Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Անտարբերության սահմանը

Անտարբերության սահմանը
12.09.2020 | 21:23

Ալկոհոլային թունավորման պատճառով մահերի թիվն շարունակում է ավելանալ։ Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 21-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել։

Արդեն երկու տասնյակից ավելի մարդկային կյանք խլած այս թունավորման մասին իշխանական քարոզչամեքենան հնարավորինս քիչ է խոսում, հետաքննությունն էլ անհասկանալի ընթացք ունի, քանի որ "թունավոր" օղին օգտագործած մարդկանց շրջանակը չի հստակեցվում։ Իսկ այս ընթացքում մարդիկ են մահանում, թունավորվում։
Նիկոլ Փաշինյանը, որ այս ընթացքում տնտեսական վիճակի վերաբերյալ մանիպուլացնող թվեր է ներկայացում, մեկ անգամ հարկ չհամարեց խոսել արդեն 21 կյանք խլած մահաբեր թունավորման մասին, ընդհանրապես խնդիրը լայն ասպեկտով քննարկելու մասին էլ չենք խոսում։ Իսկ առողջապահության նախարարի արձակուրդը չփչացնենք, միևնույն է, այս կառույցը զուտ մահացածների և թունավորվածների թվային տվյալների պատասխանատուն է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6410

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ