Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀԱԷԿ-ին ադր­բե­ջա­նա­կան սպառ­նա­լի­քը հան­ցա­գոր­ծու­թ­յուն է

ՀԱԷԿ-ին ադր­բե­ջա­նա­կան սպառ­նա­լի­քը հան­ցա­գոր­ծու­թ­յուն է
21.07.2020 | 17:04

ՍՊԱՌ­ՆԱ­ԼԻ­ՔԸ ՆՈՐ ՉԷ

Հա­յաս­տա­նի ԱԷԿ-ին հար­վա­ծե­լու Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան սպառ­նա­լի­քը նոր չէ: Դեռևս 2018 թ. հու­լի­սին Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյունն ար­ձա­գան­քե­լով անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում Մին­գե­չաու­րի հէ­կին հար­վա­ծե­լու հայ­կա­կան կող­մի պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի հրա­մա­նա­տար Լևոն Մնա­ցա­կա­նյա­նի հայ­տա­րա­րու­թյա­նը, ակ­նար­կել էր ՀԱԷԿ-ին հար­վա­ծե­լու հնա­րա­վո­րու­թյան մա­սին. «ՀՀ տա­րած­քում կան օ­բյեկտ­ներ, ո­րոնց ոչն­չա­ցու­մից հե­տո այն­տեղ հա­րյու­րա­վոր տա­րի­ներ կյանք չի լի­նի»:

Ա­վե­լի վաղ, 2018 թ. հու­լի­սի 24-ին Ար­ցա­խի այն ժա­մա­նակ­վա ՊԲ հրա­մա­նա­տար, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Լևոն Մնա­ցա­կա­նյա­նը Ստե­փա­նա­կեր­տում տե­ղի ու­նե­ցած մա­մու­լի ա­սու­լի­սի ժա­մա­նակ պա­տաս­խա­նե­լով Մին­գե­չաու­րի հէ­կին հար­ված հասց­նե­լու հնա­րա­վո­րու­թյան վե­րա­բե­րյալ հար­ցին, հայ­տա­րա­րել էր. «Հնա­րա­վո­րու­թյուն ու­նենք կաթ­վա­ծա­հար ա­նե­լու Ադր­բե­ջա­նի տն­տե­սու­թյու­նը, սա­կայն դրա ա­ռիթն ա­ռայժմ չեմ տես­նում: Մար­տա­կան ար­վես­տը պա­հան­ջում է, որ նման ռազ­մա­կան օ­բյեկտ­նե­րին հար­ված­ներ հասց­վեն։ Դա կվ­նա­սի տն­տե­սու­թյա­նը ու կբա­ցա­ռի հա­կա­ռա­կոր­դի ԶՈՒ-ին հա­մա­պա­տաս­խան պա­շար­նե­րի մա­տա­կա­րար­ման հնա­րա­վո­րու­թյու­նը։ Այդ օ­բյեկ­տը մեր նա­խագ­ծե­րում է»:

Լևոն Մնա­ցա­կա­նյա­նը հա­վե­լել էր նաև, որ ա­մեն ինչ կախ­ված է այն հան­գա­ման­քից, թե կլի­նի՞ ար­դյոք այդ­պի­սի անհ­րա­ժեշ­տու­թյուն, ա­ռայժմ այդ­պի­սի անհ­րա­ժեշ­տու­թյուն չկա: Մին­գե­չաու­րի ջրամ­բարն Ար­ցա­խի ա­ռաջ­նագ­ծից ըն­դա­մե­նը մոտ 50 կմ է հե­ռու:

Դրա­նից ա­վե­լի վաղ, դեռ 2017 թ. մար­տին Հա­յաս­տա­նի նա­խա­գահ Սերժ Սարգ­սյանն Ար­ցա­խում հայ­տա­րա­րել էր, որ «Հա­յաս­տա­նի զի­նու­ժի գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տարն աչ­քը չի թար­թե­լու, հարկ ե­ղած դեպ­քում, «Իս­կան­դեր»-ի հա­մա­զար­կի հրա­ման ար­ձա­կե­լիս»: Գե­նե­րալ Ար­կա­դի Տեր-Թադևո­սյա­նը (Կո­ման­դո­սը) նույն­պես խո­սել էր «Իս­կան­դեր» հա­մա­լի­րի օգ­տա­գործ­ման հնա­րա­վո­րու­թյան մա­սին:

Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյունն ի պա­տաս­խան Ար­ցա­խում Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րի գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րի հի­շյալ հայ­տա­րա­րու­թյան, 2017 թ. մար­տի վեր­ջին հան­դես ե­կավ հայ­տա­րա­րու­թյամբ, ո­րում մաս­նա­վո­րա­պես նշ­ված էր.

«Հայ­կա­կան կող­մը պետք է գի­տակ­ցի, որ Հա­յաս­տա­նի բո­լոր ռազ­մա­կան և ռազ­մա­վա­րա­կան օ­բյեկտ­նե­րը գտն­վում են Ադր­բե­ջա­նի ԶՈւ ժա­մա­նա­կա­կից հր­թիռ­նե­րի և հա­մա­զար­կա­յին հա­մա­կար­գե­րի նշա­նա­ռու­թյան տակ: Ցան­կա­ցած սպառ­նա­լիք Հա­յաս­տա­նի կող­մից` վճ­ռա­կա­նո­րեն կանխ­վե­լու է, հետևանք­նե­րը Հա­յաս­տա­նի հա­մար լի­նե­լու են ող­բեր­գա­կան և ան­դառ­նա­լի»:

Գրե­թե նույն ժա­մա­նակ Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի պա­հես­տի գն­դա­պետ Շա­հին Ռա­մալ­դա­նովն «Аз­ер­ТАдж»-ին տված մեկ­նա­բա­նու­թյու­նում ա­սել էր, որ ի պա­տաս­խան ՀՀ-ի կող­մից «Իս­կան­դեր»-ի օգ­տա­գործ­ման, Բա­քուն կհար­վա­ծի Մե­ծա­մո­րի ԱԷԿ-ին, և այդ ժա­մա­նակ Հա­յաս­տա­նում մի քա­նի դար ոչ ոք չի կա­րո­ղա­նա ապ­րել:

Ադր­բե­ջա­նի ԶՈՒ պա­հես­տի գն­դա­պետ Շ. Ռա­մալ­դա­նովն իր այս հայ­տա­րա­րու­թյամբ ա­նուղ­ղա­կիո­րեն խոս­տո­վա­նել էր, որ Ադր­բե­ջա­նը չու­նի «Իս­կան­դեր»-ի հր­թի­ռը խո­ցե­լու որևէ հնա­րա­վո­րու­թյուն, այ­լա­պես կա­սեր, որ «Իս­կան­դեր»-ի օգ­տա­գործ­ման դեպ­քում Ադր­բե­ջանն «Իս­կան­դեր»-ի հր­թիռ­նե­րը կխո­ցի իր զի­նա­նո­ցում ե­ղած ու դրա հնա­րա­վո­րու­թյունն ու­նե­ցող այս կամ այն հա­կահր­թի­ռով: Դրա փո­խա­րեն, որ­պես Հա­յաս­տա­նի կող­մից «Իս­կան­դեր»-ի հնա­րա­վոր կի­րա­ռու­մը զս­պե­լու, կան­խե­լու մի­ջոց, նա սպառ­նա­ցել էր «Իս­կան­դեր»-ի կի­րառ­ման դեպ­քում Բաք­վի կող­մից նույ­նիսկ այդ ծայ­րա­հեղ քայ­լին գնալ` հար­վա­ծել ՀԱԷԿ-ին:

Ինչ վե­րա­բե­րում է մեր «Իս­կան­դեր»-ին, ա­մեն ինչ պարզ է. այն աշ­խար­հում չու­նի իր նմա­նա­կը, Ադր­բե­ջա­նի ու­նե­ցած սպա­ռա­զի­նու­թյան հա­մար գործ­նա­կա­նում ան­խո­ցե­լի է, ու­նի շուրջ 300 կմ հե­ռա­հա­րու­թյուն ու թի­րա­խին մեծ ճշգր­տու­թյամբ հար­ված հասց­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն: Դրա­նով մենք կա­րող ենք շատ կարճ ժա­մա­նա­կաըն­թաց­քում անվ­րեպ խո­ցել ու շար­քից հա­նել «Իս­կան­դեր»-ի հր­թիռ­նե­րի հա­սա­նե­լիու­թյան տի­րույ­թում գտն­վող Ադր­բե­ջա­նի ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան ռազ­մա­կան ու տն­տե­սա­կան օ­բյեկտ­նե­րից (նավ­թի ու գա­զի հան­քեր, տեր­մի­նալ­ներ, մայ­րու­ղա­յին խո­ղո­վա­կա­շա­րեր, օ­դա­նա­վա­կա­յան­ներ, զի­նա­պա­հեստ­ներ, ո­րոշ է­լեկտ­րա­կա­յան­ներ և այլն) ցան­կա­ցա­ծը:

ՀԱԷԿ-ին հար­վա­ծե­լու ադր­բե­ջա­նա­կան սպառ­նա­լիք­նե­րի շար­քից վեր­ջի­նը Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան հու­լի­սի 16-ի հայ­տա­րա­րու­թյունն էր Հա­յաս­տա­նի ա­տո­մա­յին է­լեկտ­րա­կա­յա­նին հր­թի­ռա­յին հար­ված հասց­նե­լու մա­սին: Ադր­բե­ջա­նի ՊՆ մա­մու­լի ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար Վա­գիֆ Դար­գյահ­լիի հայ­տա­րա­րու­թյան հա­մա­ձայն, «Հայ­կա­կան կող­մը չպետք է մո­ռա­նա այն մա­սին, որ ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կի սպա­ռա­զի­նու­թյան մեջ ե­ղած ա­մե­նա­ժա­մա­նա­կա­կից հր­թի­ռա­յին հա­մա­կար­գե­րը թույլ են տա­լիս բարձր ճշգր­տու­թյամբ հար­վա­ծել Մե­ծա­մո­րի ԱԷԿ-ին, ին­չը կհան­գեց­նի Հա­յաս­տա­նի հա­մար մեծ ա­ղե­տի»:

«Օր­վա ըն­թաց­քում ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չու­թյու­նը փայ­լեց հեր­թա­կան գլուխ­գոր­ծո­ցով, պաշ­տո­նա­պես Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից հայ­տա­րար­վեց Մե­ծա­մո­րի ա­տո­մա­կա­յա­նին հար­վա­ծե­լու մա­սին,- հու­լի­սի 16-ին լրագ­րող­նե­րի հետ հան­դիպ­մանն անդ­րա­դառ­նա­լով Ադր­բե­ջա­նի ՊՆ հի­շյալ հայ­տա­րա­րու­թյա­նը, ա­սել է Իջևա­նում լրատ­վա­կան ճգ­նա­ժա­մա­յին կենտ­րո­նի պա­տաս­խա­նա­տու Արծ­րուն Հով­հան­նի­սյա­նը:- Որևէ պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյուն, հայ­տա­րա­րու­թյուն Հա­յաս­տա­նի ԶՈՒ մար­մին­նե­րի կող­մից չի ե­ղել որևէ նման քա­ղա­քա­ցիա­կան կամ ռազ­մա­վա­րա­կան, կամ ոչ ռազ­մա­վա­րա­կան օ­բյեկ­տի հար­վա­ծե­լու մա­սին: Ա­վե­լին, ես հայ­տա­րա­րե­ցի, որ նույ­նիսկ ադր­բե­ջա­նա­կան գյու­ղե­րում որևէ տուն չի թի­րա­խա­վոր­վում մեր զին­ված ու­ժե­րի կող­մից: Ես շատ ու­րախ եմ, որ մեր քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը, մեր դի­վա­նա­գի­տա­կան կոր­պու­սը այս հար­ցը բարձ­րաց­նում են հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րում, ո­րով­հետև սա շատ կարևոր եզ­րա­կա­ցու­թյան տե­ղիք պի­տի տա` սա կոնկ­րետ հան­ցա­գոր­ծու­թյուն է»:

Ին­չո՞ւ են Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նում այս աս­տի­ճան խառն­վել ի­րար և իս­կա­պես հո­գե­կան ան­հա­վա­սա­րակ­շիռ վի­ճա­կում հայ­տն­վել: Հա­յաս­տա­նի ո­րոշ քա­ղա­քա­գետ­նե­րի, լրագ­րող­նե­րի կող­մից ե­ղել են Ադր­բե­ջա­նի տա­րած­քում, հու­լի­սի 12-ից սկս­ված ռազ­մա­կան բախ­ման վայ­րից ոչ հե­ռու գտն­վող, դե­պի Եվ­րո­պա գազ տե­ղա­փո­խող գա­զա­տա­րը շար­քից հա­նե­լու ա­ռա­ջարկ­ներ, իսկ ա­վե­լի վաղ նախ­կին պաշ­տո­նյա­նե­րից եր­կուսն ակ­նար­կել են, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում, Մին­գե­չաու­րի ջրամ­բա­րի պատ­վա­րին հար­վա­ծե­լու հնա­րա­վո­րու­թյան մա­սին, այս կա­պակ­ցու­թյամբ ի­րենց մաս­նա­վոր կար­ծիք­ներն ար­տա­հայ­տել, ին­չը, սա­կայն, Ադր­բե­ջա­նի ՊՆ-ին պաշ­տո­նա­կան նման հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես գա­լու որևէ հիմք չէր տա­լիս:

Փաստ է, որ Հա­յաս­տա­նի ԶՈՒ մար­մին­նե­րի կող­մից իս­կա­պես չի ե­ղել որևէ պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյուն, հայ­տա­րա­րու­թյուն նման քա­ղա­քա­ցիա­կան կամ ռազ­մա­վա­րա­կան, կամ ոչ ռազ­մա­վա­րա­կան օ­բյեկ­տի հար­վա­ծե­լու մա­սին: Այ­նու­հան­դերձ, դա­տե­լով ա­մե­նից, Ադր­բե­ջա­նում կամ Ադր­բե­ջա­նի ՊՆ-ում տակ­նե­րը լց­րել են նույ­նիսկ մեր քա­ղա­քա­գետ­նե­րի, լրագ­րող­նե­րի, հի­շյալ հրա­պա­րա­կում­նե­րից, նախ­կին պաշ­տո­նյա­նե­րի տված պա­տաս­խան­նե­րից, և ար­դեն պաշ­տո­նա­պես, նույ­նիսկ ՊՆ-ի մա­կար­դա­կով հան­դես ե­կել նշ­ված սպառ­նա­լի­քով:

Այլ խն­դիր է, թե ՀԱԷԿ-ին հար­վա­ծե­լու Ադր­բե­ջա­նի սպառ­նա­լի­քը գործ­նա­կա­նում ի­րա­գոր­ծե­լի՞ է… Ե­թե ա­յո, ա­պա դրա ո՞ր մասն է հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նու­թյա­նը, և ո՞ր մասն է շին­ծու, պար­զա­պես մեզ վա­խեց­նե­լու նպա­տակն ու­նե­ցող կամ ներ­քին սպառ­ման, այ­սինքն` սե­փա­կան հան­րու­թյա­նը հան­գս­տաց­նե­լու կամ մո­լո­րեց­նե­լու հա­մար:

Նախ­քան վե­րոն­շյալ հար­ցե­րին անդ­րա­դառ­նա­լը, նշենք, թե մենք ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան և կարևո­րա­գույն ինչ օ­բյեկտ­ներ ու­նենք, և դրան­ցից ո­րոնք են Ադր­բե­ջա­նի հա­մար սկզ­բուն­քո­րեն ան­խո­ցե­լի: Հա­յաս­տա­նի հա­մար կարևո­րա­գույն նշա­նա­կու­թյուն ու­նեն ՀԱԷԿ-ը, Հրազ­դա­նի և Երևա­նի ջեր­մաէ­լեկտ­րա­կա­յան­նե­րը, Մա­տե­նա­դա­րա­նը, Ա­բո­վյա­նի գա­զի ստոր­գետ­նյա պա­հես­տա­րա­նը, օ­դա­նա­վա­կա­յան­նե­րը, զի­նա­պա­հեստ­նե­րը:

Գա­զի պա­հես­տա­րա­նը սկզ­բուն­քո­րեն ան­խո­ցե­լի է հա­կա­ռա­կոր­դի հա­մար, քա­նի որ այն ստոր­գետ­նյա է, ա­վե­լին` ու­նի շուրջ 750–1050 մետր խո­րու­թյուն, ո­րը խո­ցե­լի չէ ոչ միայն Ադր­բե­ջա­նի սպա­ռա­զի­նու­թյան կազ­մում գո­յու­թյուն ու­նե­ցող, այլև, թերևս, աշ­խար­հում առ­կա որևէ ռում­բի և հր­թի­ռի հա­մար: Մա­տե­նա­դա­րա­նը տա­րա­ծու­թյան ա­ռու­մով թեև նույն­պես հա­սա­նե­լի, բայց դրա­նում գտն­վող գան­ձե­րը, գա­զա­պա­հես­տա­րա­նի նման, խո­ցե­լի չեն Ադր­բե­ջա­նի ու­նե­ցած հր­թիռ­նե­րի, ար­կե­րի, ռում­բե­րի հա­մար, քա­նի որ, որ­քան տե­ղյակ ենք, գտն­վում են ժայ­ռա­յին բաց­ված­քում և բուն­կե­րա­յին տի­պի պա­հոց­նե­րում:

ԻՆ­ՉՈՎ ԿԱ­ՐՈՂ Է ՀԱՐ­ՎԱ­ԾԵԼ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԸ ՀԱԷԿ-ԻՆ

Իս­րա­յե­լա­կան ար­տադ­րու­թյան LORA օ­պե­րա­տիվ-մար­տա­վա­րա­կան հր­թի­ռա­յին հա­մա­լի­րի հր­թիռ­նե­րով (կախ­ված հր­թի­ռի մակ­նի­շից, հե­ռա­հա­րու­թյու­նը` մինչև 300 կմ, մար­տագլ­խի­կի քա­շը` 400-600 կգ):

Բե­լա­ռու­սա­կան «Պո­լո­նեզ» հա­մա­զար­կա­յին կրա­կի ռեակ­տիվ հա­մա­կար­գե­րի չի­նա­կան հր­թիռ­նե­րով (կախ­ված դրանց մակ­նի­շից, հե­ռա­հա­րու­թյու­նը` մինչև 200 և մինչև 280 կմ, մար­տա­կան մա­սի քա­շը` մինչև 480 կգ):

Թուր­քա­կան SOM թևա­վոր հր­թիռ­նե­րով (հե­ռա­հա­րու­թյու­նը` ա­վե­լի քան 180 կմ, մար­տագլ­խի­կի քա­շը` շուրջ 230 կգ):

Խոր­հր­դա­յին և ռու­սա­կան «Точку-У» մար­տա­վա­րա­կան հր­թի­ռա­յին հա­մա­լի­րի հր­թիռ­նե­րով, ե­թե ու­նի այդ հր­թիռ­նե­րի ոչ թե 70, այլ 120 կմ հե­ռա­հա­րու­թյան ար­դիա­կա­նաց­ված տար­բե­րա­կը (մար­տա­կան մա­սի քա­շը` 482 կգ):

Խոր­հր­դա­յին և ռու­սա­կան «Смерч» հա­մա­զար­կա­յին կրա­կի ռեակ­տիվ հա­մա­կար­գե­րի ար­կե­րով (կախ­ված ռեակ­տիվ ար­կե­րի մակ­նի­շից, հե­ռա­հա­րու­թյու­նը` 70-120 կմ):

Су-24 ռմ­բա­կո­ծիչ­նե­րի (յու­րա­քան­չյու­րը կա­րող է կրել մինչև 7 տոն­նա ռում­բեր կամ մինչև 7,5 տ հր­թիռ­ներ) մար­տա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան ա­վիա­ցիոն ռում­բե­րով և «օդ-եր­կիր» դա­սի հր­թիռ­նե­րով, ո­րոն­ցից և ռում­բե­րի, և հր­թիռ­նե­րի քա­շը և ա­վե­րիչ ու­ժը մեծ չէ (ե­թե, ի­հար­կե, այդ ռում­բե­րը տե­ղա­փո­խող ինք­նա­թիռ­նե­րը կա­րո­ղա­նան հաս­նել ՀԱԷԿ-ին խո­ցե­լու գո­տի):

ԻՆ­ՉՈՎ ԿԱ­ՐՈՂ ԷՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԸ ԽՈ­ՑԵԼ ՎԵ­ՐՈՆ­ՇՅԱԼ ՀՐ­ԹԻՌ­ՆԵ­ՐԸ, ԱՐ­ԿԵ­ՐԸ, ՌԱԶ­ՄԱ­ԿԱՆ Ա­ՎԻԱ­ՑԻԱՆ

Ա­վիա­ցիան` հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան տար­բեր հա­մա­կար­գե­րով, Հա­յաս­տանն ու­նի հզոր և ժա­մա­նա­կա­կից ՀՕՊ հա­մա­կարգ: Մեր ա­տո­մա­կա­յա­նը պաշտ­պան­վում է ՀԱԷԿ-ից ոչ հե­ռու գտն­վող հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան N զո­րա­մա­սի կող­մից, ո­րի պաշտ­պա­նու­թյան գո­տին հաս­նում է Թուր­քիա­յի սահ­մա­նին, Ադր­բե­ջա­նի սահ­մա­նին` Նա­խիջևա­նի կող­մից, և անց­նում: Նշ­ված զո­րա­մա­սի մոտ 200 կի­լո­մետր տրա­մա­գիծ ու­նե­ցող պաշտ­պա­նու­թյան ու պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տում են գտն­վում ՀԱԷԿ-ը, Երևա­նը, «Զվարթ­նոց» և «է­րե­բու­նի» օ­դա­նա­վա­կա­յան­նե­րը, ՀՀ զին­ված ու­ժե­րի հրա­մա­նա­տա­րա­կան կե­տը, թի­կուն­քա­յին կա­ռա­վար­ման կե­տը, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ՀՕՊ և ա­վիա­ցիա­յի միա­ցյալ հրա­մա­նա­տա­րա­կան կե­տը, զոր­քե­րի խմ­բա­վո­րում­նե­րի մի մա­սը:

Հր­թիռ­նե­րը, ար­կե­րը, թևա­վոր հր­թիռ­նե­րը` С-300ПС և С-300ПТ զե­նի­թահր­թի­ռա­յին հա­մա­լի­րի հր­թիռ­նե­րով, թերևս նաև ՀՕՊ-ի այլ մի­ջոց­նե­րով:

Նման վտան­գի դեպ­քում, ան­շուշտ, գոր­ծի կդր­վեն նաև Հա­յաս­տա­նում գտն­վող Ռու­սաս­տա­նի 102-րդ ռազ­մա­բա­զա­յի ա­վե­լի մեծ հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նե­ցող հ-400 զե­նի­թահր­թի­ռա­յին հա­մա­լիր­նե­րը, ինչ­պես նաև 102-րդ ռազ­մա­բա­զա­յի 988-րդ զե­նի­թահր­թի­ռա­յին գն­դի հա­կաօ­դա­յին և հա­կահր­թի­ռա­յին պաշտ­պա­նու­թյան ու­նի­վեր­սալ բազ­մու­ղի զե­նի­թահր­թի­ռա­յին հ-300Թ («Антей-300В») հա­մա­լիր­նե­րի B շար­քի հր­թիռ­նե­րը, ո­րոնք հիմ­նա­կա­նում հար­մա­րեց­ված են հենց հր­թիռ­նե­րի խոց­ման հա­մար: Դրան­ցով կխոց­վի Ադր­բե­ջա­նից ար­ձակ­ված ցան­կա­ցած մար­տա­վա­րա­կան, նույ­նիսկ օ­պե­րա­տիվ-մար­տա­վա­րա­կան հր­թիռ:

Հր­թիռ­նե­րը և ար­կերն ի­րենց թի­րա­խից շե­ղե­լու հար­ցում թերևս ի­րենց դե­րը կու­նե­նան ռա­դիոէ­լեկտ­րո­նա­յին պայ­քա­րի ժա­մա­նա­կա­կից մի­ջոց­նե­րը:

Ե­ԹԵ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻՀՐ­ԹԻՌ­ՆԵ­ՐԸ, ԱՐ­ԿԵ­ՐԸ, ՌՈՒՄ­ԲԵ­ՐԸ, ԱՅ­ՆՈՒԱ­ՄԵ­ՆԱՅ­ՆԻՎ, ՀԱՍ­ՆԵ՞Ն ՀԱԷԿ-ԻՆ

Ի՞նչ կլի­նի այն դեպ­քում, ե­թե, այ­նուա­մե­նայ­նիվ, Ադր­բե­ջա­նի մար­տա­վա­րա­կան ճա­կա­տա­յին հց-24 ռմ­բա­կո­ծիչ­նե­րից մե­կը կամ մի քա­նի­սը հաս­նեն ՀԱԷԿ-ին ու ռմ­բա­կո­ծեն, կամ ՀԱԷԿ-ին հաս­նեն Ադր­բե­ջա­նի ու­նե­ցած վե­րոն­շյալ զի­նա­տե­սակ­նե­րի հր­թիռ­նե­րը, ար­կե­րը: Մեր հա­կահր­թի­ռա­յին պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­նե­րի կող­մից Ադր­բե­ջա­նից ար­ձակ­ված հր­թիռ­նե­րը, ՀԿՌ հա­մա­կար­գե­րի ար­կե­րը կամ այն­տե­ղից օդ բարձ­րա­ցած ինք­նա­թիռ­նե­րը հայտ­նա­բե­րե­լու, տագ­նա­պի ազ­դան­շա­նի դեպ­քում ա­տո­մա­կա­յա­նում կա­ռա­վար­վող շղ­թա­յա­կան ռեակ­ցիան կանգ­նեց­նե­լու հա­մար որ­քա՞ն ժա­մա­նակ է անհ­րա­ժեշտ ա­տո­մա­կա­յա­նի անձ­նա­կազ­մին: Դեռ 2017 թ. պա­տաս­խա­նե­լով իմ այս հար­ցին, «Հայ­կա­կան ա­տո­մա­յին է­լեկտ­րա­կա­յան» ՓԲԸ գլ­խա­վոր ճար­տա­րա­գե­տի տե­ղա­կալ (անվ­տան­գու­թյան գծով) Հո­վիկ Ա­թո­յանն ա­սաց.

«Ռեակ­տո­րը կանգ­նեց­նե­լու հա­մար մեզ անհ­րա­ժեշտ է մի քա­նի րո­պե, իսկ անվ­տան­գու­թյան վի­ճա­կի բե­րե­լու հա­մար ժա­մեր են պետք, 24 ժամ»:

Են­թադ­րենք` հա­կա­ռա­կոր­դը հր­թի­ռով կամ ռում­բով կկա­րո­ղա­նա խո­ցել ՀԱԷԿ-ը, և հար­վածն այն­քան հզոր կլի­նի, որ ա­տո­մա­կա­յա­նի պաշտ­պա­նիչ շեր­տե­րը խոր­տա­կե­լով, կխ­փի ար­դեն կանգ­նեց­ված վի­ճա­կում գտն­վող ռեակ­տո­րին, դրա հետևան­քը նու՞­յնը կլի­նի, ինչ Չեռ­նո­բի­լի ԱԷԿ-ի վթա­րի­նը, թե ա­վե­լի մեղմ, քա­նի որ ռեակ­տո­րը, ի տար­բե­րու­թյուն Չեռ­նո­բի­լի ԱԷԿ-ի ռեակ­տո­րի, ար­դեն կանգ­նեց­ված վի­ճա­կում կլի­նի: Պա­տաս­խա­նե­լով այս հար­ցին, Հ. Ա­թո­յանն ա­սաց.

«Նույ­նիսկ ե­թե աշ­խա­տան­քի ժա­մա­նակ խփեն, հետևան­քը նույ­նը չի լի­նի, ո­րով­հետև մեր ռեակ­տորն ընդ­հան­րա­պես այլ տի­պի է, և հա­մա­կար­գե­րը նա­խա­տես­ված են նույ­նիսկ այդ­պի­սի հար­ձա­կում­նե­րի դեպ­քում, ան­կախ մար­դու մի­ջամ­տու­թյու­նից, շղ­թա­յա­կան ռեակ­ցիան դա­դա­րեց­նե­լու հա­մար»:

Դա­տե­լով Ադր­բե­ջա­նի վե­րոն­շյալ հր­թիռ­նե­րի և ար­կե­րի ա­րա­գու­թյու­նից, դրանք ՀԱԷԿ-ին կա­րող են հաս­նել ա­վե­լի շուտ (թերևս 1-2 րո­պեում), քան հնա­րա­վոր կլի­նի կանգ­նեց­նել ռեակ­տո­րը:

Այ­նուա­մե­նայ­նիվ, ե­թե թե­կուզ շղ­թա­յա­կան ռեակ­ցիան դա­դա­րեց­ված լի­նի, բայց հար­վածն այն­քան հզոր լի­նի, որ ճեղ­քի ռեակ­տո­րի պա­տյա­նը, ի՞նչ կլի­նի:

«Մեր ռեակ­տո­րը հաշ­վարկ­ված է այն­պես, որ ե­թե նույ­նիսկ ծանր ինք­նա­թի­ռը, ա­սենք, «Իլ-86»-ի կամ «Բոինգ-747»-ի կար­գի, ընկ­նի ու­ղիղ ՀԱԷԿ-ի շեն­քի վրա, ո­րում կամ ո­րի տակ ռեակ­տորն է, ոչ մի բան էլ չի լի­նի,- ա­սաց գլ­խա­վոր ճար­տա­րա­գե­տի տե­ղա­կա­լը:- Կա­րող է ո­րոշ վնաս­ներ լի­նեն, բայց, բո­լոր դեպ­քե­րում, մի­ջու­կա­յին վթար չի լի­նի, մի­ջու­կա­յին վա­ռե­լի­քին վնա­սել չի լի­նի»:

Հա­վե­լենք, որ «Իլ-86»-ի ա­ռա­վե­լա­գույն քա­շը 215 տոն­նա է, իսկ «Բոինգ-747»-ի ա­մե­նա­թեթև մո­դի­ֆի­կա­ցիա­յի (747-100B) ա­ռա­վե­լա­գույն քա­շը` ա­վե­լի քան 333 տ:

ՀԱԷԿ-ին իս­րա­յե­լա­կան ար­տադ­րու­թյան LORA օ­պե­րա­տիվ-մար­տա­վա­րա­կան հր­թի­ռա­յին հա­մա­լի­րի 400-600 կգ մար­տա­կան մաս ու­նե­ցող հր­թի­ռի հար­վա՞ծն ա­վե­լի ու­ժեղ կլի­նի, թե՞ ՀԱԷԿ-ին այն հար­վա­ծը, ո­րը կա­ռա­ջա­նա նրա վրա 333 տ քաշ ու­նե­ցող ինք­նա­թի­ռի ընկ­նե­լու դեպ­քում: Այս հար­ցի պա­տաս­խա­նը միայն մաս­նա­գետ­նե­րին, ա­վե­լի ճիշտ, նույ­նիսկ նեղ մաս­նա­գետ­նե­րին է հայտ­նի:

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 13920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ