Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իշխա­նու­թ­յու­նը հաղ­թա­նա­կի դափ­նի­ներն ու­զում է իր գլ­խին դնել

Իշխա­նու­թ­յու­նը հաղ­թա­նա­կի դափ­նի­ներն ու­զում է իր գլ­խին դնել
24.07.2020 | 00:22

Հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին մեկ շա­բա­թից ա­վե­լի լար­ված ի­րա­վի­ճակ է: Հա­կա­ռա­կոր­դը չի կա­րո­ղա­նում հա­մա­կերպ­վել դիր­քա­յին կորս­տի հետ ու ժա­մա­նակ առ ժա­մա­նակ սադ­րանք­ներ է հրահ­րում: Ի պա­տիվ զին­ված ու­ժե­րի ստո­րա­բա­ժա­նում­նե­րի՝ ադր­բե­ջան­ցի­նե­րի դի­վեր­սիոն խմ­բե­րը հետ են շպրտ­վում, նրանց զին­ծա­ռա­յող­նե­րը՝ շր­ջա­փակ­ման մեջ հայ­տն­վում, զին­տեխ­նի­կա­յի մի մասն էլ՝ մեր կող­մին անց­նում: Այս ա­մե­նը հայ­կա­կան հզոր բա­նա­կի բարձր գնա­հա­տա­կանն է, այն սպա­նե­րի ու բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան­նե­րի տք­նա­ջան աշ­խա­տան­քի ար­դյուն­քը, որ վեր­ջին եր­կու տա­րի­նե­րին ինչ պի­տա­կա­վոր­ման ա­սես, որ չար­ժա­նա­ցան: Դեռ ա­միս­ներ ա­ռաջ դր­սի տար­բեր կա­ռույց­նե­րից սն­վող մի շարք կազ­մա­կեր­պու­թյուն­ներ բա­նա­կի սպա­յա­կան կազ­մին ստոր մե­ղադ­րանք­ներ էին վե­րագ­րում: Այ­սօր սա­կայն ա­կա­նա­տես ենք լի­նում, թե հա­նուն զին­վոր­նե­րի կյան­քի անվ­տան­գու­թյան սպա­ներն ինչ անձ­նա­զո­հու­թյուն­նե­րի են գնում: Այդ­պես է ե­ղել նաև 2016-ի քա­ռօ­րյա­յի, Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ու, առ­հա­սա­րակ, բո­լոր պա­տե­րազմ­նե­րի ժա­մա­նակ: Բայց հա­սա­րա­կու­թյա­նը կր­ծող որ­դը փոր­ձում է նսե­մա­ցել, գետ­նով տալ հայ­րե­նի­քի հա­մար կյան­քը տվող­նե­րի պա­տի­վը: Սպա­նե­րից բա­ցի, ո­րոնց ինչ-ինչ փոր­ձա­գե­տիկ­ներ զին­վոր­նե­րի հետ, մեղմ ա­սած, վատ վար­վե­լու մեջ են մե­ղադ­րում, թի­րա­խա­վոր­վում են նաև բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան­նե­րը:


Այս օ­րե­րին ո­րոշ շր­ջա­նակ­ներ շա­հար­կում են հա­կա­ռա­կոր­դի դի­վեր­սիոն բո­լոր հար­ձա­կում­նե­րին ար­ժա­նի հա­կա­հար­ված տված և դիր­քա­յին ա­ռա­վե­լու­թյան հա­սած Գրի­գո­րի Խա­չա­տու­րո­վի ու նրա հոր՝ Յու­րի Խա­չա­տու­րո­վի ա­նուն­նե­րը: Բա­նա­կը, սա­կայն, դուրս է քա­ղա­քա­կան խա­ղե­րից, այն սուրբ վայր է, որ­տեղ զին­վո­րա­կան ճշ­տա­պա­հու­թյան ու ճշգր­տու­թյան ոս­կի կա­նոնն է գոր­ծում: Թե ով է Գրի­գո­րի Խա­չա­տու­րո­վի հայ­րը, ինչ է ա­րել կամ չի ա­րել, խիստ երկ­րոր­դա­կան է: Հի­մա կրտ­սեր Խա­չա­տու­րո­վին մե­ծա­րե­լու և ե­րախ­տի­քի խոս­քեր ա­սե­լու ժա­մա­նակն է: Քայ­լա­րած­ներն ու սո­րո­սա­կան­նե­րը, որ ա­մե­նա­տար­բեր պատր­վակ­նե­րով ա­զատ­վել են պար­տա­դիր զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյու­նից, ի­րա­վունք չու­նեն հո­խոր­տա­լու բա­նա­կի ու նրա ար­ժա­նա­պա­տիվ գե­նե­րալ­նե­րի վրա: Ա­յո, ազ­գը բա­նակ է, բա­նա­կը՝ ազգ, իսկ ներ­սից ազ­գին հար­վա­ծո­ղը թշ­նա­մուց ա­ռա­վել վտան­գա­վոր է:


Հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին հա­րա­բե­րա­կան ան­դորր հաս­տատ­վե­լուց հե­տո իշ­խա­նու­թյու­նը ջանք ու ե­ռանդ չի խնա­յում վեր­ջին օ­րե­րի տա­վու­շյան ի­րա­դար­ձու­թուն­նե­րը 2016-ի ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի հետ հա­մե­մա­տե­լու հա­մար: Բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րը, որ բա­նա­կի մա­սին միայն ճա­ռել գի­տեն, զենք մո­տի­կից, երևի թե, չեն էլ տե­սել, բա­նա­կից ան­հայտ ճա­նա­պարհ­նե­րով ա­զատ­վել են, այժմ խոր մաս­նա­գի­տա­կան վեր­լու­ծու­թյուն­ներ են ա­նում ու ա­մեն բան տա­նում հա­մե­մա­տու­թյան դաշտ: Հի­շո­ղու­թյան հետ խն­դիր ու­նե­ցող չի­նով­նիկ­նե­րին նախ հոր­դո­րում ենք ա­մեն ա­ռա­վոտ շա­քա­րա­ջուր խմել, ա­պա բա­ցել հա­մա­ցան­ցում պահ­վող հս­կա­յա­կան տե­սա­դա­րանն ու վեր­հի­շել դեպ­քե­րի քրո­նի­կո­նը: 2016-ի քա­ռօ­րյա­յին հա­կա­ռա­կոր­դը հար­ձակ­վել էր սահ­մա­նի ամ­բողջ եր­կայն­քով, հետևա­բար՝ այն այս օ­րե­րի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետ ընդ­հան­րա­պես հա­մե­մա­տե­լի չէ՝ ո՛չ մար­տա­վա­րա­կան, ո՛չ էլ ռազ­մա­վա­րա­կան քայ­լե­րի ա­ռու­մով: Իշ­խա­նու­թյան մո­տե­ցու­մը, ի­հար­կե, գո­նե մեզ հա­մար հաս­կա­նա­լի է. հա­սա­րա­կու­թյան աչ­քին բարձր երևալ, նրանց «ա­կան­ջից լապ­շա կա­խել», թե «ժո­ղո­վուրդ ջան, պատ­կե­րաց­նու՞մ եք՝ ի՞նչ ա­հա­վոր կլի­ներ, ե­թե նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք այս կռիվ­նե­րը լի­նեին» և այլն: Սա ոչ այլ ինչ է, ե­թե ոչ պար­զա­գույն ու քստմ­նե­լի մա­նի­պու­լյա­ցիա,«շնա­բա­րո դուրս­պր­ծուկ­նե­րի (ա­կանջդ կան­չի, Նի­կոլ) վնգս­տոց: Զոհ­ված զին­վոր­նե­րի փա­ռա­վոր հաղ­թա­նակն իշ­խա­նու­թյա­նը վե­րագ­րե­լը սրի­կա­յու­թյուն է, սինլ­քո­րու­թյուն: Կրա­կո­ցի ձայ­նի տակ ինք­նա­գո­վազդ­վե­լը փոք­րո­գիու­թյան, բա­նա­կը չհար­գե­լու ու այն սե­փա­կան ամ­բի­ցիա­նե­րին ստո­րա­դա­սե­լու մա­սին է վկա­յում: 2016-ի քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից հե­տո բա­նա­կը միակ կա­ռույցն է, որ­տեղ հե­ղա­փո­խա­կան շոր­շո­փը (փա՜ռք Աստ­ծո) չի հա­սել, ու դա ուղ­ղա­կի հրա­շա­լի է: Նախ­կին իշ­խա­նու­թյան լա­վա­գույն կադ­րերն են այժմ պաշ­տո­նա­վա­րում ՊՆ-ում, քայ­լե­լու դի­մաց ման­դատ­ներ ստա­ցած­ներն այս­տեղ տա­քուկ չեն տե­ղա­վոր­վել, և այդ ա­ռու­մով գո­նե դույզն-ինչ հան­գիստ ենք:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 10811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ