Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արագ խել­քի գա­լը գերհ­րա­տապ է դար­ձել Հա­յաս­տա­նի ու հա­յե­րի հա­մար

Արագ խել­քի գա­լը գերհ­րա­տապ է դար­ձել Հա­յաս­տա­նի ու հա­յե­րի հա­մար
21.07.2020 | 14:38

(Նախորդ մասը)

Մեր վեր­լու­ծու­թյու­նը թե­րի կլի­նի, ե­թե չանդ­րա­դառ­նանք նաև ի­րա­նա-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին։ Հու­լի­սին, մո­տա­վո­րա­պես 2-3 շա­բաթ, ԱՄՆ-ի իշ­խա­նու­թյուն­նե­րը կեղ­ծա­բա­րո քա­րոզ­չու­թյուն էին վա­րում, թե իբր Ա­մե­րի­կան Ի­րա­նի հետ «երկ­խո­սու­թյուն ու­նի», «ի­րան­ցի­ներն ըն­դու­նում են Վա­շինգ­տո­նի պայ­ման­նե­րը» և այլն։ Զար­մա­նա­լի է, բայց ա­սես հրա­մա­նով, Հա­յաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի «կեղծ նո­րու­թյուն­նե­րի» բո­լոր վար­պետ­նե­րը ժա­մա­նա­կի այդ հատ­վա­ծում «հա­ղոր­դում» էին նույն բա­նը. իբր Ի­րա­նի և ԱՄՆ-ի միջև «ակ­տիվ ան­դր­կու­լի­սյան դի­վա­նա­գի­տու­թյուն է ըն­թա­նում»։ Հու­նի­սի 23-ին Ի­րա­նի հոգևոր ա­ռաջ­նորդ Ա­լի Խա­մե­նեիի և բո­լոր զին­ված ու­ժե­րի հրա­մա­նա­տա­րու­թյան հանձ­նա­րա­րու­թյամբ աշ­խար­հում (այդ թվում՝ Հա­յաս­տա­նում և Ռու­սաս­տա­նում) ԱՄՆ-ի բո­լոր ան­խո­հեմ խա­մա­ճիկ­նե­րին պա­տաս­խա­նեց ան­ձամբ ի­րա­նա­կան կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վար, նա­խա­գահ Հա­սան Ռո­հա­նին պե­տա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյան ու­ղիղ ե­թե­րում իր ե­լույ­թում։ Մեջ­բե­րենք. «Նրանք (ա­մե­րի­կա­ցի­նե­րը) ա­սում են. «Մենք պատ­րաստ ենք բա­նակ­ցու­թյուն­նե­րի»։ Նրանք ինչ-որ տա­րօ­րի­նակ բան են ա­սում։ Ի՞նչ է նշա­նա­կում՝ մենք պատ­րաստ ենք բա­նակ­ցու­թյուն­նե­րի։ Ո՞վ է լքել բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նը։ Ո՞վ է ջար­դել բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նը։ Ո՞վ է վա­ռել բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­նյա­կը։ Նրանք։ Այն­պես որ, դա կեղ­ծիք է կեղ­ծի­քի գա­գա­թին, որն ԱՄՆ-ից բխում է ա­մեն օր»։ Այդ կա­պակ­ցու­թյամբ հի­շեց­նենք, որ սկ­սած 2020 թ. հուն­վա­րի 3-ից, երբ ԱՄՆ-ը ստոր ա­հա­բեկ­չու­թյամբ սպա­նեց ի­րան­ցի գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիին, ա­յա­թո­լահ Խա­մե­նեիի ռազ­մա­վա­րա­կան դիր­քո­րոշ­ման հա­մա­ձայն, ո­րը նա բազ­միցս հն­չեց­րել է Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նից հե­տո, Ի­րա­նը հետևում է «ոչ պա­տե­րազմ, ոչ բա­նակ­ցու­թյուն ԱՄՆ-ի հետ» դրույ­թին։
Հու­նի­սի 23-ին Ռո­հա­նիից ա­վե­լի կոշտ է ար­տա­հայտ­վել Խա­մե­նեիի ռազ­մա­կան խոր­հր­դա­կան, Ի­րա­նի պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար Հո­սեյն Դեհ­գա­նը. «Թրամ­փը ոչ թե նա­խա­գահ է, այլ հան­ցա­գործ, և Պար­սից ծո­ցի ջրե­րում ԱՄՆ-ի ցան­կա­ցած քայլ կս­տա­նա Ի­րա­նի սպա­ռիչ պա­տաս­խա­նը։ Ի­րա­նը որևէ բա­նակ­ցու­թյուն չի վա­րի ԱՄՆ-ի հետ։ Ի­րա­նը նպա­տա­կաս­լաց կեր­պով կշա­րու­նա­կի իր տա­րա­ծաշր­ջա­նա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը»։ Դրա­նից մեկ օր ա­ռաջ նույն ո­գով է ար­տա­հայտ­վել նաև վեր­ջերս խոր­հր­դա­րա­նի խոս­նակ ըն­տր­ված, Թեհ­րա­նի նախ­կին քա­ղա­քա­պետ և ՌՕՈՒ-ի պա­հես­տի գե­նե­րալ Մո­հա­մադ Կա­լի­բա­ֆը. «Ի­րա­նը դեմ չէ դի­վա­նա­գի­տու­թյա­նը և բա­նակ­ցու­թյուն­նե­րին, բայց ԱՄՆ-ի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մեջ մտ­նե­լը խս­տիվ ար­գել­ված է և վնա­սա­կար։ Վեր­ջին օ­րե­րին արևմտյան եր­կր­նե­րը, մաս­նա­վո­րա­պես ԱՄՆ-ը և, ցա­վոք, մի շարք եվ­րո­պա­կան եր­կր­ներ, կր­կին ա­պա­ցու­ցե­ցին Ի­րա­նի ժո­ղովր­դի նկատ­մամբ ի­րենց ան­վս­տա­հե­լի ու թշ­նա­մա­կան բնույ­թը»։ Իսկ թե ինչ է նշա­նա­կում Ի­րա­նի «նպա­տա­կաս­լաց տա­րա­ծաշր­ջա­նա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը», հի­մա կհի­շեց­նենք։ Ա­ռա­ջին. Սի­րիա­յի և Դի­մադ­րու­թյան ճա­կա­տի, ԱՄՆ-ի և սիո­նիզ­մի նկատ­մամբ Ի­րա­նի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը կմ­նա ան­փո­փոխ։ «Նա­հա­տակ գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի ստոր սպա­նու­թյու­նը չի փո­խել Սի­րիա­յին և Դիա­մադ­րու­թյան ճա­կա­տին ա­ջակ­ցե­լու գծով Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը»,- հայ­տա­րա­րել է Ի­րա­նի ա­ռա­ջին փոխ­նա­խա­գահ Էս­հագ Ջա­հան­գի­րին։ Երկ­րորդ. «Ար­տա­սահ­մա­նյան եր­կր­նե­րը, ա­ռա­ջին հեր­թին՝ ԱՄՆ-ը, սպառ­նում են տա­րա­ծաշր­ջա­նի խա­ղա­ղու­թյա­նը և պետք է հե­ռա­նան Պար­սից ծո­ցից»,- հայ­տա­րա­րել է Ի­րա­նի ԻՀՊԿ-ի նա­վա­տոր­մի հրա­մա­նա­տար, ծո­վա­կալ Ա­լի­ռե­զա Թանգ­սի­րին։ Եր­րորդ. ա­մե­րի­կյան զոր­քե­րը պետք է հե­ռա­նան Սի­րիա­յից և Ի­րա­քից, իսկ Ի­րա­նը ող­ջու­նում է Ի­րա­քի կա­ռա­վա­րու­թյան ու խոր­հր­դա­րա­նի պա­հան­ջը («Mehr News»)։ Չոր­րորդ. «Սաու­դյան Ա­րա­բիան պարտ­վել է, պետք է հե­ռա­նա Ե­մե­նից ու նոր քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րի։ Պա­տե­րազ­մը Ե­մե­նում ա­նօ­գուտ ար­կա­ծախ­նդ­րու­թյուն է, իսկ Սաու­դյան Ա­րա­բիան պետք է պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրի հետևանք­նե­րի հա­մար»,- ա­սել է գե­նե­րալ Դեհ­գա­նը։
ՈՒ­զում ենք հա­տուկ ըն­դգ­ծել. թող Հա­յաս­տա­նում ոչ ոք չմ­տա­ծի, թե Ի­րանն իր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը սահ­մա­նա­փա­կում է Մեր­ձա­վոր Արևել­քով։ Հու­նի­սի 21-ին ի­րա­նա­կան ևս մեկ նավ բա­րե­հա­ջող կեր­պով հա­սել է Վե­նե­սուե­լա­յի (Հար. Ա­մե­րի­կա) ա­փե­րին. «Ղո­լե­սան» բեռ­նա­նա­վը պա­րեն ու դե­ղո­րայք է բե­րել կո­րո­նա­վա­րա­կի դեմ պայ­քա­րի հա­մար, հայ­տա­րա­րել է այդ երկ­րում Ի­րա­նի դես­պան Խո­ջաթ Սոլ­թա­նին։ Իսկ հու­նի­սի 22-ին ծո­վա­կալ Թանգ­սի­րին հայտ­նել է, որ մինչև ըն­թա­ցիկ ի­րա­նա­կան 1399 թ. վեր­ջը (ո­րը վեր­ջա­նում է 2021 թ. մար­տի 20-ին) ԻՀՊԿ-ն ծրագ­րել է մշ­տա­կան բա­զա ստեղ­ծել Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սում։ Ի դեպ, Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սի հյու­սի­սում և Օ­մա­նի ծո­ցի օ­դա­յին տա­րած­քում հու­նի­սի 18-ին Ի­րա­նը փոքր և մեծ հե­ռա­հա­րու­թյամբ հր­թիռ­նե­րի շատ հա­ջող փոր­ձար­կում­ներ է ա­րել։ Հա­մոզ­ված ենք, որ հի­մա Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներն ա­վե­լի ակն­հայ­տո­րեն հաս­կա­ցան, թե ինչ է նշա­նա­կում Ի­րա­նի «տա­րա­ծաշր­ջա­նա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը» և պատ­կե­րաց­րին, թե ինչ­պի­սին է լի­նե­լու այդ քա­ղա­քա­կա­նու­թյունն ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում։
Բայց դա էլ դեռ ա­մեն ինչ չէ։ Ա­հա ա­մե­նա­վեր­ջին նո­րու­թյուն­նե­րը։ Այն բա­նից հե­տո, երբ հու­նի­սի 26-ին Վա­շինգ­տո­նում հրա­պա­րակ­վեց աշ­խար­հում ա­հա­բեկ­չու­թյան մա­սին ԱՄՆ-ի ա­մե­նա­մյա զե­կույ­ցը, ո­րում ա­մե­րի­կյան իշ­խա­նու­թյուն­նե­րը հեր­թա­կան ան­գամ հան­դես ե­կան Ի­րա­նի հաս­ցեին ան­հիմն մե­ղադ­րանք­նե­րով, պատ­մու­թյան ա­նի­վը նոր թա­փով պտտ­վեց Ա­մե­րի­կա­յի դեմ։ Այ­սօր մեր նա­խա­գու­շա­կու­մը կա­րող է վա­ղա­ժամ թվալ, բայց մենք պն­դում ենք մեր կար­ծի­քը։ Սկզ­բում, նույն­պես հու­նի­սի 26-ին, Ի­րա­նի ԱԳՆ-ի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Աբ­բաս Մու­սա­վին հայ­տա­րա­րեց. «Ի­րան­ցի­ներն ա­հա­բեկ­չու­թյան զո­հեր են ու միա­ժա­մա­նակ այն ա­հա­բե­կիչ­նե­րի հետ պայ­քա­րի հե­րոս­ներ, ո­րոնց ստեղ­ծել ու պահ­պա­նում են ա­մե­րի­կա­ցի­նե­րը։ Ի­րա­նը վճ­ռա­կա­նո­րեն դա­տա­պար­տում է ա­հա­բեկ­չու­թյան մա­սին ԱՄՆ-ի զե­կույ­ցը նրա ակն­հայտ ան­հիմն մե­ղադ­րանք­նե­րի, բա­ցար­ձակ ա­նազն­վու­թյան և ա­հա­բեկ­չու­թյան հետ պայ­քա­րում եր­կա­կի չա­փո­րո­շիչ­նե­րի պատ­ճա­ռով։ Որ­պես պե­տա­կան ա­հա­բեկ­չու­թյան ա­մե­նա­խո­շոր հո­վա­նա­վոր ու սիո­նիս­տա­կան ագ­րե­սիվ և օ­կու­պա­ցիոն վար­չա­կար­գի գլ­խա­վոր կողմ­նա­կից՝ ԱՄՆ-ը չի կա­րող պն­դել, թե պայ­քա­րում է ա­հա­բեկ­չու­թյան դեմ»։
Իսկ ար­դեն հու­նի­սի 29-ին ողջ աշ­խար­հը, ա­ռանց չա­փա­զան­ցու­թյան՝ ողջ աշ­խար­հը, ցնց­վեց ու հաս­կա­ցավ՝ Ի­րա­նը մտա­դիր չէ կա­տա­կե­լու և «խա­ղեր խա­ղա­լու»։ Պաշ­տո­նա­կան Թեհ­րա­նը հրա­ման է ար­ձա­կել ձեր­բա­կա­լե­լու ԱՄՆ-ի նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փին և է­լի ա­վե­լի քան 30 ան­ձի, ո­րոնք, ըստ Ի­րա­նի տվյալ­նե­րի, մաս­նակ­ցու­թյուն են ու­նե­ցել Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի (ԻՀՊԿ) «Քոդս» հա­տուկ ստո­րա­բա­ժան­ման հրա­մա­նա­տար, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյա­նը։ Դեռ այս տար­վա հուն­վա­րի սկզ­բին, երբ ԱՄՆ-ը իր խա­մա­ճիկ­նե­րով ձեռ­նար­կեց պե­տա­կան ա­հա­բեկ­չու­թյան գոր­ծո­ղու­թյուն և սպա­նեց լե­գեն­դար Սո­լեյ­մա­նիին, մենք նա­խազ­գու­շաց­նում էինք, որ դա Վա­շինգ­տո­նին «է­ժան չի նս­տի»։ Միա­ժա­մա­նակ հետևո­ղա­կա­նո­րեն հայտ­նում էինք, թե որ­տեղ, որ երկ­րում և ինչ հան­գա­մանք­նե­րում են սպան­վել (կամ ան­հե­տա­ցել) ԱՄՆ բա­նա­կի կամ ԿՀՎ-ի գե­նե­րալ­նե­րը, ինչ­քան «ան­բա­ցատ­րե­լի» էին Ի­րա­քում ա­մե­րի­կյան եր­կու բա­զա­նե­րի վրա Ի­րա­նի հր­թի­ռա­յին հար­ված­նե­րի հետևանք­նե­րը և այլն։ Գրել ենք նաև, որ Ի­րա­նի բո­լոր դաշ­նա­կից­նե­րը՝ ՌԴ-ից ու ՉԺՀ-ից մինչև Լի­բա­նան, միաս­նա­բար այն կար­ծի­քին էին, որ ԱՄՆ-ը ա­հա­բեկ­չա­բար է սպա­նել գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիին։ Եվ ա­հա հրա­ման է տր­վել ձեր­բա­կա­լե­լու Թրամ­փին, այլ ա­մե­րի­կա­ցի­նե­րի, իս­րա­յել­ցի­նե­րի, անգ­լիա­ցի­նե­րի և այ­լոց, ո­րոնք մաս­նակ­ցել են հուն­վա­րի 3-ին Բաղ­դա­դի օ­դա­նա­վա­կա­յա­նում տե­ղի ու­նե­ցած սպա­նու­թյա­նը։
Ըստ Թեհ­րա­նի դա­տա­խազ Ա­լի Մեհ­րի, Թրամ­փը և մյուս­նե­րը մե­ղադր­վում են «սպա­նու­թյան և ա­հա­բեկ­չու­թյան մեջ», և «Ի­րանն ար­դա­րու­թյան է ձգ­տե­լու նույ­նիսկ ԱՄՆ-ի նա­խա­գա­հի պաշ­տո­նից Թրամ­փի հե­ռա­նա­լուց հե­տո»։ Հայ­տա­րա­րու­թյու­նում նշ­վում է, որ Թեհ­րա­նը «Մի­ջազ­գա­յին ոս­տի­կա­նու­թյա­նը» (ՄՈ, «Ին­տեր­պոլ») խնդ­րել է բարձ­րա­գույն գե­րա­կա­յու­թյան ծա­նու­ցա­գիր տալ Թրամ­փին ու թվարկ­ված մյուս ան­ձանց ձեր­բա­կա­լե­լու հա­մար։ «Ին­տեր­պո­լին» ոչ ոք թույլ չի տա «շատ եր­կար» լռել։ Եվ ար­դեն հայտ­նի է, որ նրա ղե­կա­վա­րու­թյու­նը, նե­րո­ղու­թյուն ար­տա­հայ­տու­թյան հա­մար, «տա­կը լց­րել է»։ Հու­նի­սի 30-ին «Ին­տեր­պո­լը» մեր­ժել է ԱՄՆ-ի նա­խա­գահ Թրամ­փի նկատ­մամբ մի­ջազ­գա­յին հե­տա­խու­զում հայ­տա­րա­րե­լու մա­սին Ի­րա­նի պա­հան­ջը։ «Ին­տեր­պո­լի» հայ­տա­րա­րու­թյան մեջ նշ­վում է, որ այդ կա­ռույ­ցի ներ­քին կա­նոն­նե­րը թույլ չեն տա­լիս բա­վա­րա­րել Ի­րա­նի դա­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հայ­ցը, քա­նի որ կազ­մա­կեր­պու­թյանն ար­գել­ված է «քա­ղա­քա­կան, ռազ­մա­կան, կրո­նա­կան կամ ռա­սա­յա­կան բնույ­թի որևէ մի­ջամ­տու­թյան կամ գոր­ծո­ղու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը»։


Այ քեզ բան։ Գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի դեմ ա­հա­բեկ­չու­թյա­նը Թրամ­փի մաս­նակ­ցու­թյու­նը հաս­տատ­ված է նույ­նիսկ ոչ թե ի­րան­ցի­նե­րի, այլ ա­մե­րի­կյան Պեն­տա­գո­նի կող­մից։ Չէ՞ որ 2020 թ. հուն­վա­րի 4-ին հենց Պեն­տա­գո­նում են հայ­տա­րա­րել, որ Սո­լեյ­մա­նիին սպա­նե­լու հրա­մա­նը տվել է ան­ձամբ ԱՄՆ-ի նա­խա­գահ Թրամ­փը։ Կր­կին ու­շադ­րու­թյուն ենք հրա­վի­րում Թեհ­րա­նի դա­տա­խազ Ա­լի Մեհ­րի ա­սա­ծին. «Ի­րանն ար­դա­րու­թյան է ձգ­տե­լու նույ­նիսկ ԱՄՆ-ի նա­խա­գա­հի պաշ­տո­նից Թրամ­փի հե­ռա­նա­լուց հե­տո»։ Այլ խոս­քով, ձեր­բա­կալ­ման մա­սին Ի­րա­նի ո­րո­շու­մը դա­մոկ­լյան սրի նման կախ­ված է լի­նե­լու Թրամ­փի գլ­խին։ Այն­պես որ, «Ին­տեր­պո­լին» չի հա­ջող­վի խու­սա­փել ԱՄՆ-ի ներ­կա­յիս նա­խա­գա­հի ձեր­բա­կա­լու­մից, ան­գամ ե­թե դա տե­ղի ու­նե­նա մեկ, եր­կու կամ տա­սը տա­րի հե­տո։


Իսկ այդ ժա­մա­նակ Ի­րա­նը ևս մեկ տե­ղե­կատ­վա­կան-պրո­պա­գան­դիս­տա­կան հար­ված հասց­րեց և՛ ԱՄՆ-ին, և՛ ողջ Արևմուտ­քին։ Մի փոքր նա­խա­պատ­մու­թյուն. 1987 թ. հու­նի­սի 28-ին, երբ Ի­րա­քի պա­տե­րազմն Ի­րա­նի դեմ հա­սավ իր գա­գաթ­նա­կե­տին, Սա­դամ Հու­սեյ­նի վար­չա­կար­գը քի­միա­կան զենք կի­րա­ռեց Ի­րա­նի հյու­սիս-արևմուտ­քի Սար­դաշտ քա­ղա­քի դեմ։ Ըստ «Tehran Times» թեր­թի, այդ հար­ձա­կու­մը գնա­հատ­վել է որ­պես հա­կա­մարդ­կա­յին ա­մե­նամեծ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րից մե­կը Ա­ռա­ջին Հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հե­տո։ Սար­դաշ­տի բնակ­չու­թյան դեմ այդ քի­միա­կան հար­ձակ­ման հեր­թա­կան տա­րե­լի­ցի առ­թիվ տա­րած­վել է Ի­րա­նի ԱԳՆ-ի պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րում աս­վում է. «33 տա­րի է ան­ցել Սար­դաշ­տի քի­միա­կան հար­ձա­կու­մից հե­տո։ Մենք եր­բեք չենք մո­ռա­նա ԱՄՆ-ի ու Եվ­րո­պա­յի օ­ժան­դա­կու­թյունն ու մաս­նակ­ցու­թյու­նը Սա­դա­մի սար­սա­փե­լի հար­ձակ­մա­նը։ Մենք եր­բեք չենք մո­ռա­նա ՄԱԿ ԳԽ-ի լռու­թյու­նը այդ նող­կա­լի հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին։ Մենք վե­րա­կանգ­նում ենք այն ա­մե­նը, ինչ նրանք ոչն­չաց­րել են։ Այդ ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյան պատ­ճա­ռով Սար­դաշ­տի 12000 բնակ­չից 130-ը մա­հա­ցել է, մոտ 8000-ը՝ վի­րա­վոր­վել։ Չնա­յած այդ պա­հից 33 տա­րի է ան­ցել, մար­դիկ դեռ տա­ռա­պում են նրա հետևանք­նե­րից։ Քի­միա­կան զեն­քի ար­տադ­րու­թյան հա­մար արևմտյան պե­տու­թյուն­նե­րի տրա­մադ­րած նյու­թե­րը եր­կա­րատև ազ­դե­ցու­թյուն են ու­նե­ցել, հատ­կա­պես ե­րե­խա­նե­րի վրա։ Նույ­նիսկ այ­սօր, 33 տա­րի անց, Սար­դաշ­տի շատ բնա­կիչ­ներ տա­ռա­պում են քի­միա­կան հար­ձակ­ման հետևանք­նե­րից և պայ­քա­րում են ի­րենց կյան­քի հա­մար։ Գեր­մա­նիան, Ի­տա­լիան, Մեծ Բրի­տա­նիան, ԱՄՆ-ը, Նի­դեր­լանդ­նե­րը և մի շարք այլ եր­կր­ներ Ի­րա­քի դիկ­տա­տո­րին սար­քա­վո­րում­ներ ու նյու­թեր են տրա­մադ­րել քի­միա­կան զենք ստեղ­ծե­լու հա­մար՝ ակն­հայ­տո­րեն չցան­կա­նա­լով, որ Ի­րա­նը դառ­նա ու­թա­մյա պա­տե­րազ­մի հաղ­թող։ Ա­մեն տա­րի հու­նի­սի 26-ից մինչև հու­լի­սի 2-ը ի­րան­ցի­նե­րը վեր­հի­շում են ա­մե­րի­կյան վար­չա­կար­գի կող­մից մար­դու ի­րա­վունք­նե­րի սար­սա­փե­լի ու մա­հա­ցու խախտ­ման մա­սին։ Հա­ջորդ 7 օր­վա ըն­թաց­քում, ո­րոնք կոչ­վում են «Մար­դու ի­րա­վունք­նե­րի ա­մե­րի­կյան շա­բաթ», մենք լույս ենք սփ­ռե­լու ԱՄՆ-ի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վրա, ո­րոնք ոտ­նա­հա­րում են մարդ­կանց ի­րա­վունք­նե­րը տա­նը, Ի­րա­նում և այլ տե­ղե­րում»։


Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նե­լու կոչ ենք ա­նում։ Դեռ ուշ չէ Հա­յաս­տա­նը փր­կե­լու այն ան­դուն­դից, դե­պի ուր մեր եր­կի­րը տա­նում է ներ­կա­յիս կա­ռա­վա­րու­թյու­նը։ Ժա­մա­նակ ու­նի նաև կա­ռա­վա­րու­թյու­նը՝ թող­նե­լու իր տե­րե­րին և հրա­ժար­վե­լու նրանց կոր­ծա­նիչ հրա­ման­ներն ու պատ­վեր­նե­րը կա­տա­րե­լուց։ ՈՒղ­ղա­կի մեր ժո­ղո­վուրդն ան­ցած եր­կու տա­րում բո­լոր հիմ­քերն ստա­ցել է չհա­վա­տա­լու այն բա­նին, որ ներ­կա­յիս կա­ռա­վա­րու­թյու­նում ինչ-որ մե­կի ու­ղե­ղը հան­կարծ կսկ­սի գոր­ծել։ Աշ­խար­հը, ի­հար­կե, չի սպա­սի, մինչև Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը խել­քի գան, բայց, այ­նուա­մե­նայ­նիվ... Հույ­սը վեր­ջինն է մա­հա­նում...

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 15320

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ