Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ՄԱԿ-ի ԱԽ տեսակոնֆերանսի հարցը

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ՄԱԿ-ի ԱԽ տեսակոնֆերանսի հարցը
20.04.2020 | 09:40

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են կորոնավարակի պանդեմիայի դեմ պայքարի հարցերը, նաև՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական 5 անդամների տեսակոնֆերանս կազմակերպելու հնարավորությունը: Կրեմլի մամլո ծառայությունը ընդգծել է, որ հեռոխոսազրույցը ֆրանսիական կողմի նախաձեռնությունն էր: Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին «Ֆրանսիայի քաղաքացիներին հայրենիք վերադառնալու հարցերին և Ռուսաստանի տարածքով բուժսարքավորումների ու բուժամիջոցների տեղափոխմանը աջակցության համար»: Պուտինն ու Մակրոնը քննարկել են նաև Ֆրանսիայի, Ռուսաստանի ԱՄՆ-ի, Չինաստանի ու Մեծ Բրիտանիայի՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական 5 անդամների, տեսակոնֆերանսի հնարավորությունը: Քննարկվել են նաև այլ հարցեր, այդ թվում՝ պատերազմն Ուկրաինայի արևելքում: Երկու նախագահները վերջին անգամ հեռախոսել էին մարտի 26-ին: Ելիսեյան պալատում Մակրոնի ու Պուտինի բանակցությունների մանրամասները չեն հաղորդել, RFI-ին հարցազրույցում Ֆրանսիայի նախագահը ասել էր, որ մտադիր է Պուտինին զանգահարել:
Ֆրանսիան նախաձեռնել է, որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական 5 անդամները աջակցեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի՝ կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու կոչին: Մակրոնի խոսքով՝ այդ կոչին աջակցություն են հայտնել բոլորը՝ բացի Ռուսաստանից: Աննախադեպ պանդեմիայի պայմաններում ԱԽ-ն միայն մեկ խորհրդակցություն է անցկացրել՝ ապրիլի 9-ին՝ այդ կառույցի աշխատանքը կաթվածահար է եղել ԱՄՆ-ի ու Չինաստանի բանավեճով՝ COVID-19-ի ծագման վերաբերյալ:
RFI


Հ.Գ. «Չինաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու համար»՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ:


Նա շեշտել է, որ իր երկիրն արդեն հետաքննություն է սկսել պարզելու ճշմարտությունը և եթե պարզվի, որ չինացիները դիտավորյալ են թաքցրել տեղեկությունները, պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ եթե «հասկանանք, որ եղել է սխալ, կհասկանանք եւ կընդունենք նաեւ այդ փաստը»:
Ուհանի վիրուսոլոգիայի ինստիտուտի ղեկավար Յուան Չժիմինը հայտարարել է, որ մարդկությունը չունի այնպիսի ռեսուրսներ, որ կարողանար արհեստականորեն ստեղծել մի վիրուս, որը բնութագրերով նման կլիներ նոր տիպի կորոնավիրուսային վարակին: Նա պնդում է, որ նման վիրուսի արհեստական սինթեզի որևէ ապացույց չկա: Որոշ մասնագետներ իսկապես ասում են, որ COVID-19-ը ստեղծվել է դրսից, սակայն, «նրանց կողմից կատարված աշխատանքի ծավալը կգերազանցեր ողջ մարդկության հնարավորությունները»: «Ես երբեք չեմ հավատա, որ մարդկությունն արդեն բավականաչափ գիտելիք ունի նման վիրուս սինթեզելու համար», – ավելացրել է Չժիմինը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ