Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Շառլ Միշելը կողմ է եվրաբոնդերին՝ աջակցելու պանդեմիայից տուժած երկրներին

Շառլ Միշելը կողմ է եվրաբոնդերին՝ աջակցելու պանդեմիայից տուժած երկրներին
18.04.2020 | 11:46

ԵՄ նախագահ Շառլ Միշելը ապրիլի 17-ին RFI-ին հարցազրույց է տվել՝ ընդգծելով եվրոպական համերաշխության անհրաժեշտությունը կորոնավարակի պանդեմիայի պայմաններում: Նա նշեց, որ 2021-2027-ի եվրոպական բյուջեի հաստատումը առիթ է պանդեմիայից հատկապես տուժած եվրոպական երկրներին օգնության նոր մեխանիզմների մշակման համար: Շառլ Միշելը պատասխանել է հարցին՝ համաձայն է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, որ ներողություն է խնդրել առաջին շաբաթներին ճգնաժամի ոչ բավարար արդյունավետ կառավարման համար: ԵՄ նախագահն ասել է, որ ճգնաժամի սկզբին ամբողջ աշխարհը բավականաչափ չգնահատեց սպառնալիքը: Հարցազրույցում նա ընդգծել է, որ ներկա ճգնաժամն ապացուցում է ուժեղ Եվրոպայի գոյության անհրաժեշտությունը, որ ի վիճակի է արագ արձագանքել և «միավորել իր շարքերը դժվար պահերին»: Նրա խոսքով՝ հետայսու եվրոպական պատմությունը բաժանվել ու է ՙմինչև ճգնաժամն ու ճգնաժամից հետո՚-ի: Եվրոպական քաղաքականության գերակայությունները՝ թվային տեխնոլոգիաների զարգացումը և կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը, մնում են անփոփոխ, ավելանում է ճգնաժամից հետո տնտեսության վերականգնման խնդիրը: Նա հաստատեց իր հակվածությունը կարանտինից եվրոպական երկրների համակարգված դուրս գալու գաղափարին: Նրա խոսքով՝ դա չի նշանակում ռիթմի ու միջոցների ընդհանրություն, այլ՝ մոտեցումների նմանություն: Շառլ Միշելը անհրաժեշտ է համարում տեստերի մատակարարումը եվրոպական բոլոր երկրներին՝ ՙճգնաժամից դուրս գալիս բնակչության զանգվածայի տեստավորման համար՚: Սահմանների բացման հարցին՝ նա պատասխանել է, որ սահմանները պետք է փուլ առ փուլ բացվեն՝ զգոնության բոլոր միջոցների պահպանմամբ: Եվրախորհրդի նախագահը հիշեցրել է, որ ԵՄ-ն բիզնեսի ու զբաղվածության աջակցությանը հատկացրել է 540 միլիարդ եվրո, որ եվրոպական ՀՆԱ-ի 2,8%-ն է: Նա կողմ է նոր եվրաբոնդերի (եվրոպական պարտատոմսերի) թողարկմանը՝ իբրև պանդեմիայի տնտեսական հետևանքների մեղմման միջոց:
RFI


Հ.Գ. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությունը բախվել է «ճշմարտության պահին»՝ նախազգուշացնելով, որ «պոպուլիստները կհաղթեն», և դաշինքը կպառակտվի, եթե չկարողանա միավորվել կորոնավիրուսի հետևանքով ստեղծված տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում: Financial Times-ին հարցազրույցում Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ի տնտեսական մոտեցումը կորոշի՝ «քաղաքակա՞ն նախագիծ է, թե՞ միայն շուկայական»: «Եթե մենք չկարողանանք դա անել այսօր, պոպուլիստները կհաղթեն»,- հավելել է նա՝ կանխատեսելով եվրասկեպտիցիզմի ալիք այն երկրներում, որ առավել տուժել են համաճարակից, եթե ԵՄ-ն չաջակցի նրանց․«Այսօր, վաղը, մյուս օրը, Իտալիայում, Իսպանիայում, գուցե Ֆրանսիայում և այլուր»։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ինքը «այլ ընտրություն չուներ», քան ստեղծել հիմնադրամ, որ անդամ պետությունների ֆինանսավորման համար «կարող էր ընդհանուր պարտք թողարկել ընդհանուր երաշխիքով»՝ իրենց կարիքներին, ոչ թե տնտեսության չափին համապատասխան: Սա այն գաղափարն է, որը Գերմանիան և Նիդերլանդները մինչ օրս մերժել են։ «Վտանգված են համերաշխության հասկացությունները։ Դրանից է կախված ամբողջ տնտեսությունը», - ասել է Մակրոնը:


Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով: Աջակցությունը կտրամադրվի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA)» ծրագրի բյուջեի շրջանակներում՝ հայտարարվել է EU-GAIA ծրագրի Խորհրդատվական հանձնաժողովի առաջին նիստում, որի ընթացքում հաստատվել է COVID-19 պանդեմիայի բռնկման համատեքստում ֆերմերներին և արտադրողներին աջակցելու անհապաղ միջոցառումների ծրագիրը: Առաջարկվող գործողությունները համահունչ են ճգնաժամային իրավիճակում ՀՀ կառավարության` Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նպատակներին՝ դարձնել Հայաստանի գյուղատնտեսությունն առավել արդյունավետ և կայուն կանաչ տնտեսության զարգացման համատեքստում:
Եվրամիությունը սկսում է ուշքի գալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5977

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ