Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ընտրություններ՝ կորոնավարակի ժամանակ

Ընտրություններ՝ կորոնավարակի ժամանակ
16.04.2020 | 14:45

Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետւթյան նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացավ՝ չնայած կորոնավարակի 6 դեպքերին ու մի քանի գյուղերում կարանտինի հաստատմանը: Նախնական տվյալներով՝ 88% ձայներ է ստացել Արայիկ Հարությունյանը, որ նախկինում պետնախարար էր: Երկրորդ փուլում նրա մրցակից Մասիս Մայիլյանը իր կողմնակիցներին կոչ էր արել չմասնակցել ընտրությանը՝ ինտրիգից զրկելով ընտրությունները: Նա գլխավորում է ԼՂՀ ԱԳ-ն: Դա անսովոր քվեարկություն էր՝ գլոբալ պանդեմիայի ժամանակ ընտրատեղամասեր եկան, պաշտոնական տվյալներով, 47050 ընտրողներ (45%): Ընտրատեղամասեր էին բացվել նույնիսկ կարանտինացված գյուղերում, որտեղ հաստատվել էին կորոնավարակի դեպքեր: Հակառակ դիտորդների, թեկնածուների, լրագրողների կոչերի՝ ԼՂՀ-ում ընտրություններ անցկացվեցին ոչ միայն մարտի 31-ին, երբ դեռ Covid-19 դեպքեր չկային, այլև ընտրությունների երկրորդ փուլն ապրիլի 14-ին՝ արդեն 6 վարակակիր ունենալով: Պանդեմիայի պատճառով՝ ԼՂՀ-ի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններն անցան առանց միջազգային դիտորդների ու լրագրողների: Շատ դիտորդներ ու լրագրողներ չէին եկել և Հայաստանից: Կիրակի օրը կորոնավարակի պատճառով նախագահ Բակո Սահակյանը արտակարգ դրություն հայտարարեց, բայց ոչ արտակարգ իրավիճակ, ինչպես Հայաստանում է: Հայաստանում կարանտինի պատճառով հետաձգվեց հանրաքվեն, վարակակիրների թիվն արդեն ացել է 1000-ը: Երևանի իշխանությունները Արցախի ընտրությունները կամ հետաձգումը անվանում էին Արցախի իշխանության խնդիր: Բայց Ստեփանակերտում ասում են, որ խորհրդակցել են Երևանի հետ:

«Կորոնավարակի տարածումը կանխելու բոլոր միջոցառումները մեր երկրում իրականացվում են ՀՀ համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցությամբ,- հայտարարեց նախագահ Բակո Սահակյանը արտակարգ դրություն սահմանելիս:-Ծագող հարցերի շուրջ ես մշտապես քաղաքական խորհրդակցություններ եմ վարում Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ»: Կորոնավարակի հաստատված դեպքերի պատճառով ԼՂՀ-ում մեկուսացվել է մի քանի գյուղ, բայց նույնիսկ այնտեղ գործել են ընտրատեղամասեր: Շատ դիտորդներ ռիսկային համարեցին ընտրությունները գլոբալ պանդեմիայի պայմաններում: «Բանականությունն ու պետական մտածողությունը զիջեցին քաղաքական նպատակահարմարությանը» ֆեյսբուքում գրեց ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը՝ ընտրությունների օրը չհետաձգելու որոշման մասին: Սակայն ընտրությունների հաղթող Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ այդ կամահայտնությունը իր լեգիտիմության ապացույց է: Չսպասելով ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը՝ նրան շնորհավորեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Արցախի Հանրապետությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կայացած պետություն է»՝ ասաց Արմեն Սարգսյանը:
ВВС


Հ.Գ. Արցախն ունի չորրորդ նախագահ՝ Արայիկ Հարությունյանը, նախկին վարչապետն ու պետնախարարը: Փաստացի այս ընտրություններով Արցախում սկսում է լիարժեք գործել նոր Սահմանադրությունը: Արայիկ Հարությունյանը ստացել է Արցախի ու Հայաստանի բոլոր ղեկավարների շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, համագործակցության պատրաստակամությունը, տվել առաջին ասուլիսը: Մնում է՝ կորոնավարակը Արցախում չտարածվի և հնարավորություն տա կառավարման համակարգի ձևավորման՝ ոչ ֆորսմաժորային պայմաններում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6913

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ