մա­կար­գի կրող­նե­րը, հա­մայն աշ­խար­հը շուն­չը պա­հած հետևում են մեր դա­րա­կազ­միկ գոր­ծո­ղու­թյուն­նե­րին: Բայց միշտ նկա­տի ու­նե­ցեք, որ թշ­նա­մին քնած չէ: Նա ևս հետևում է մեզ, սա­կայն դա­րա­նա­կալ, մա­րաղ մտած, սպա­սե­լով մեր սայ­թա­քում­նե­րին: Նույ­նիսկ օգտ­վում է էք­ստ­րա­սենս­նե­րի, բախ­տա­գու­շակ­նե­րի, միջ­նա­դա­րյան հմա­յիլ­նե­րի ծա­ռա­յու­թյուն­նե­րից: Բայց նա վաղ թե ուշ կհաս­կա­նա, որ իր գնացքն ար­դեն գնա­ցել է՝ չու՜կ-չա՜կ, չու­կի՜-չու­կի՜, ե­թե ոչ իր կամ­քով, ա­պա մենք կպար­տադ­րենք նրան ի­րա­կա­նու­թյու­նը գնա­հա­տել սթափ և սա­ռը տրա­մա­բա­նու­թյամբ, չէ՞ որ ես ցան­կա­ցած պա­հի կա­րող եմ գործ հա­րու­ցել նրանց նկատ­մամբ: Մեր ձեռ­քին հս­կա­յա­կան կոմպ­րո­մատ­ներ կան…
Նախ­կին վե­րահս­կո­ղա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րը բո­լոր պե­տա­կան կա­ռույց­նե­րում ար­ձա­նագ­րել են վիթ­խա­րի թա­լա­նի փաս­տեր, սա­կայն գոր­ծեր չեն հա­րու­ցել, հա­վա­նա­բար ա­ռաջ­նորդ­վե­լով հո­գին ի բուռ պա­հե­լու սկզ­բուն­քով: Մեզ է փո­խանց­վել այդ ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րի բազ­մա­հա­տո­րյա­կը, ո­րով կզ­բաղ­վեմ ես ան­ձամբ, ինչ­պես նաև հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րը: Սա շա­րու­նա­կա­կան գոր­ծըն­թաց է, ո­րի ըն­թաց­քում ի ցույց կդր­վեն մեր հա­կա­ռա­կորդ­ներն ու ընդ­դի­մա­դիր­նե­րը, ոչ մի դի­մադ­րու­թյուն չենք հան­դուր­ժե­լու մեր ժո­ղովր­դի ա­ռա­ջըն­թա­ցի ճա­նա­պար­հին: Ա­մեն հա­կա­ռակ դրսևո­րում դի­տարկ­վե­լու է որ­պես պե­տա­կան հե­ղաշ­րջ­ման հա­կա­պե­տա­կան փորձ և դա­վա­ճա­նու­թյուն մեր որ­դեգ­րած ժո­ղովր­դա­վա­րա­կան սկզ­բունք­նե­րին: Էս ղժղ­ժան ընդ­դի­մու­թյու­նը հե­րո­սա­բար ինք­նա­բա­ցա­հայտ­վել է և ի­րե­նից ա­ռանձ­նա­պես լուրջ վտանգ չի ներ­կա­յաց­նում, ըն­դա­մե­նը կա­րող է ճո­խաց­նել խոր­հր­դա­վոր կո­րուստ­նե­րի ցան­կը, իսկ ընդ­հա­տա­կյա ծպ­տյալ­նե­րի մա­սին աս­քը կշա­րու­նակ­վի Վո­վա փղի և Աբ­դուլ­լա ուղ­տի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյամբ… Ա­նու­րա­նա­լի փաստ է, որ բո­լոր ման­կա­գիր­նե­րի ոչ հե­ռա­վոր ան­ցյա­լում կռ­վեց­րած ըն­տա­նի կեն­դա­նի­նե­րը, նույ­նիսկ հայտ­նի շունն ու կա­տուն, հաշ­տու­թյուն են կն­քել մեր հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո, և խո­սակ­ցու­թյուն­ներ կան, որ հնա­րա­վոր է ա­ռա­ջի­կա­յում ա­կա­նա­տես լի­նենք նրանց, ա­սել է թե՝ դա­րիս, ա­մուս­նու­թյա­նը: Պա­տաս­խան են տա­լու բո­լո­րը՝ ողջ թե մե­ռած, ինձ հա­մար դա ոչ մի նշա­նա­կու­թյուն չու­նի: Նույ­նիսկ ան­հա­տի պաշ­տա­մունք հոր­ջորջ­վող ստա­լի­նյան բռ­նու­թյուն­նե­րի տա­րի­նե­րին ապ­րած­նե­րը, ով­քեր աշ­խա­տել են այդ սրի­կա­նե­րի ժա­մա­նակ­նե­րում, այ­սինքն, նպաս­տել են իշ­խող վեր­նա­խա­վի ա­ռա­ջըն­թա­ցին, ար­դյու­նա­բե­րու­թյան, գի­տու­թյան և մշա­կույ­թի զար­գաց­մա­նը:
Քեֆս հա­զար է, ծի­րան ծի­րան, յո­թը ծի­րան: ՈՒ հար­բե­ցու­մի այս թմ­բի­րի մի­ջից, որ նիր­վա­նա­յի կայ­ֆեր է տա­լիս, դի­մում եմ ազ­գիս՝ օ՜վ, իմ ժո­ղո­վուրդ, վե­րո­հի­շա­տա­կյալ հաս­կա­ցու­թյուն­ներն այլևս ի­րենց դարն ապ­րել են, և ա­մենևին այլևս հե­տաքր­քիր չեն սո­ված ու աղ­քատ ազ­գու­թյուն­նե­րին, երբ կո­ռուպ­ցիան սո­ղոս­կել է մեր ըն­տա­նիք­նե­րը, ու­ղեկ­ցում է մեզ ա­մե­նուր՝ լի­նի ինք­նա­թի­ռում, գոր­ծուղ­ման ըն­թաց­քում, հյու­րա­նո­ցում թե աշ­խա­տա­վայ­րում, նույ­նիսկ հա­րա­զատ օ­ջա­խում: Այն մտել է մեր ան­կո­ղին­նե­րը, դար­ձել կտաս-կտա­մի մտա­ծո­ղու­թյուն և հո­գե­բա­նու­թյուն, մարմ­նա­վոր­վել զու­գըն­կե­րոջ կեր­պա­րով: Ես խոս­տա­նում եմ ար­մա­տա­խիլ ա­նել այն հաշ­ված օ­րե­րի ըն­թաց­քում, ե­թե դուք չկորց­նեք ձեր տո­կու­նու­թյու­նը… Հա­կա­ռակ դեպ­քում, մի օղ էլ ա­վե­լաց­րեք ձեր ա­կանջ­նե­րին՝ ես եմ մար­դա­մեջ բե­րել, ես էլ կվե­րաց­նեմ…
Եր­կիր հայ­րե­նիս, եր­կիր հնա­մյա, այ­սօր օ­ղի կխ­մենք, վաղն էլ՝ բջ­նի:
Դա­վիթ Մկր ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 2490

Մեկնաբանություններ