Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սա­ր­յա­նա­կան ծա­ռի պար­սա­մ­յա­նա­կան պտու­ղը

Սա­ր­յա­նա­կան ծա­ռի պար­սա­մ­յա­նա­կան պտու­ղը
22.05.2020 | 00:53
«Ստեղ­ծա­գոր­ծա­կան ո­րո­նում­նե­րում նա կա­րո­ղա­ցավ մեկ քայլ ա­ռաջ անց­նել իր հա­մա­խոհ­նե­րից, և մեկն էր նրան­ցից, ով­քեր կանգ­նած էին ան­ցյալ դա­րի 60-ա­կան թվա­կան­նե­րի հայ ար­վես­տի դա­րա­կազ­միկ բա­րե­փո­խում­նե­րի հզոր շարժ­ման ա­կունք­նե­րում, որն ինչ­պես կեն­դա­նի ըն­ձյուղ պետք է ծն­վեր սա­րյա­նա­կան ծա­ռից»։
Մա­րի­նա ՍՏԵ­ՓԱ­ՆՅԱՆ
«Ալ­բերտ Պար­սա­մյա­նի ար­վես­տը»
ԸՆՏ­ՐՈՒ­ԹՅԱՆ ՀԱՂ­ԹԱ­ԿԱՆ ՓՈՐ­ՁՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
Ալ­բերտ Պար­սա­մյա­նը բե­ղուն պտուղ էր։ Բնու­թյու­նը նրա նկատ­մամբ ան­սո­վոր բա­րե­հաճ էր, ին­չը փոր­ձու­թյան են­թար­կեց տա­կա­վին ե­րի­տա­սարդ նկար­չին։ Նա դեռ ման­կուց ջու­թակ էր նվա­գում, և շր­ջապ­տույ­տը նրան տես­նում էր նշա­նա­վոր բե­մա­հար­թակ­նե­րում։ Ե­րաժշ­տա­կան լսո­ղու­թյու­նը բա­ցա­ռիկ էր, կա­տա­րո­ղա­կան տեխ­նի­կան` փայ­լուն։ Մա­նուկ հա­սա­կում նա ջու­թա­կա­հար էր, պա­տա­նե­կու­թյան շր­ջա­նում` ար­դեն կի­թա­ռի վար­պետ։ Նրա նպա­տա­կաս­լա­ցու­թյու­նը գե­րում էր շա­տե­րին։ Ռու­բեն Եր­կա­նյա­նը նրա ազ­գա­կանն էր, Ալ­բեր­տը նրան ըն­կե­րակ­ցե­լով ձայ­նագ­րեց ջու­թա­կի և կի­թա­ռի հա­մար գր­ված Պա­գա­նի­նիի կոն­ցեր­տը։ Ընդ ո­րում, ձայ­նագ­րեց դա­սա­կան ե­ղա­նա­կով, Պետ­ռա­դիո­յում։ Նրա նե­րաշ­խար­հում գույ­նե­րի և ձայ­նե­րի դի­մա­կա­յու­թյու­նը որ­քան տևեց, ան­հայտ է, սա­կայն հայտ­նի է դի­մա­կա­յու­թյան հաղ­թո­ղը։ Դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան դեմ­քե­րից մե­կը` Ալ­բերտ Շվայ­ցե­րը, ո­րոշ կոմ­պո­զի­տոր­նե­րի պատ­վում էր «գե­ղան­կա­րիչ-ե­րա­ժիշտ­ներ» տիտ­ղո­սով։ Կո­մի­տասն օգ­տա­գոր­ծում էր «ձայ­նան­կար» ար­տա­հայ­տու­թյու­նը։ Պա­տա­նի Պար­սա­մյա­նը ձայ­նան­կա­րիչ էր։ Հա­սուն տա­րի­քում նրա տա­րեր­քը գե­ղան­կար­չու­թյունն էր, ե­րաժշ­տու­թյու­նը ստեղ­ծա­գոր­ծա­կան ողջ կյան­քում ե­ղավ նրա ար­վես­տի հիմ­նա­նյու­թը։
Սո­վո­րա­բար նկա­րիչն աշ­խա­տե­լիս նե­րամ­փոփ­վում է, հան­գր­վա­նում է միայն ի­րեն հայտ­նի «ան­մար­դաբ­նակ կղ­զում»։ Ո­մանք նկա­րում են նա­խընտ­րած եր­գի կամ մե­ղե­դու ու­ղեկ­ցու­թյամբ։ Ման­կու­թյան շր­ջա­նում պա­պից լսած ազ­գա­յին ե՞րգն է դա, թե՞ Ազ­նա­վու­րի «Լա բո­հե­մը», կարևոր չէ, նկա­րի­չը ա­րա­րում է, երգն ու մե­ղե­դին նրա ու­ղե­կիցն են, չէ՞ որ նկար­չի, աշ­խար­հի աչ­քի հա­մար ան­տե­սա­նե­լի այս կղ­զում նախ­շա­փե­տուր հավքն է կան­չում գլ­խիդ վերևում, և դեղ­նաչք վայ­րագ վագ­րի մռն­չյունն էր լս­վում հե­ռու հեռ­վից։ Մայ­րա­քա­ղա­քա­յին մշա­կույ­թով պա­րուր­ված գե­ղան­կա­րիչ Ֆե­լիքս Ե­ղիա­զա­րյա­նը (1947-2014) աշ­խա­տե­լիս միաց­նում էր ռա­դիոն, լսում էր ինչ-որ երկ­րոր­դա­կան կար­գի ե­րաժշ­տու­թյուն։ Զար­մանքս փա­րա­տեց, ա­սե­լով, որ իր նա­խընտ­րած դա­սա­կան ե­րաժշ­տու­թյու­նը կամ ջա­զը կա­րող են շե­ղել ու­շադ­րու­թյու­նը կտա­վից, իսկ ոչ այն­քան ո­րա­կյալ մե­ղե­դին չի խան­գա­րում)։
Ալ­բերտ Պար­սա­մյա­նի «ան­մար­դաբ­նակ կղ­զում» նվա­գախմ­բի և երգ­չախմ­բի հա­մերգ էր օր­նի­բուն։ Ան­հայտ մե­կը ջու­թակ էր նվա­գում, մյու­սը` կի­թառ։ Եվ չէր կան­չում հավ­քը գե­ղա­փե­տուր, և չէր լս­վում վագ­րի ա­հար­կու մռն­չյու­նը։ Նա կր­թյալ և բազ­մաշ­նորհ ըն­տա­նի­քի զա­վակ էր։ Գյու­ղատն­տես էին նրա ծնող­նե­րը։ Հայ­րը կլառ­նետ էր նվա­գում և լա­վա­գույն­նե­րից էր ջազ­բան­դով տար­ված Երևա­նում։ Մայ­րը, ո­րը ՀԽՍՀ-ի ա­ռա­ջին գյու­ղատն­տես­նե­րից էր, մինչև խոր ծե­րու­թյուն ան­գիր ար­տա­սա­նում էր հայ դա­սա­կան պոե­զիա­յի ըն­տիր նմուշ­նե­րը։
ԱՆ­ՀԱՅ­ՏՈՒ­ԹՅԱՆ Ա­ՂԱ­ՂԱ­ԿԸ
Դժ­վար է գտ­նել հայ կեր­պար­վես­տի հետ­սա­րյա­նա­կան շր­ջա­նի մի այլ վար­պե­տի, ո­րին հա­մա­ռու­թյամբ մատ­նել են մո­ռա­ցու­թյան։ Ին­չու՞ հար­ցի պա­տաս­խա­նը ո՞վ է տա­լու։ Միա­ժա­մա­նակ բո­լո­րը։ Գու­ցե «Հայ­կա­կան սո­վե­տա­կան հան­րա­գի­տա­րան», պատ­կա­ռե­լի հրա­տա­րա­կու­թյան 9-րդ հա­տո՞­րը։ Պար­սա­մյան ազ­գան­վան տակ նշ­ված են Ա­նա­հիտ Պար­սա­մյա­նը` հայ սո­վե­տա­կան բա­նաս­տեղ­ծու­հին։ Մե­րու­ժան Պար­սա­մյա­նը` սփյուռ­քա­հայ բա­նաս­տեղ­ծը։ Մկր­տիչ Պար­սա­մյա­նը` սփյուռ­քա­հայ գրողն ու գրա­կա­նա­գե­տը։ Ռու­բեն Պար­սա­մյա­նը` հայ սո­վե­տա­կան ար­վես­տա­բանն ու 1959-67-ին ՀԽՍՀ նկա­րիչ­նե­րի միու­թյան նա­խա­գա­հը։ Վար­դան Պար­սա­մյա­նը` հայ սո­վե­տա­կան պատ­մա­բա­նը։ Ալ­բերտ Պար­սա­մյա­նի մա­սին ոչ մի տող։ Այ­նինչ նա Հա­յաս­տա­նի վաս­տա­կա­վոր նկա­րիչ էր, և հան­րա­գի­տա­րանն ի պաշ­տո­նե պար­տա­վոր էր թե­կուզ հպան­ցիկ ներ­կա­յաց­նե­լու այս տա­ղան­դա­վոր մար­դուն։
ՄԻ­ՆԱ­ՍԻ ՀԵՏ` ԶԳԱՍՏ ԼՍՈ­ՂՈՒ­ԹՅԱՄԲ ԵՎ ՏԵ­ՍՈ­ՂՈՒ­ԹՅԱՄԲ
1970-ին Տրե­տյա­կո­վյան հռ­չա­կա­վոր պատ­կե­րաս­րա­հը գնեց նկար­չի «Գյու­ղա­կան բա­կում» կտա­վը։ Հե­տո բազ­մա­թիվ հան­րա­պե­տա­կան և հա­մա­միու­թե­նա­կան ցու­ցա­հան­դես­նե­րում նրա աշ­խա­տանք­նե­րը պար­բե­րա­բար ար­ժա­նա­նում են պարգևնե­րի։ Նա Մի­նա­սի մտե­րիմ­նե­րից էր, և այ­սօր էլ ոչ մաս­նա­գետ ար­վես­տա­սե­րը կա­րող է շփո­թել նրանց կտավ­նե­րը։ Սա­կայն այս­տեղ դա­դար տանք և դր­վա­գենք ճա­նաչ­ված ար­վես­տա­բան, Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան ար­վես­տա­բա­նա­կան բաժ­նի նա­խա­գահ Մա­րի­նա Ստե­փա­նյա­նի «Ալ­բերտ Պար­սա­մյա­նի ար­վես­տը» հոդ­վա­ծը, ո­րը տպագր­վել է «Հայ ար­վեստ» ամ­սագ­րում (թիվ 3, 2006 թվա­կան)։ «Երբ Լե­նինգ­րա­դից ե­կավ Մի­նա­սը, նրանք մտեր­մա­ցան` մի­մյանց մեջ զգա­լով հա­րա­զատ հո­գի և ստեղ­ծա­գոր­ծա­կան ձգ­տում­նե­րի ընդ­հան­րու­թյուն։ «Ա­զա­տա­միտ» ե­րի­տա­սար­դու­թյու­նը, կա­մե­նա­լով ըն­դար­ձա­կել գե­ղար­վես­տա­կան ար­ժեք­նե­րի հա­մա­կարգն ու նո­րո­գել դրա գե­ղա­գի­տու­թյու­նը, սկ­սեց հա­վաք­վել նրանց շուր­ջը։ Ե­րի­տա­սարդ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան շար­ժու­մը չէր պա­ռակ­տում մշա­կույ­թը։ Այդ շար­ժումն ընդ­դի­մա­դիր, բո­ղո­քա­վոր չէր, ժո­ղովր­դի հա­մար ըն­դու­նե­լի ու սո­վո­րա­կան ար­վես­տին չէր հա­կադր­վում։ Պար­զա­պես այն տա­րի­նե­րին Ալ­բերտ Պար­սա­մյա­նի ու նրա շուր­ջը հա­մախ­մբ­ված ե­րի­տա­սարդ նկա­րիչ­նե­րի մո­տե­ցում­նե­րը կյան­քի երևույթ­նե­րին նման էին։ Նրան­ցից յու­րա­քան­չյուրն ազ­գա­յին միաս­նա­կան մշա­կույ­թի շր­ջա­նա­կում ու­ներ իր սե­փա­կան պոե­տա­կան, կեր­պար­նե­րի սե­փա­կան ըն­կա­լու­մը, սե­փա­կան ճա­կա­տա­գիրն ընդ­հա­նուր վե­րա­փո­խիչ գոր­ծըն­թա­ցում»։ Վե­րա­փո­խիչ գոր­ծըն­թացն ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ խոր­հր­դա­յին ձն­հալ­քի շր­ջանն էր, երբ աս­պա­րեզ էր իջ­նում նա­խորդ դա­րի 70-ա­կան­նե­րին ձևա­վոր­ված ե­րի­տա­սար­դա­կան շնոր­հա­շատ նե­րու­ժի կրող մի ամ­բողջ գե­ղան­կար­չա­կան վաշտ` Զոհ­րաբ Միր­զո­յանն ու Վա­րու­ժան Վար­դա­նյա­նը, Կա­րո Մկրտ­չյա­նը և Փա­րա­վոն Միր­զո­յա­նը, Ֆե­լիքս Ե­ղիա­զա­րյանն ու Սու­րեն Շահ­վեր­դյա­նը, Տիգ­րան Բաղ­դա­սա­րյա­նը և Ար­սեն Ղա­զա­րյա­նը, Ար­մեն Սա­վա­յա­նը և Նի­կո­լայ Մա­նու­կյա­նը (Նի­կօ), Սե­դա Բե­քա­րյանն ու Մա­րի­նա Վա­ղար­շյա­նը...
Շա­րու­նա­կենք դր­վա­գել. «Հո­ղը, լեռ­նե­րը, աստ­ղե­րը, տար­վա ե­ղա­նակ­նե­րը, վառ կա­պույտ եր­կին­քը, գյու­ղի կյան­քի ու կեն­ցա­ղա­վա­րու­թյան կար­գը, այս ամ­բող­ջը նկար­չի աչ­քին ներ­կա­յա­նում էր այլ կերպ, այլ լույ­սի ներ­քո, ար­դեն ու­րիշ ե­րան­գա­վոր­մամբ` ա­զա­տագ­րե­լով աչ­քը սահ­մա­նա­փակ, սո­վո­րա­կան ու կեն­ցա­ղա­յին մեկ­նա­բա­նու­թյու­նից, են­թարկ­վում նրա ստեղ­ծա­գործ կամ­քին։ Գյու­ղատն­տես ծնող­ներն ի­րենց հար­գան­քը բնու­թյան հան­դեպ վս­տա­հե­լի ձեռք էին հանձ­նել։ Նա կապ­վեց Բյու­րա­կա­նին, ո­րը հա­յոց հո­ղի բո­լոր հատ­ված­նե­րի նման, պա­հանջ­ում էր նր­բան­կատ, եր­կյու­ղած ու մեծ ու­շադ­րու­թյուն, զգաստ լսո­ղու­թյուն ու տե­սո­ղու­թյուն»։
Նա Մի­նա­սից կրտ­սեր էր յոթ տա­րով։ Ապ­րեց նրա ե­ղե­րա­կան և ա­ռեղծ­վա­ծա­յին վախ­ճա­նից հե­տո ևս քսան տա­րի, և մա­հա­ցավ 1995-ին, 60 տա­րե­կա­նում։ Ապ­րեց բարդ և զար­մա­նա­լի մի կյանք։ Ի տար­բե­րու­թյուն Մի­նա­սի, Ալ­բերտ Պար­սա­մյա­նը սի­րում էր ստեղ­ծա­գոր­ծա­կան ապ­րու­մի գի­նով վի­ճա­կը։ Նրա «ան­մար­դաբ­նակ կղ­զում», որ­տեղ գլ­խի վերևում նախ­շա­փե­տուր հավքն էր կան­չում, և հե­ռու հեռ­վից հաս­նում էր դեղ­նաչ վայ­րագ վագ­րի մռն­չյու­նը, ա­նա­պակ գի­նու կա­րաս­ներ էին հոր­ված։ Նկա­րի­չը դեպ­քից դեպք էր բա­ցում այս կամ այն կա­րա­սը։
Եվս եր­կու դր­վագ. «Նկա­րի­չը սի­րում է այն նր­բե­րանգ­նե­րը, ո­րոնք նրա հա­մար ստա­նում են փայ­լատ, խուլ, տտիպ, կտ­րուկ դի­սո­նանս­նե­րից զուրկ ձայ­նի հն­չե­ղու­թյուն»։ «Խա­ղաղ, խո­րա­պես մտա­սույզ ինք­նա­դի­ման­կար­նե­րը (ո­րոնց մեջ և Մի­նա­սի դի­ման­կա­րը) նկար­ված են ա­զատ, ուր­վագ­ծա­յին, դի­նա­միկ, շատ մոտ այն կյան­քի ռիթ­մին ու զար­կե­րա­կին, ո­րով ապ­րում էին ինքն ու իր հա­մա­խոհ­նե­րը։ Դրանք ձգում են մեզ ի­րենց տա­րօ­րի­նակ ու խոր­հր­դա­վոր աչ­քե­րով։ Այդ ան­լու­ծե­լի ըմբ­ռն­մանն է ուղղ­ված Ալ­բերտ Պար­սա­մյա­նի հոգևոր ու գե­ղար­վես­տա­կան ժա­ռան­գու­թյու­նը»։ (Սա հա­վա­նա­բար բա­վա­կա­նին վի­ճար­կե­լի կար­ծիք է, սա­կայն ար­ժե այն նշել։ Ըստ ո­րոշ ար­վես­տա­գետ­նե­րի, ինչ-որ ա­ռու­մով Ալ­բերտ Պար­սա­մյա­նը նա­խոր­դել է Մի­նաս Ա­վե­տի­սյա­նին)։
Նրա հա­մա­խոհ­ներն էին նա­խորդ դա­րի 60-ա­կան­նե­րին աս­պա­րեզ ի­ջած փայ­լուն տա­ղանդ­նե­րի գու­մար­տա­կի աս­պետ­նե­րը` Է­դուարդ Արծ­րու­նյա­նը և Ա­շոտ Հով­հան­նի­սյա­նը, Վրույր Գալս­տյանն ու Հով­հան­նես Մի­նա­սյա­նը, Մի­նաս Ա­վե­տի­սյա­նը և Նի­կո­լայ Քո­թան­ջյա­նը, Ռո­բերտ Է­լի­բե­կյա­նը և Մար­տին Պետ­րո­սյա­նը։ Այս պատ­վո ցան­կը, բա­րե­բախ­տա­բար, շա­րու­նա­կե­լի է։
ՎԵՐ­ՋԱ­ԲԱ­ՆԸ` ՎԵՐՋ­ՆԱ­ԳԻՐ
Այս տա­րի լրա­նում է Ալ­բերտ Պար­սա­մյա­նի ծնն­դյան 85-ա­մյա­կը։ ՀՀ ԿԳՄՍ-ն ար­դյո՞ք ինչ-որ ձևով կանդ­րա­դառ­նա այս զար­մա­նա­լի կեր­պար­վես­տա­յին երևույ­թի հո­բե­լյա­նին։ Կաս­կա­ծում եմ և այն էլ խս­տո­րեն։
Այ­նուա­մե­նայ­նիվ, հատ­կան­շենք անդ­րա­դար­ձի ե­ղա­նակ­նե­րը` նախ հրա­տա­րա­կել մի շքեղ և գու­նա­զարդ պատ­կե­րա­գիրք, Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հի գե­ղար­վես­տա-գի­տա­կան օ­ժան­դա­կու­թյամբ։ Այ­նու­հետև մայ­րա­քա­ղա­քի տե­սա­նե­լի մի հատ­վա­ծում տե­ղադր­ված վա­հա­նա­կի վրա վե­րատ­պել նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից մե­կը։ Այլ կերպ ա­սած, ե­կեք քա­ղենք սա­րյա­նա­կան ծա­ռի պար­սա­մյա­նա­կան պտու­ղը։ Քա­ղենք և վա­յե­լենք։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 8298

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ