Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Մարդ­կու­թ­յան «մեծ արթ­նա­ցում» է տե­ղի ու­նե­նում»

«Մարդ­կու­թ­յան «մեծ արթ­նա­ցում» է տե­ղի ու­նե­նում»
21.07.2020 | 15:14
«Ի­րա­տե­սի» հյու­րը կի­նո­գետ, ար­վես­տա­գի­տու­թյան թեկ­նա­ծու, ար­ձա­կա­գիր ՍԻՐԱ­ՆՈՒՅՇ ԳԱԼՍ­ՏՅԱՆՆ է:
Մեր օ­րե­րի տագ­նա­պա­լի ան­ցու­դար­ձը շա­տե­րիս է ստի­պել դուրս գալ մաս­նա­գի­տա­կան դաշ­տից և հա­յաց­քը սևե­ռել հա­մա­մարդ­կա­յին խն­դիր­նե­րի վրա, ո­րոնց վե­րա­բե­րյալ բազ­մա­շերտ և հա­կա­սա­կան լրա­հոսն ու մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը, իս­կա­պես, մտա­հո­գու­թյան լուրջ հիմ­քեր են տա­լիս:


-Սի­րա­նույշ, կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կը զուտ ա­ռող­ջա­պա­հա­կան խն­դիր լի­նե­լու դրսևո­րում­նե­րի մեջ չէ այլևս: Այն շո­շա­փում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, ան­գամ վե­րերկ­րա­յին ո­լորտ­ներ: Ի՞նչ եք մտա­ծում այս ա­ռու­մով:
-Ա­յո՛, սա եր­րորդ աշ­խար­հա­մարտն է, որ ըն­թա­նում է հիբ­րի­դա­յին ե­ղա­նակ­նե­րով: Աշ­խար­հի ա­մե­նա­հայտ­նի ֆի­լանտ­րո­պի և «թվա­յին կամ թվայ­նաց­ված մար­դու»` մոտ տա­սը տա­րի ա­ռաջ հա­մա­ցան­ցում տա­րած­ված մալ­թու­սյան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը մարդ­կու­թյան թվա­քա­նա­կի «ան­տա­նե­լի գե­րա­ճի», նաև` օ­րուե­լյան զա­ռան­ցանքն այն մա­սին, որ հա­ջորդ պա­տե­րազ­մը տե­ղի կու­նե­նա ոչ թե ռում­բե­րի, այլ վի­րու­սի մի­ջո­ցով, աշ­խար­հով մեկ քաոս տա­րա­ծող ու­ժե­րին հա­ջող­վեց ի­րա­կա­նաց­նել: Եվ գրե­թե ողջ մարդ­կու­թյա­նը դի­մակ հագց­նե­լով` նրանք ոչ միայն պատ­ռե­ցին ի­րենց դի­մակ­նե­րը` «ա­մե­նափր­կիչ» պատ­վաստ­նե­րի օգ­նու­թյամբ մեր բո­լո­րի ա­ռող­ջու­թյան մա­սին հոգ տա­նե­լու շղար­շի տակ, այլև կա­րե­լի է ա­սել, որ դի­մա­կա­զեր­ծե­ցին աշ­խար­հում ա­մե­նա­տար­բեր դիրք զբա­ղեց­նող մարդ­կանց, բա­ցա­հայ­տե­ցին նաև մե­ծա­մաս­նու­թյան ին­տե­լեկ­տի գոր­ծա­կի­ցը, ա­վաղ: Սա կա­տա­ղի պայ­քար է ար­դեն ոչ թե բիոս­ֆե­րա­յի, այլ նոոս­ֆե­րա­յի հա­մար: Եվ այն ծա­վալ­ված է ինչ­պես Երկ­րի վրա, այն­պես էլ տիե­զեր­քում: Այս­պես, փետր­վա­րին, բա­րե­բախ­տա­բար, մեր մո­լո­րա­կի կող­քով, ա­ռանց բախ­ման սլա­ցավ մի գի­սաստղ, հու­նի­սի 5-ին լուս­նի խա­վա­րում ե­ղավ, 21-ին` արևի օ­ղա­կաձև խա­վա­րում, իսկ հու­լի­սի 5-ի մո­լո­րակ­նե­րի շքերթն ազ­դա­րա­րեց մարդ­կու­թյան և մեր մո­լո­րա­կի մուտ­քը նոր` Ջր­հո­սի հա­զա­րա­մյակ, որ նաև Ոս­կե­դար են ան­վա­նում: Ճիշտն ա­սած՝ ես այդ­պի­սի արև և այդ­պի­սի լույս եր­բեք չեմ տե­սել, ինչ­պես այդ ա­ռա­վո­տյան… Եվ այս ա­մե­նը՝ չնա­յած հա­մա­վա­րա­կին, ցա­վա­լի մա­հե­րին, մի­տում­նա­վոր ին­ֆո­տե­ռո­րին և քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ­նե­րի զա­նա­զան դրսևո­րում­նե­րին: Ֆի­զի­կոս­նե­րը վեր­ջին տա­րի­նե­րին շատ էին խո­սում տիե­զե­րա­կան նշա­նա­կու­թյան այս փո­փո­խու­թյուն­նե­րի գա­լիք գոր­ծըն­թաց­նե­րի մա­սին: Եվ այդ օ­րե­րը ե­կան: Ա­մե­նա­տա­րօ­րի­նակն այն էր, որ դեռևս հուն­վա­րին ՄԱԿ-ի գլ­խա­վոր քար­տու­ղարն իր` հա­մա­ճա­րա­կի առն­չու­թյամբ աս­ված ճա­ռի ըն­թաց­քում, ա­ռանց պատ­ճա­ռա­հետևան­քա­յին շաղ­կապ­ման, հի­շա­տա­կեց ա­պո­կա­լիպ­սի­սի հե­ծյալ­նե­րին… Ա­կանջ­նե­րիս չհա­վա­տա­ցի: Ա­յո՛, ա­մեն ին­չից բա­ցի, հոգևոր պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. Հով­հան­նու Հայտ­նու­թյան օ­րերն ենք ապ­րում: Ե­թե նախ­կի­նում շա­տերս այդ տեքստն ըն­կա­լում էինք փո­խա­բե­րա­կան ի­մաս­տով, ա­պա հի­մա տե­սա­նե­լի է, որ այդ ա­մե­նը շատ ի­րա­կան է:
-Ստեղծ­ված ի­րա­կա­նու­թյան մեջ ո՞րն է պարզ մար­դու ա­նե­լի­քը: Մե­զա­նից յու­րա­քան­չյու­րիցս ինչ-որ բան կախ­վա՞ծ է, թե՞ մենք քա­մու բե­րանն ըն­կած տա­շե­ղի ճա­կա­տագ­րին ենք դա­տա­պարտ­ված:
-Ա­ռա­ջի­նը` պետք չէ վա­խե­նալ: Ի­րա­կան մար­տա­դաշ­տը մեր հո­գի­ներն են: Իսկ վա­խը պար­տու­թյան կա­րող է տա­նել ու­զածդ բա­նա­կի: Ի­րա­կա­նում մարդ­կանց աչ­քերն են բաց­վում հի­մա, մարդ­կու­թյան «մեծ արթ­նա­ցում» է տե­ղի ու­նե­նում. հենց այդ­պես էլ կո­չում են: Այս հա­մա­վա­րակն այլ նպա­տա­կով էր սան­ձա­զերծ­վել, բայց ինչ­պես աս­վում է հին հնդ­կա­կան ա­սաց­ված­քում. «Ինչ էլ որ լի­նի, երբ չա­րիք են գոր­ծում, միևնույն է, լի­նում է այն, ինչ կա­մե­նում է Աստ­ված»: Եվ այս ի­մաս­տով, տա­ռա­ցիո­րեն շատ կարևոր է յու­րա­քան­չյու­րիս ձգ­տումն առ Աստ­ված, նրա լույ­սը, որ բա­րի է: Ա­մեն րո­պե պետք է հի­շել, որ մեզ հետ է Աստ­ված: Եվ` որ Աստ­ված սեր է: Ամ­բողջ էու­թյամբ մեր նե­րաշ­խար­հը պետք է բարձր վիբ­րա­ցիա­նե­րում պա­հենք, աշ­խա­տենք զերծ մնալ շա­րու­նակ գրո­հող նե­գա­տի­վից, որ­քան էլ դա դժ­վար լի­նի: Զգու­շա­վո­րու­թյուն պա­հել նույն­պես պետք է, ինչ խոսք, սա­կայն ա­ռանց խու­ճա­պի: Պի­տի կենտ­րո­նա­նալ ա­ռօ­րյա գոր­ծե­րի և հա­րա­զատ, սի­րե­լի մարդ­կանց մա­սին մտա­ծե­լու, նրանց հետ ա­ռա­վե­լա­գույնս շփ­վե­լու վրա: Պետք է շատ ա­ղո­թել, Աստ­վա­ծա­շունչ և Նա­րե­կա­ցի կար­դալ: Մեր մաս­նակ­ցու­թյու­նը տիե­զե­րա­կան ու­ժե­րի միջև ըն­թա­ցող պայ­քա­րին ան­հա­տա­պես էա­կան է և ար­տա­ցոլ­վե­լու է երկ­րա­յին պրո­ցես­նե­րի վրա: Մենք տիե­զեր­քում ա­ռաջ­վա նման անն­շան մաս­նիկ­ներ չենք այլևս: Մեր մտ­քե­րի և հո­գի­նե­րի է­ներ­գիան, զո­րա­վոր ա­ղոթք­նե­րով միա­վոր­վե­լով, փո­խում է ու­ժե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը: Գի­տա­կա­նո­րեն նույն­պես փոխ­վում են լույ­սի ա­րա­գու­թյու­նը և ֆի­զի­կա­կան այլ հատ­կու­թյուն­նե­րը: Մարդ­կու­թյան մուտ­քը նոր դա­րա­փուլ տե­ղի կու­նե­նա՝ ի հե­ճուկս բո­լոր չար ծրագ­րե­րի, քա­նի որ տիե­զե­րա­կան օ­րենք­նե­րը հա­վի­տյան գոր­ծում են ան­խա­փան: Օ­րի­նակ` լույ­սի մի ճա­ռա­գայ­թը միշտ ճեղ­քում է խա­վա­րը, իսկ խա­վա­րը ցր­վում, ի չիք է դառ­նում լույ­սի մեջ: Հե­ռու-հե­ռու­նե­րում, բնավ ոչ բա­րի նպա­տակ­նե­րով ստեղծ­ված, այս­պես կոչ­ված` «քվան­տա­յին հա­մա­կարգ­չի» հե­ղի­նա­կը, ժա­մա­նա­կին, ա­տո­մա­յին կամ ջրած­նա­յին ռում­բե­րի հե­ղի­նակ­նե­րի նման, ան­գամ մինչև վերջ չի պատ­կե­րաց­րել, թե ինչ գոր­ծա­ռույթ­ներ ու­նի իր «զա­վա­կը»: Այդ­պես եմ կար­ծում` իբրև նախ­կին կի­բեռ­նե­տիկ, սա­կայն վս­տահ եմ, որ ի պա­տաս­խան այդ և մի շարք այլ սար­սա­փե­լի գյու­տե­րի՝ տիե­զեր­քը կա­պա­հո­վի մարդ­կու­թյան քվան­տա­յին ան­ցու­մը, ո­րը տե­ղի կու­նե­նա աս­տի­ճա­նա­բար և ան­խու­սա­փե­լիո­րեն, բայց ոչ բո­լո­րի հա­մար: Դրան պետք է ձգ­տել:

-Ակն­հայտ է, որ հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում ար­դյու­նա­բե­րա­կան թա­փոն­նե­րի, դիզ­վա­ռե­լի­քի գոր­ծա­ծու­թյան, թու­նա­վոր գա­զե­րի ար­տա­հոս­քի կր­ճատ­ման շնոր­հիվ ինք­նա­մաքր­վե­լու ըն­թաց­քի մեջ է բնու­թյու­նը, ակ­տիվ կեն­սա­գոր­ծու­նեու­թյան փաս­տեր կան կեն­դա­նա­կան աշ­խար­հում: Կա­րե­լի՞ է ա­սել, որ հա­մա­մարդ­կա­յին այս ա­ղե­տից Եր­կիր մո­լո­րա­կը, մեծ հաշ­վով, դուրս կգա շա­հած:
-Սկզ­բում մեզ նման միա­միտ բնա­պաշտ­նե­րը հա­վա­տա­ցին, որ մեր մո­լո­րա­կի հա­մար դա­դար առ­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն է սա: ՈՒ­րա­խա­ցանք Վե­նե­տի­կի ջրան­ցք­նե­րում հայ­տն­ված ձկ­նե­րի վտառ­նե­րի և կա­րապ­նե­րի վե­րա­դար­ձի փաս­տե­րով: Սա­կայն, ինչ­պես ժա­մա­նա­կին ա­սել է Հե­գե­լը, «երբ բա­նը` երևույթն սկս­վում է, այն տա­կա­վին չկա»: Ա­հա և այս դեպ­քում ո­րոշ ժա­մա­նակ անց միայն պատ­կերն սկ­սեց ամ­բող­ջա­նալ… Եվ հաս­կա­նա­լի դար­ձավ, որ է­կո­լո­գիա­կան ակ­տի­վիս­տու­հի Գրե­տա Տուն­բեր­գի՝ ա­միս­ներ ա­ռաջ կա­տա­րած պա­րա­նո­յի­դալ «ծես-ջրապ­տույ­տը» աշ­խար­հի շուրջ նույն աշ­խար­հի ան­գամ ա­մե­նահ­զոր է­կո­նո­մի­կա­նե­րը ծն­կի բե­րե­լու և մի շարք այլ մութ ծրագ­րեր ի­րա­գոր­ծե­լու նպա­տա­կով հղաց­ված գլո­բալ սցե­նա­րի էքս­պո­զի­ցիան` նա­խեր­գանքն էր ըն­դա­մե­նը: Ինձ­նից ա­վե­լի բնա­պաշտ թող չլի­նեն: Եվ, իբրև հի­րա­վի բնա­պահ­պա­նա­կան խն­դիր­նե­րով մշ­տա­պես մտա­հոգ­վող անձ, կա­րող եմ ար­ձա­նագ­րել, որ հենց այս հա­մա­վա­րա­կի ար­դյուն­քում՝ դի­մակ­նե­րի և ձեռ­նոց­նե­րի ա­նա­սե­լի քա­նա­կով ա­վե­լա­ցավ հա­րյու­րա­մյակ­նե­րով չքայ­քայ­վող և մեր մո­լո­րա­կը ծած­կող աղ­բը: Իսկ գա­զա­յին ար­տա­նե­տում­նե­րի ծա­վա­լով ի­րոք ահ­ռե­լի վտանգ ներ­կա­յաց­նող, սա­կայն ան­հաս­կա­նա­լի կեր­պով շա­րու­նակ խթան­վող ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյու­նը, ազ­նիվ խոսք, ինձ առն­վազն զար­մաց­նում է, այն էլ՝ մեր երկ­րի նման արևոտ երկ­րում, որ­տեղ պետք էր ա­մեն մի­ջոց ձեռ­նար­կել նաև արևա­յին է­ներ­գիան հա­մա­տա­րած օգ­տա­գոր­ծե­լու և այդ կերպ է­ներ­գե­տիկ խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար: Նույ­նը կա­րող եմ ա­սել հան­քար­դյու­նա­բե­րու­թյունն իբրև ներդ­րում­նե­րի ո­լորտ դի­տար­կե­լու ո­մանց մղում­նե­րի մա­սին, ին­չը վտան­գում է բո­լո­րիս կյանքն ու ա­ռող­ջու­թյու­նը, ոչ միայն բնու­թյան հա­մար է ա­ղե­տա­լի:

-Դուք մե­կը ե­ղաք այն եր­ջա­նիկ­նե­րից, ո­րոնք հասց­րին հա­մա­վա­րա­կի և ինք­նա­մե­կու­սա­ցու­մի շր­ջա­նից ան­մի­ջա­պես ա­ռաջ դուրս գալ երկ­րի սահ­ման­նե­րից: Ձեր ուղևո­րու­թյու­նը Լե­հաս­տան պայ­մա­նա­վոր­ված էր մաս­նա­գի­տա­կան ա­ռա­քե­լու­թյամբ: Ի՞նչ կպատ­մեք այդ մա­սին:
- Ա­յո, իս­կա­պես, հրաշ­քի նման մի բան էր այդ բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյու­նը, որ ինձ ըն­ձեռ­վեց պան­դե­միա­յի շե­մին: Աշ­խար­հի լա­վա­գույն բու­հե­րից է Լո­ձի կի­նոդպ­րո­ցը, որ­տեղ ըն­դա­մե­նը լի­նե­լու մա­սին միայն կա­րող էի ե­րա­զել: Սա­կայն իմ հան­դեպ ա­վե­լի մեծ բա­րե­հա­ճու­թյուն ե­ղավ, քա­նի որ այն­տեղ 40 ժամ դա­սա­խո­սու­թյամբ հան­դես գա­լու հրա­վեր ստա­ցա: Նրանք հե­տաքր­քր­ված էին կով­կա­սյան և ռուս կի­նո­յի պատ­մու­թյամբ: Քա­նի որ հինգ օր­վա ըն­թաց­քում պետք է հասց­նեի ահ­ռե­լի նյութ մա­տու­ցել, ըստ այդմ էլ կազ­մե­ցի ծրա­գիրս (օ­րա­կան 8 ժամ)` հետևյալ թե­մա­նե­րով. Հա­մո Բեկ­նա­զա­րյան, 1920-ա­կան­նե­րի ռու­սա­կան ա­վան­գար­դը, Տար­կովս­կի, Փա­րա­ջա­նով, Փե­լե­շյան: Ան­շուշտ, բա­ցա­ռիկ հե­տաքր­քիր ու բարդ փոր­ձա­ռու­թյուն լի­նե­լու հետ մեկ­տեղ, դա ինձ հա­մար նաև մեծ պա­տիվ էր և պա­տաս­խա­նատ­վու­թյուն: Ի­հար­կե, մեր լսա­րա­նի ա­ռաջ հան­դես գա­լիս նույն­պես իմ զգա­ցո­ղու­թյուն­նե­րը բազ­մա­շերտ են, քա­նի որ գի­տակ­ցում եմ շատ մատ­չե­լի թվա­ցող, բայց ի­րա­կա­նում բա­վա­կան բարդ այս ար­վես­տի տե­սա­կը բո­լո­րո­վին այլ` ի­րենց ան­հայտ տե­սան­կյու­նից բա­ցա­հայ­տե­լու ա­ռա­քե­լու­թյու­նը և դրա նշա­նա­կու­թյու­նը: Սա­կայն օ­տար ու­սա­նող­նե­րի ա­ռաջ, օ­տար լեզ­վով, մեր ֆիլ­մար­վես­տի մե­ծա­գույն երևույթ­նե­րը և նրանց մի­ջո­ցով մեր եր­կիրն ու մշա­կույ­թը ներ­կա­յաց­նե­լու խն­դի­րը շատ ա­վե­լի բարդ էր և պա­տաս­խա­նա­տու: Ան­կեղծ ա­սած` եր­ջա­նիկ եմ, որ ինձ հա­ջող­վեց իմ ա­ռաջ դր­ված խն­դիր­նե­րը լու­ծել, բայց ա­մե­նա­կարևո­րը, կա­րո­ղա­ցա խոր­քա­յին կոն­տակտ ու­նե­նալ այդ բա­րե­կիրթ ե­րի­տա­սարդ­նե­րի հետ` հե­տաք­րք­րու­թյուն ա­ռա­ջաց­նե­լով իմ հայ­րե­նի­քի և մշա­կույ­թի հան­դեպ։
-Որ­քան էլ տխուր է մեզ պար­տադր­ված փակ­վա­ծու­թյու­նը, հայ­կա­կան կի­նոն, այ­դու­հան­դերձ, ու­րա­խա­նա­լու ա­ռիթ­ներ է տա­լիս այս տա­րի: Մաս­նա­վո­րա­պես, նկա­տի ու­նեմ Կան­նի մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նի մր­ցույ­թում Նո­րա Մար­տի­րո­սյա­նի «Երբ որ քա­մին հան­դարտ­վի» ֆիլ­մի ընդգրկվե­լու փաս­տը: Սա Ձեզ՝ որ­պես կի­նո­գե­տի, գո­հաց­նո՞ւմ է, հիմք տա­լի՞ս է լա­վա­տես լի­նե­լու՝ մեր ազ­գա­յին կի­նո­յի ա­պա­գա­յի ա­ռու­մով:
-Ի­հար­կե: Ա­ռա­ջին և վեր­ջին ան­գամ նման հա­ջո­ղու­թյուն ու­նե­ցել ենք ան­ցյալ դա­րի 60-ա­կան­նե­րին: Խոս­քը Հեն­րիկ Մար­գա­րյա­նի «Տեր­տե­րին ուխ­տը» կար­ճա­մետ­րա­ժի և Ֆրուն­զե Դով­լա­թյա­նի «Բարև, ես եմ» ֆիլ­մի մա­սին է: Ճիշտն ա­սած, Նո­րա Մար­տի­րո­սյա­նի «1937» ֆիլ­մը տա­րի­ներ ա­ռաջ շատ ու­ժեղ տպա­վո­րու­թյուն էր գոր­ծել ինձ վրա: Ա­վե­լին, ինչ-որ մի նա­խա­ձեռ­նու­թյամբ, կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նի եր­կր­նե­րից եր­կուա­կան ֆիլմ պի­տի ցու­ցադր­վեր, ե­թե հի­շո­ղու­թյունս չի դա­վա­ճա­նում` Ավ­ստ­րա­լիա­յում, և ինձ ա­ռա­ջար­կել էին ընտ­րու­թյուն ա­նե­լու պա­տաս­խա­նա­տու գոր­ծը: Պի­տի ա­սեմ, որ տաս­նյակ ֆիլ­մե­րից ակն­հայ­տո­րեն ա­ռանձ­նա­նում էր այս աշ­խա­տան­քը, որն ան­գամ պատ­ճե­նե­ցի իմ անձ­նա­կան ֆիլ­մա­դա­րա­նի հա­մար: Մյուս ֆիլ­մը, որ այն ժա­մա­նակ ար­ժա­նի գտա, Հայկ Օր­դյա­նի` Մհեր Մկրտ­չյա­նին նվիր­ված վա­վե­րագ­րա­կան դի­ման­կարն էր: Մեծ հույ­սեր տա­ծե­լով՝ հա­ջո­ղու­թյուն մաղ­թենք մեր տա­ղան­դա­վոր հայ­րե­նակ­ցու­հուն Կան­նում և` ոչ միայն:


Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 20958

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ