Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հի­մա մենք Պո­ղոս Պո­ղո­ս­յա՞նն ենք, թե՞ Պետ­րոս Պետ­րո­ս­յա­նը

Հի­մա մենք Պո­ղոս Պո­ղո­ս­յա՞նն ենք, թե՞ Պետ­րոս Պետ­րո­ս­յա­նը
08.05.2020 | 00:09
Նախ՝ Ա­ՆԱՆ­ՑԻ մա­սին. այ­սօր Շու­շիի ա­զա­տագր­ման օրն է: Տա Աստ­ված, որ 21-րդ դա­րում էլ ու­նե­նանք այդ­պի­սի մի օր ու այդ­պի­սի հաղ­թա­նակ: Թեև ա­սում են՝ պար­տու­թյունն է որբ, հաղ­թա­նա­կը ու­նի բա­զում տե­րեր, մեր պա­րա­գա­յում ստաց­վեց, որ հաղ­թա­նա­կը թե որբ էր, թե բա­զում տե­րեր ու­նի: Մենք, կար­ծես, ժա­մա­նա­կի մեջ կորց­րինք ոչ միայն հաղ­թա­նա­կի ադ­րե­նա­լի­նը, այլև նշա­նա­կու­թյան գի­տակ­ցու­թյու­նը: Հա­մե­նայն դեպս՝ այն­քան կորց­րինք, որ Ադր­բե­ջա­նի հետ բա­նակ­ցում էինք 00 կե­տից, ոչ թե ՄԵՐ ՀԱՂ­ԹԱ­ՆԱ­ԿԻ ու Ի­ՐԵՆՑ ՊԱՐ­ՏՈՒ­ԹՅԱՆ հար­թու­թյան մեջ: ՈՒ դա նաև ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ Ռու­սաս­տա­նի ջան­քե­րով, որ ոչ միայն 1994-ին կան­խեց պա­տե­րազ­մում պարտ­ված Ադր­բե­ջա­նի հետ կա­պի­տու­լյա­ցիա­յի ակ­տի ստո­րագ­րու­մը, այլև 2016-ին կան­խեց հայ­կա­կան բա­նա­կի հար­ձա­կու­մը՝ 3-4 օր­վա խո­սուն լռու­թյու­նից հե­տո: «Կոլ­ցո» գոր­ծո­ղու­թյու­նը չհի­շեց­նեմ: Այ­սօր մեր հաղ­թա­նա­կի օրն է՝ օրն է հպար­տու­թյան ու սի­րո, օրն է զո­հե­րի հի­շա­տա­կին խո­նար­հու­մի, օրն է՝ մա­յի­սի 8-ից շա­րու­նա­կե­լու ա­պա­գա­յի հաղ­թա­նակ­նե­րի ճա­նա­պար­հը: Մենք մա­յի­սը հաղ­թա­նակ­նե­րի ա­միս ենք կն­քել՝ ան­ցյա­լից ա­պա­գա կտր­ված­քով, ու այդ ճա­նա­պար­հին Ա­վա­րայր, Սար­դա­րա­պատ, Բաշ-Ա­պա­րան ու Բեռ­լին ենք գրել մեր ա­րյու­նով, ոչ թե ու­րիշ­նե­րի պատ­մու­թյու­նը կո­ղոպ­տե­լով, սե­փա­կա­նաց­նե­լով կամ ա­վե­րե­լով: Մեր ազ­գա­յին գե­նի մեջ հայ­րե­նի­քի, պատ­մու­թյան ու մշա­կույ­թի, հո­ղի գո­ղու­թյու­նը եր­բեք չի ե­ղել պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն ու պատ­մու­թյան ա­տաղձ: Ինչ կորց­րել ենք՝ կորց­րել ենք ՄԵՆՔ, ինչ գտել ենք՝ գտել ենք ՄԵՆՔ:
Հի­մա՝ ան­ցո­ղի­կի մա­սին: Ես այդ­պես էլ չհաս­կա­ցա՝ հի­մա մենք Պո­ղո՞սն ենք, թե՞, այ­նուա­մե­նայ­նիվ, Պետ­րո­սը: Վս­տա­հա­բար շար­քա­յին Պո­ղո­սին ներ­կա­յաց­նե­լու կա­րիք չկա «նոր» Հա­յաս­տա­նում, թող ինձ նե­րի Պո­ղոս ա­ռա­քյա­լը, բայց մեր Պո­ղո­սը ու­րիշ Պո­ղոս է: ՈՒ­րիշ է նաև հպարտ Պետ­րո­սը, նոր երևույթ, որ ու­զում է իր բնու­թա­գի­րը: Հա­մե­նայն դեպս՝ Աստ­վա­ծաշն­չից, որ ներ­կա Հա­յաս­տա­նում դար­ձել է ան­ցյա­լի հե­ռա­խո­սագր­քի չափ կա­րևոր ու մեջ­բեր­վող: Պետ­րոս ա­ռա­քյա­լը Հի­սու­սի հետ իր բա­զում հա­րա­բե­րու­թյուն­նե­րից մի դր­վա­գում խիստ ա­ռանձ­նա­ցավ: Ա­վե­տա­րա­նիչ­նե­րի վկա­յու­թյամբ՝ երբ տե­սավ Կա­փառ­նա­յու­մում ջրե­րի վրա քայ­լող Հի­սու­սին, ձկ­նորս Պետ­րոսն ինքն էլ ցան­կա­ցավ քայ­լել ջրե­րի վրա­յով, Հի­սու­սը չմեր­ժեց՝ ա­րի, ե­թե հա­վատ ու­նես, գնաց, մի քա­նի քայլ, հե­տո սուզ­վեց, ո­րով­հետև չհա­վա­տաց ինքն ի­րեն ու իր ջրե­րի վրա քայ­լե­լու ու­նա­կու­թյա­նը: Նա դեռ չէր դար­ձել Պետ­րոս ա­ռա­քյալ, ում Հի­սու­սը տա­լու էր եր­կն­քի բա­նա­լի­նե­րը, նա դեռ ձկ­նորս էր: Հի­մա, ե­թե մենք Պո­ղո­սը չենք ու Պետ­րոսն ենք, ո՞ր Պետ­րոսն ենք, որ դեռ ձկ­նո՞րս էր, թե՞ ար­դեն ա­ռա­քյալ: Հար­ցը հռե­տո­րա­կան չէ, կոնկ­րետ պա­տաս­խան է ակն­կա­լում: Ո­րով­հետև մեզ ա­նընդ­հատ մա­տու­ցում են ի­րա­կա­նու­թյան ի­րա­րա­մերժ մեկ­նու­թյուն­ներ ու կոչ են ա­նում քայ­լել ջրե­րի վրա­յով: Կամ՝ ի­րենք հա­մար­ժեք չեն ի­րա­կա­նու­թյա­նը, կամ մեզ հա­մա­րում են Պո­ղոս-Պետ­րոս միա­ժա­մա­նակ:
Երբ 3 օ­րում վար­չա­պետն ու նա­խա­րա­րը հա­կա­սա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ են ա­նում, հնա­րա­վոր է 3 տար­բե­րակ: 1-ին՝ չար ու բա­րի քն­նիչ են խա­ղում՝ մե­կը վա­խեց­նում է, մյու­սը՝ հույս տա­լիս: 2-րդ՝ մի­մյան­ցից տե­ղյակ չեն՝ ա­մեն մե­կը հրա­պա­րա­կում է իր տվյալ­նե­րը, որ ստա­նում են տար­բեր աղ­բյուր­նե­րից: 3-րդ՝ եր­կուս­տեք փոր­ձում են ի­րա­վի­ճա­կից անվ­նաս դուրս գալ՝ ա­մեն մե­կը յու­րով­սանն: Կի­րա­կի օ­րը վար­չա­պե­տի հետ մի քա­նի ժամ հան­րա­յին զրույ­ցից հե­տո եր­կու­շաբ­թի նա­խա­րա­րը գնաց ԱԺ ու հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տում հայ­տա­րա­րեց՝ մինչև մա­յի­սի վեր­ջը հնա­րա­վոր է ու­նե­նանք 10000 վա­րա­կա­կիր, իսկ ե­թե կա­նոն­նե­րը չպահ­պան­վեն, կա­րող ենք ու­նե­նալ մինչև 500 000 հի­վանդ, հա­զա­րա­վոր մա­հեր։ Հե­տո էլ լրագ­րող­նե­րին բա­ցատ­րեց, որ դա «ի­րա­կա­նում պար­զա­պես թիվ չէր։ Դա մոտ մեկ ա­միս ա­ռաջ ԱՀԿ-ի գնա­հա­տումն էր ՀՀ-ի հա­մար՝ 500 000 դեպք, տաս­նյակ հա­զա­րա­վոր հոս­պի­տա­լի­զա­ցիա­ներ և հա­զա­րա­վոր մա­հեր։ Բա­րե­բախ­տա­բար, դա տե­ղի չի ու­նե­ցել մինչ օրս, ո­րով­հետև մենք կա­րո­ղա­ցել ենք ա­մեն դեպ­քում զս­պել բռնկ­ման տա­րա­ծու­մը։
Հի­մա ա­սել 500000 կլի­նի, 100000, թե 50000, դժ­վար է. բայց մեր վար­քա­գիծն ա պայ­մա­նա­վո­րե­լու էդ թի­վը»։ Ի՞նչ ա­սել մի նա­խա­րա­րի, որ իր պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը չի տես­նում 50000-ի ու 500000-ի տար­բե­րու­թյան մեջ: ՈՒ՝ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը գցում է հա­սա­րա­կու­թյան «վար­քագ­ծի» վրա: Միան­շա­նակ՝ հա­սա­րա­կու­թյու­նը գլ­խա­վոր պա­տաս­խա­նա­տուն է կյան­քի ու մահ­վան հա­վա­նա­կա­նու­թյան մեջ իր ընտ­րու­թյան հա­մար, բայց նա­խա­րա­րի պար­տա­վո­րու­թյուն­նե­րի մեջ է մտ­նում ոչ միայն ա­ռող­ջա­պա­հու­թյան կազ­մա­կեր­պու­մը, այլև շար­քա­յին Պո­ղոս­նե­րին ու Պետ­րոս­նե­րին՝ յու­րա­քան­չյու­րին ի­րեն մատ­չե­լի ձևով բա­ցատ­րե­լը, թե ինչ է նշա­նա­կում կո­րո­նա­վի­րու­սի հետ տետ ա տե­տը, ու՝ չհաս­կա­ցած­նե­րին փր­կե­լը: Իսկ նա դրա ժա­մա­նա­կը չու­նի, նա մար­դու, մահ­վան, դա­գա­ղի մա­սին խո­սում է ինչ­պես վի­ճա­կա­գիր, որ գոր­ծառ­նում է ինչ-որ թվե­րի, բայց ոչ մարդ­կանց հետ, կամ՝ լա­վա­գույն դեպ­քում՝ հաշ­վա­պահ, որ հաշ­վում է օ­գուտ­ներն ու վնաս­նե­րը: Միով բա­նիվ՝ Հա­յաս­տա­նը ի սկզ­բա­նե կո­րո­նա­վի­րու­սի հետ պայ­քա­րը տա­նուլ է տվել, քա­նի դեռ Ար­սեն Թո­րո­սյան ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար ու­նի: Դա հաս­կա­նում է նաև վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Բայց այն­քան, որ, նա­խա­րա­րի տա­րա­ծած խու­ճա­պը մա­սամբ ցրե­լու հա­մար ա­սի, որ սահ­մա­նա­փա­կում­նե­րի շր­ջա­նում 300 հա­մա­ճա­րա­կա­յին հի­վան­դա­նո­ցա­յին տե­ղե­րը առն­վազն հն­գա­պատկ­վել են՝ դառ­նա­լով 1500 մահ­ճա­կալ, ևս 150 մահ­ճա­կալ ա­ռա­ջի­կա օ­րե­րին շա­հա­գործ­ման կհան­ձն­վի։ «600 հյու­րա­նո­ցա­յին հի­վան­դա­նո­ցա­յին տեղ ենք նա­խա­պատ­րաս­տել ա­սիմպ­տոմ դեպ­քե­րի հա­մար։ 2300 հյու­րա­նո­ցա­յին տեղ ենք պատ­րաս­տել կոն­տակ­տա­վոր մարդ­կանց մե­կու­սաց­նե­լու հա­մար»։
Կո­րո­նա­վա­րակն այս շա­բաթ Հա­յաս­տա­նում այլևս ԹԱ­ԳԱ­ՎԱ­ՐԱԿ չէ, կա շատ ա­վե­լի կարևո­րը՝ կո­րո­նա­վա­րա­կի ազ­դե­ցու­թյու­նը տն­տե­սու­թյան վրա: ՈՒ այդ ազ­դե­ցու­թյու­նը ապ­շե­ցու­ցիչ է՝ ամ­բողջ աշ­խար­հում գոր­ծազր­կու­թյուն է, ճգ­նա­ժամ, ռե­ցե­սիա, չո­րեք­շաբ­թի Աժ-ում պարզ­վեց, որ Հա­յաս­տա­նում ապ­րի­լին, կա­րան­տի­նի պայ­ման­նե­րում, 15000 մարդ ըն­դուն­վել է աշ­խա­տան­քի: Ի­մա՝ հու­մա­նի­տար ա­ղե­տի հո­ռե­տե­սա­կան կան­խա­տե­սում­նե­րը չեն ի­րա­կա­նա­ցել: Բայց վար­չա­պե­տը չա­սաց՝ ինչ­պե՞ս, ո՞ր ո­լորտ­նե­րում, մինչ­դեռ դա պա­տեն­տա­վոր­ման ար­ժա­նի գյուտ է: Տն­տե­սա­գի­տա­կան գլուխ­կոտ­րուկ: Գու­ցե Նո­բե­լյան մր­ցա­նա­կի ար­ժա­նի ձեռք­բե­րում՝ ե­թե ոչ տն­տե­սա­գի­տու­թյան, գո­նե գրա­կա­նու­թյան աս­պա­րե­զում: Էք­զիս­տեն­ցիալ էս­սե է, որ վար­չա­պե­տը հա­մա­ճա­րա­կի պայ­ման­նե­րում կա­տա­րած աշ­խա­տան­քը բարձր է գնա­հա­տում՝ ըն­դգ­ծե­լով, որ հա­ջող­վել է ճգ­նա­ժա­մը պա­հել կա­ռա­վա­րե­լիու­թյան շր­ջա­նա­կում: Բայց նա չէր լի­նի Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ե­թե տեղ­նու­տե­ղը չա­սեր. «Ճգ­նա­ժա­մը նոր-նոր սկս­վում է, և մենք ար­ձա­նագ­րում ենք, որ ա­ռա­ջի­կա առն­վազն մեկ տա­րում՝ մինչև մյուս տար­վա մա­յիս, մենք ու­նե­նա­լու ենք կո­րո­նա­վի­րու­սա­յին ճգ­նա­ժամ»։ Այ­սինքն՝ ինչ-որ հար­թու­թյան մեջ նա­խա­րարն ու վար­չա­պե­տը միա­տեղ­վում են. մե­կը ժա­մա­նակն է հաշ­վում, մյու­սը՝ վի­ճա­կագ­րու­թյու­նը: Վի­ճա­կագ­րու­թյան մա­սին. երբ վար­չա­պե­տը պա­հան­ջում է վե­րա­դարձ­նել «սխալ» ստա­ցած օգ­նու­թյու­նը, չի՞ նշա­նա­կում, որ օգ­նու­թյան բաշխ­ման մե­թո­դա­կան սխալ է ե­ղել՝ ստա­ցող­նե­րին մե­ղադ­րե­լուց ա­ռաջ պետք է տվո­ղին մե­ղադ­րել: Պե­տու­թյան ինս­տի­տու­ցիո­նալ հի­շո­ղու­թյան հերք­ման հետևան­քը՝ կա­րի­քա­վոր­նե­րին գտ­նե­լու հե­ծա­նիվ­ներ հնա­րելն է, ո­րոնց հետևան­քը օգ­նու­թյան հաս­ցեա­կա­նու­թյան ոչ թե բարձ­րա­ցու­մը, այլ նվա­զումն է: ՈՒ դա հար­ված է ոչ միայն պե­տու­թյան հե­ղի­նա­կու­թյա­նը, այլև տն­տե­սու­թյա­նը:
Տն­տե­սու­թյան մա­սին. ԱԺ-ում վար­չա­պետն ըն­դգ­ծեց, որ կո­րո­նա­վի­րու­սից վնաս­ներ կրած տն­տե­սու­թյու­նը չպետք է վե­րա­դարձ­նել նախ­կին վի­ճա­կին. «Կհա­մա­րենք, որ խո­շոր պար­տու­թյուն ենք կրել։ Մենք պետք ա տն­տե­սու­թյու­նը բե­րենք նոր վի­ճա­կի։ Կա մի գոր­ծիք, ո­րը ա­ներկ­բա է և միան­շա­նակ։ Եվ էդ գոր­ծի­քը կր­թու­թյունն է»։
Կր­թու­թյան ան­վի­ճե­լի նշա­նա­կու­թյան մա­սին չխո­սենք, բայց ար­դեն բնու­թագ­րա­կան է դառ­նում, որ վար­չա­պե­տը եր­բեք չի խո­սում տն­տե­սու­թյան «նոր վի­ճա­կի բե­րե­լու» ՁԵ­ՎԵ­ՐԻ մա­սին: Օ­րի­նակ՝ ռազ­մար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­կար­գի զար­գաց­ման, որ և տն­տե­սա­կան, և քա­ղա­քա­կան հար­ցեր է լու­ծում: Փո­խա­րե­նը հիա­նում է իր կա­ռա­վա­րու­թյամբ, որ այս շա­բաթ մեկ նա­խա­րար, այ­նուա­մե­նայ­նիվ, կորց­րեց: Ճիշտ է՝ ոչ ա­ռանց­քա­յին, բայց ա­ռա­քյալ­նե­րի թի­մը, պարզ­վեց, «ան­մահ­նե­րի թիմ չէ: «Հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո մե­կու­կես տար­վա ըն­թաց­քում պե­տա­կան բյու­ջեի ե­կա­մուտ­ներն ա­վե­լա­ցել 43,6 տո­կո­սով, այդ մի­ջոց­նե­րով բիզ­նե­սին է վե­րա­դարձ­վել նաև շուրջ 199 մլրդ դրա­մի պարտք։ Հա­յաս­տա­նում պե­տա­կան բյու­ջեի հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րը 2020-ի ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կում գե­րա­կա­տար­վել են 8,9 մլրդ դրա­մով, և ե­թե կո­րո­նա­վի­րու­սը չխան­գա­րեր, ակն­կալ­վում էր շուրջ 20 մլրդ դրա­մի գե­րա­կա­տա­րում։ Ստ­վե­րից դուրս է ե­կել 87 000 աշ­խա­տող, մի­ջին աշ­խա­տա­վար­ձը 5,8 տո­կո­սով ա­վե­լա­ցել է, աղ­քա­տու­թյու­նը կազ­մել է 23,5 տո­կոս»՝ ար­ձա­նագ­րեց Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Բայց դա ար­դեն պատ­մու­թյուն է, իսկ պատ­մու­թյու­նը, հայտ­նի է՝ ոնց ու­զես, կա­րող ես պտ­տել: Երբ ու­զես և որ ուղ­ղու­թյամբ ու­զես: Մա­մու­լում ե­ղել են հրա­պա­րա­կում­ներ, որ կա­ռա­վա­րու­թյու­նում սպաս­վում են պաշ­տո­նան­կու­թյուն­ներ, նույ­նիսկ ԱԺ փոխ­նա­խա­գահ Ա­լեն Սի­մո­նյա­նը լրագ­րող­նե­րին ա­սաց, որ պաշ­տո­նան­կու­թյուն­նե­րը, ման­դատ դնե­լը ան­հա­վա­նա­կան չեն: Ի­րոք, ին­չու՞ ոչ: Ռեալ թայմ դա պար­տադ­րանք է, փաս­տա­ցի, ինչ էլ և որ­տեղ էլ ա­սի վար­չա­պե­տը, տն­տե­սու­թյու­նը ինք­նաշ­խատ չէ՝ կա­ռա­վա­րում է պա­հան­ջում: Ար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րու­մը՝ ներդ­րում­ներ: ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը ներ­կա կա­ռուց­ված­քով ու կազ­մով այդ խնդ­րի լուծ­ման շան­սե­րը սպա­ռել է: Փո­փո­խու­թյուն­ներն օ­րախն­դիր են, որ վար­չա­պե­տը շա­րու­նա­կի իր տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը, ու նույ­նիսկ՝ պայ­քա­րը կո­ռուպ­ցիա­յի դեմ: ՈՒ դա կա­րող է չհաս­կա­նալ շար­քա­յին Պո­ղո­սը, բայց հպարտ Պետ­րո­սը պա­հան­ջե­լու է: Օ­րի­նակ՝ Ճ կլա­սի պե­տու­թյուն չլի­նե­լու հա­մար՝ ա­պօ­րի­նի ծագ­ման գույ­քի բռ­նա­գանձ­ման օ­րեն­քով կա­րո՞ղ է ՀՀ-ն բե­կա­նել «Գույք պարտ­քի դի­մաց» հա­մա­ձայ­նա­գի­րը, ՀԷՑ-ե­րի վա­ճառ­քը, ՀՀ-ԻԻՀ գա­զա­տա­րի վա­ճառ­քը… Թե չէ ընտ­րո­վի բռ­նա­գան­ձու­մը գնա­հատ­վե­լու է ընտ­րո­վի ար­դա­րա­դա­տու­թյուն, որ հա­կա­սում է ԱՐ­ԴԱ­Րա­դա­տու­թյա­նը, ու լի­նե­լու է ժա­մա­նա­կա­վոր:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Փաս­տա­ցի՝ ՀՀ վար­չա­պե­տին հա­ջող­վում է ՀՀ հպարտ ու ոչ հպարտ հա­յե­րին պա­հել «տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան» կա­խար­դան­քի մեջ, բայց կան հար­ցեր, որ­տեղ կա­խար­դան­քը չի գոր­ծում: Որ­քան էլ ազ­գըն­տիր­նե­րը թե վար­չա­պե­տից, թե ԱԳ նա­խա­րա­րից անց­նող շա­բաթ փոր­ձում էին հո­դա­բաշխ «ա­յո» կամ «ոչ» ստա­նալ ի­րենց մեն-միակ հար­ցին, նրանք «չհան­ձն­վե­ցին»: Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը հայ­տա­րա­րեց. «Մենք ու­նենք հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ, ո­րոնք բա­վա­կան հա­գե­ցած են ի­րենց օ­րա­կար­գով, ու­նեն պատ­մու­թյուն, հիմն­վում են հիմ­նա­վոր դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բո­լոր սկզ­բունք­նե­րի վրա, ո­րոնք ար­տա­հայտ­ված են մեր բազ­մա­թիվ ի­րա­վա­կան փաս­տաթղ­թե­րում»: Նի­կոլ Փա­շի­նյա­նը ար­ձա­նագ­րեց. «ՀՀ ոչ մի ղե­կա­վար այդ­քան ման­րա­մասն Ղա­րա­բա­ղի հար­ցի վե­րա­բե­րյալ դիր­քո­րո­շում չի հայտ­նել, ինչ­քան ես»: «Այս ողջ կար­գա­վոր­ման պրո­ցե­սը նրա հա­մար է, որ մենք պա­տաս­խա­նենք մի հար­ցի՝ կա­րո՞ղ ենք դիր­քո­րո­շում­նե­րը մո­տեց­նել ի­րար: Ես ևս եր­կու կարևոր կոմ­պո­նենտ եմ մտց­րել, որ Ղա­րա­բա­ղի հար­ցի որևէ լու­ծում գործ­նա­կա­նում չի կա­րող դառ­նալ լու­ծում, ե­թե դա ըն­դու­նե­լի չէ Հա­յաս­տա­նի և Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի հա­մար: Դա ոչ թե իմ բա­րի ցան­կու­թյունն է, այլ այդ­պես է ի բնե: Բայց ես ա­վե­լի հե­ռուն եմ գնա­ցել. լու­ծու­մը, ո­րը կա­րող է տե­սա­կա­նո­րեն ի­րա­գործ­վել, այն լու­ծումն է, որն ըն­դու­նե­լի է Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի և Ադր­բե­ջա­նի ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար»: Երբ պատ­գա­մա­վոր­նե­րը սկ­սե­ցին ինք­նակր­կն­վել նույն հար­ցի մեջ, վար­չա­պե­տի համ­բե­րու­թյու­նը հա­սավ եզ­րա­կե­տին, ու պարզ­վեց. «Թող ոչ մեկ մեզ չա­սի՝ ինչ եք բա­նակ­ցում, ինչ պետք է, դա էլ բա­նակ­ցում ենք»: Վերջ՝ սա էլ Ար­ցա­խի հար­ցի լու­ծու­մը: Հար­ցեր կան, թե չկան, նշա­նա­կու­թյուն չու­նի, բո­լոր հար­ցերն ու­նեն նույն պա­տաս­խան­նե­րը՝ Պո­ղոս­նե­րի հա­մար, իսկ Պետ­րոս­նե­րը քայ­լում են դե­պի ա­պա­գա: Ա­ռանց կո­րո­նա­վի­րու­սի: Եվ՝ ոչ միայն: Ողջ լե­րուք՝ ծո­վի վրա քայ­լե­լու կամ ջրի տակ անց­նե­լու հա­մար պետք է ԼԻ­ՆԵԼ:
Դիտվել է՝ 5832

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ