ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Կորոնավիրուսը կարող է հարվածի տակ դնել Պուտինի նախագահությունը

Կորոնավիրուսը կարող է հարվածի տակ դնել Պուտինի նախագահությունը
26.04.2020 | 11:47

Կորոնավիրուսի պանդեմիայի ճանապարհը Ռուսաստանում նման է այլ երկրների ճանապարհին՝ հերքումը փոխարկվում է վախի, նույնիսկ հուսահատության: Covid-19-ը խորացրել է լարումը ու մերկացրել քաղաքական ու տնտեսական պրոբլեմները, տեստավորելով ինստիտուտների ուժն ու լեգիտիմությունը, նաև վստահությունը իշխանության նկատմամբ: Այս առումով պանդեմիան հազիվ թե կարողանար Կրեմլի համար ավելի վատ ժամանակ լինել՝ գրում է Լեոն Արոնը The Wall Street Journal-ում: Օրերը, երբ գերինքնավստահ Ռուսաստանը բուժօգնությունով ինքնաթիռներ էր ուղարկում Իտալիա, Սերբիա, ԱՄՆ, հիմա հին աշխարհի պատմությունից են թվում: Հինգշաբթիի տվյալներով՝ հաստատված է վարակվածության 57 999 դեպք, չորեքշաբթիից՝ 5 000-ով ավելի, և 513 մահերից 57-ը: Այս թվերը համադրվում են ԱՄՆ-ի մարտի վերջի վիճակագրությանը, հիմա այնտեղ վարակված է 131 731-ը, մահացել է 1165-ը: Ռուսական անկախ «Բժիշկների ալյանս» միությունը հաստատում է, որ կառավարությունը թաքցնում է վարակվածների իրական թիվը և վատագույնը դեռ առջևում է:


Ռուսաստանը թուլացած վիճակում մտավ ճգնաժամի մեջ: Նրա ամենատևական ստագնացիան՝ միջինը 1%, 2009-2019-ին խարխլել է եկամուտները: 2019-ի երրորդ եռամսյակում, պաշտոնական գնահատականով, 18 միլիոն ռուսաստանիցիներ, կամ 12%-ը, սպառողական նվազագույն զամբյուղից, որ այս տարի կառավարությունը սահմանել է 11000 ռուբլի ամսական, կամ 146 դոլար, քիչ են ստացել: Իր ներդրումը ճգնաժամում ունեցավ նավթի գների աղետալի պատերազմը սաուդիտների հետ, որ Ռուսաստանը սկսեց մարտի սկզբին: Թե տնտեսությունը, թե ռուբլին հազիվ թե արագ վերականգնվեն: Հաջորդ մեի քանի ամիսներին կորոնավիրուսի հարուցած դժվարությունները կարող են հանգեցնել եկամուտների նվազման 18%, և 8 միլիոն ռուսաստանցիներ կարող են աշխատանքը կորցնել: Օգնության կարիք կունենան տասնյակ միլինավոր մարդիկ: Ռուս փորձագետների կարծիքով՝ կանխատեսումներից վատագույնը համակարգի կազմաքանդումը է կամ նույնիսկ 1917-ից հետո ամենամեծ քաղաքական ցնցումը, դեռ սակավ հավանական են, համենայն դեպս՝ կարճաժամկետ հեռանկարում: Ռուսասկան քաղաքական համակարգը բավականաչափ կայունություն ունի, և մարդիկ չափազանց շատ են զբաղված իրենց հարցերով, որ փողոց դուրս գան: Սակայն կասկած չկա, որ սա ամենաբարդ խնդիրն է, որին բախվում է Վլադիմիր Պուտինը իր կառավարման 20 տարիներին: Ամբողջ երկրում հարցվածների կեսը անմիջապես ինքնաթագադրում են տեսել մարտի 10-ին Պետդումայում նրա անկեղծ խոսքի մեջ, որով աջակցում էր իր նախագահական 4 ժամկետները զրոյացնելու և 2024-ին նորից առաջադրվելու հնարավորություն տալու առաջարկին: 46%-ը ասել է, որ չի ցանկանում նրան Կրեմլում տեսնել 2024-ից հետո: Հրամայելով նահանգապետերին անել հնարավորը և նրանց ոչ իշխանություն, ոչ ռեսուրսներ տալով՝ Պուտինը հեռացել է Մոսկվայից: Դա ժողովրդի մեջ խորացնում է լքվածության ու վիրավորանքի զգացումը: Գործիքները, որ լավ ծառայում էին Պուտինին նախկին ճգնաժամերում՝ հեռուստատեսային քարոզչությունը, կաշառքները հասարակական կարծիքը ձևավորողներին ու քաղաքական գործիչներին, ընտրողական պատիժները, և մարդկանց հավատը նրա հաջողությանը, հազիվ թե այս անգամ արդյունավետ լինեն: Ռուսաստանցիների միայն կեսն է հավատում նրա վերահսկողության տակ գործող հեռուստատեսությանը: Նույնիսկ եթե Պուտինը հրաժարվի իր վաղուցվա որոշումից՝ չմտնել տարադրամի պահուստային և բարեկեցության հիմնադրամներ, ֆինանսների նախարարությանը կարող է չհերիքել ոսկին, դոլարը, եվրոն ու յուանը՝ պահելու ռուսաստանցիներին ճգնաժամի ժամանակ և թույլ չտալու տնտեսության ռեցեսիայի մեջ հայտնվելը: Առաջին անգամ հավատարիմ զինակիցները կարող են դուրս գալ Պուտինի դեմ: Քաղաքական տնտեսագետ Եվգենի Գոնտմախերի խոսքով՝ նրանք կարող են «հուսահատություն դրսևորել», երբ փող չլինի նույնիսկ ամենաանհրաժեշտը գնելու: Բռնության կիրառմամբ միջադեպերը կարող են հանգեցնել համազգային ճգնաժամի, նույնիսկ 340000-անոց Ազգային գվարդիայում ու ՆԳՆ զորքերում կարող են խնդիրներ ծագել կարգուկանոն հաստատելիս: Պուտինը, թերևս, կփրկի իրեն ու իր վարչակարգը: Բայց զայրույթը կպահպանվի ու դուրս կլողա 2024-ին, երբ ռուսները պետք է մասնակցեն ընտրական ֆարսին, որ նրան լեգիտիմություն հաղորդեն: Covid-19-ը գուցե չոչնչացնի Պուտինի նախագահությունը, բայց դանդաղ գործողության ական է նրա իշխանության տակ:
Լեոն Արոն, The Wall Street Journal


Հ.Գ. Covid-19-ը դանդաղ գործողության ական է Դոնալդ Թրամփի նոյեմբերի 3-ի վեընտրության տակ, ԱՀԿ նախագահի, Իտալիայի պոպուլիստների կոալիցիայի, Մեծ Բրիտանիայի տորիների ու բոլոր նրանց իշխանության համար, որ ձախողեցին իր դեմ պայքարը: Առողջապահական ֆիասկոն նրանց բոլորին գուցե ներեն, եթե հաջողվի երկիրը փրկել տնտեսական ֆիասկոյից: Բայց դա արդեն արկածախնդրության ժանրից է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ