«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Չնա­հան­ջող փսի­խոզ

Չնա­հան­ջող փսի­խոզ
13.03.2020 | 01:36
Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցին խեղճ է, ոտ­քեր ու ձեռ­քեր ու­նի, բայց դժ­գո­հում է կյան­քից: Խեղ­ճու­թյու­նը թա­կել է նրա դու­ռը, աղ­քա­տու­թյունն ու­ղե­ղում է, ՀԴՄ չի պա­հան­ջում և ու­զում է լավ ապ­րել: Չնա­յած այս ա­մե­նին՝ նա մե­նակ չէ, մե­նակ չէ, մե­նակ չէ: Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի մո­տե­ցում­նե­րը ՀՀ քա­ղա­քա­ցու նկատ­մամբ եր­կա­կի են: Հրա­պա­րա­կում մարդ­կանց շո­յե­լու, նրանց սիր­տը գրա­վե­լու պա­րա­գա­յում քա­ղա­քա­ցին բարձ­րա­գույն ար­ժեք է, վե­հու­թյան մարմ­նա­ցում, ոչ ցան­կա­լի կար­ծիք ու տե­սա­կետ հայտ­նե­լիս՝ ոտք ու ձեռք ու­նե­ցող, ա­ռողջ տղա­մարդ, որ պե­տու­թյու­նից մու­րա­լու ի­րա­վունք չու­նի: Նաև անգ­րա­գետ Պո­ղոս է, որ «Ա­մուլ­սա­րի» հար­ցից գլուխ հա­նել չի կա­րող, հետևա­բար ճիշտ կա­նի, ձայ­նը կտ­րի, ինք­նա­կամ ծեփ­վի աս­ֆալ­տին ու հան­գիստ նս­տի տե­ղը: Կուր­թան գյու­ղի բնակ­չի հետ տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պը քա­ղա­քա­ցուն ըն­կա­լե­լու ա­ռու­մով իշ­խա­նու­թյան որ­դեգ­րած գոր­ծե­լաո­ճի բյու­րե­ղյա մարմ­նա­ցում էր: Ար­տա­պատ­կերն էր նաև այն բա­նի, թե ինչ­քան ե­րես­պաշտ ու վախ­կոտ են բո­լոր նրանք, որ քիչ չէ վար­չա­պե­տին որ­պես սուրբ են ըն­կա­լում, դեռ մի բան էլ մեղք են հա­մա­րում նրան ընդ­դի­մա­նալն ու ա­կան­ջին շշն­ջա­լը, թե ի­րա­վի­ճա­կին սխալ եք տի­րա­պե­տում: Իսկ ի­րա­վի­ճա­կին, ա­յո՛, վար­չա­պետն իս­կա­պես սխալ էր տի­րա­պե­տում:
Գոր­ծըն­կեր­նե­րիս ռե­պոր­տա­ժից հե­տո, երբ պարզ դար­ձավ, որ ոտք ու ձեռք ու­նե­ցող ե­րի­տա­սարդն ի­րա­կա­նում օգ­նու­թյան կա­րիք ու­նի, զազ­րե­լի տե­սա­րա­նի ա­կա­նա­տե­սը ե­ղանք: Օգ­նու­թյան ձեռք մեկ­նող­նե­րի բա­նակ ի հայտ ե­կավ՝ էլ պատ­գա­մա­վոր­ներ, էլ հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­ներ, էլ ուղ­ղա­կի քա­ղա­քա­ցի­ներ, որ բա­ցա­ռա­պես մեկ օր ա­ռաջ հան­դի­մա­նում էին տղա­յին, թե ինչ­պե՞ս կա­րող էր Հի­սուս Փա­շի­նյա­նից (մե­ղա քեզ, Տեր Աստ­ված) տուն խնդ­րել:
Մե­խակ Ա­ռա­քե­լյա­նի պատ­մու­թյու­նը շա­րու­նա­կու­թյունն է ՊԵԿ-ի այն ծա­ռա­յակ­ցի հետ տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պի, երբ նո­րից տե­սախ­ցիկ­նե­րի առջև ու գոր­ծըն­կեր­նե­րի ներ­կա­յու­թյամբ վար­չա­պե­տը պա­տին հե­նած դրո­շի հա­մար «մուն­նաթ ե­կավ» ե­րի­տա­սար­դի վրա, ոտ­քի վրա խախ­տեց Աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի նոր­մերն ու հրա­մա­յեց՝ հե­ռաց­նել նրան աշ­խա­տան­քից: Ի դեպ, պա­տա­ռոտ­ված դրո­շը նո­րով չփո­խա­րի­նե­լու հա­մար Մա­լա­թիա-Սե­բաս­տիա­յի թա­ղա­պե­տը, ըստ նույն տրա­մա­բա­նու­թյան, ո՛չ աշ­խա­տան­քից ա­զատ­վեց, ո՛չ էլ ու­ղիղ ե­թե­րով վար­չա­պե­տի ան­զու­գա­կան «մուն­նա­թին» ար­ժա­նա­ցավ: «Ե­կել ես մեր տո­նը փչաց­նում ես» տրա­մա­բա­նու­թյու­նը, որ նո­րերն ա­սում են, թե նախ­կին­նե­րի ձե­ռա­գիրն է, ըն­դօ­րի­նա­կել են լա­վա­գույնս:
Ա­յո, հար­գե­լի­ներս, դուք իշ­խա­նու­թյուն եք, ձեզ միայն գե­ղե­ցիկ տո­ղեր չեն ձո­նե­լու, բա­ցի ձեր մարմ­նի մա­սե­րը համ­տե­սե­լուց մար­դիկ նաև ի­րենց խն­դիրն են ներ­կա­յաց­նե­լու: ՀՀ հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցուն մի՛ վի­րա­վո­րեք, պո­ղոս­նե­րի ու պետ­րոս­նե­րի մի՛ բա­ժա­նեք, ու որ ա­մե­նաե­րես­պաշ­տա­կանն է՝ օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու հրա­հանգ­ներ մի՛ տվեք: Մար­դուն օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րում են ա­ռանց տե­սախ­ցիկ­նե­րի, աջ ձեռ­քը չպետք է ի­մա­նա, թե ձախն ինչ է ա­նում։ Մար­դուն պետք է օգ­նի պե­տու­թյու­նը, դա նրա՛ պար­տա­կա­նու­թյունն է։ Այդ­քան մտա­հոգ եք խեղ­ճու­թյուն երևույ­թի հա­մար, հրա­ժար­վեք ձեր մի ամս­վա պարգևավ­ճա­րից։ Քա­ղա­քա­պե­տե­րից մե­կը, ո­րը, ի դեպ, իշ­խող «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյու­նից չէ, աշ­խա­տա­վարձն ա­մեն ա­միս կա­րի­քա­վոր­նե­րին է տա­լիս, բայց դրա մա­սին խո­սել չի սի­րում։
Սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում քաոս է, Մե­խա­կից նե­րո­ղու­թյուն խնդ­րած Փա­շի­նյա­նով հիա­նում են, աստ­վա­ծաց­նում, սր­բի դուռ գնալ է դար­ձել նրա ու­ղիղ ե­թեր­նե­րի տակ մեկ­նա­բա­նու­թյուն թող­նե­լը: Նե­րե­ցեք, սա ի­րա­կան փսի­խոզ է, ո­րի ծայրն ի­րոք չի երևում:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4520

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ