«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Պուտինն ու էրդողանը պայմանավորվեցին

Պուտինն ու էրդողանը պայմանավորվեցին
07.03.2020 | 13:42

Հրադադարը Սիրիայի Իդլիբ նահանգում կհաստատվի մարտի 6-ին, 0.00 ժամին՝ հայտարարեց Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ երկար հանդիպումից հետո: Բանակցությունները տևեցին 5 ժամ 40 րոպե, 3 ժամը՝ տետ ա տետ: Արդյունքում հայտարարվեց անվտանգության միջանցքի մասին, հրադադարի ռեժիմի և տարածաշրջանային երկու տերությունների փոխհամաձայնությամբ՝ ամրապնդված դիտակետերի: «Հույս ունեմ, որ այս պայմանավորվածությունները լավ հիմք են մարտական գործողությունների դադարի համար Իդլիբի ապառազմականացված գոտում, կդադարեցնեն խաղաղ բնակչության տանջանքները»՝ հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Բանակցությունների սկզբին նա՝ իրենց հանդիպումը անհրաժեշտ դարձրած գլխավոր պատճառն անվանեց՝ մարտերը Սիրիայի Իդլիբ նահանգում, որտեղ առաջին հայացքից միմյանց դեմ կռվում են Սիրիայի կառավարական բանակը, որ չեզոք է վերաբերվում նախագահ Բաշար Ասադին, և ապստամբները (որոնց Ռուսաստանը անվանում է ահաբեկիչներ): Դիմակայության մեջ ակտիվորեն ներգրավված են Թուրքիայի զինված ուժերը և ռուս զինվորականները:


Մերձավոր Արևելքի հարցով փորձագետները գտնում են, որ բանակցություններում Էրդողանի նպատակը հրադադարն էր, և նա հասավ իր նպատակին: Երկարատև բանակցությունների ընթացքում եղան պահեր, երբ թվում էր, որ համաձայնության չեն հասնի՝ մամուլին հաղորդեցին, որ հանդիպումից հետո մամլո ասուլիս չի լինի: Պուտինն ու Էրդողանը, այնուամենայնիվ, կոնկրետ որոշումներ ընդունեցին և վճռեցին անձամբ տեղեկացնել, որ համաձայնության են եկել: Էրդողանն ասաց, որ Պուտինին հրավիրել է Անկարա և հիշեցրեց, որ Թուրքիան նախկինում էլ Ռուսաստանի հետ համաձայնեցնում էր Սիրիայում որոշ լուծումներ՝ օրինակ, լրացուցիչ ուժեր ուղարկելը՝ «տարածաշրջանը կայունացնելու համար»: Հանդիպումից հետո էլ երկու նախագահները ընդգծում էին իրենց համար ցավոտ կետերը՝ Պուտինը ասում էր, որ ռուսական Հմեյմիմ ռազմաբազան մշտապես գրոհում են «արմատականները» («ահաբեկիչներ» բառը նա չարտաբերեց), Էրդողանը պնդում էր, որ թուրք զինվորականներն իրավունք ունեն պատասխանել Սիրիայի կառավարական ուժերի հարվածներին:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարդաց հրադադարի հուշագիրը, որ կետերից մեկով Լաթաքիա-Հալեպ ճանապարհի երկյանքով կստեղծվի 12 կմ լայնությամբ անվտանգության միջանցք:
BBC


Հ.Գ. Ալեն Բառլյուեն Le Figaro-ում գրում է, որ հինգշաբթի օրը երկու «լավագույն թշնամիների» և կոմպրոմիսի վիրտուոզների ծրագրերը բացահայտորեն նպատակաուղղված էին հրադադարին: Նրա գնահատականով՝ Պուտինի դիրքերն ավելի ուժեղ էին, Էրդողանը, փորձելով մեկուսացումից դուրս գալ, վճռեց ճնշում գործադրել եվրոպացիների վրա և նրանց դրդել մեծ գործարքի: Այդ նպատակով էլ նա բացել է սահմանները փախստականների առաջ, որ ձգտում են ԵՄ հասնել: Ջանքերն ապարդյուն էին, Թուրքիայի նախագահը արդյունքի չհասավ, գոնե այս փուլում: Վլադիմիր Պուտինը իր ավանդական քաղաքականությունն է վարում՝ ռիսկի եզրին հասցնելով մարդասիրական ճգնաժամը, թեպետ իրավիճակի լրջությունը նրան մղեց բարի գործ անելու: ՌԴ նախագահը ստեղծված դժոխային իրավիճակի, գուցե վատագույնը պատերազմի 9 տարիներին, մասին հիշատակել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում: Ռուսաստանը ցանկանում է միայնակ խաղալ տարածաշրջանում անվտանգության մատակարարի դերը: «Մոսկվայի համար կարևոր է թույլ չտալ ԱՄՆ-ի ու Եվրոպայի ազդեցության աճը Սիրիայի կոնֆլիկտի վրա» գրել է Коммерсант-ը: Սպասենք հրադադարի առաջին խախտումին, որի համար կողմերը կմեղադրեն միմյանց:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ