Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Զար­մա­նա­լի մարդ մըն էր Կար­պիս, կապ­րեր հա­յութ­յան ան­ց­յա­լով, ներ­կա­յով, ա­պա­գա­յով՝ նույն ա­տեն»

«Զար­մա­նա­լի մարդ մըն էր Կար­պիս, կապ­րեր հա­յութ­յան ան­ց­յա­լով, ներ­կա­յով, ա­պա­գա­յով՝ նույն ա­տեն»
20.10.2020 | 00:07

Վաս­պու­րա­կան­ցի ՌՈ­ԺԵ-ԿԱՐ­ՊԻՍ ՋՐ­ԲԱ­ՇՅԱՆ... Այս բնո­րո­շու­մով կար­ծես ա­մեն ինչ աս­ված է, և երբ այ­սօր­վա հե­ռա­վո­րու­թյու­նից հա­յացք ենք նե­տում նա­խաս­փյուռ­քյան ի­րա­կա­նու­թյա­նը՝ թե­կուզ և ուր­վագ­ծո­րեն, ան­կա­րող ենք ան­տես առ­նել նրանց, ո­րոնց շնոր­հիվ գո­յատևում է, բա­ռի ոչ ա­վան­դա­կան ի­մաս­տով, այլ ի­րավ զար­գա­ցում­ներ ա­պա­հո­վող ու Հա­յաս­տան-հայ­րե­նի­քին նե­ցուկ Սփյուռքն իբրև աշ­խար­հա­տա­րած հա­յու­թյան վե­րա­հաս­տատ ինք­նու­թյան վկա­յու­թյուն: Հատ­կա­պես հայ­տա­րար­ված այս հի­րա­վի Հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մի օ­րե­րին: Եվ ինչ ոգևո­րու­թյամբ, ու­ժե­րի ան­նե­րե­լի չա­փով օգ­տա­վետ պետք է լի­նեին նրան­ցից շա­տե­րը, ո­րոնք տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ նպաս­տել են ա­մե­նա­տար­բեր ո­լորտ­նե­րում Հա­յաս­տա­նի հզո­րաց­մա­նը: Նրան­ցից՝ ազ­գա­յին բա­րե­րար, Հա­յաս­տա­նում և Սփյուռ­քում լիա­րյուն մտա­վո­րա­կան գործ­չի համ­բավ վա­յե­լած Ռո­ժե-Կար­պիս Ջր­բա­շյա­նը, ո­րը Փա­րի­զում մահ­կա­նա­ցուն կն­քեց 94 տա­րե­կան հա­սա­կում:


2019 թ. հու­լի­սյան այդ օ­րը երբ լսե­ցի նրա մահ­վան լու­րը, չէի կա­րող չվե­րապ­րել բա­ցա­ռիկ և հի­շար­ժան այն օ­րե­րը, երբ հան­դի­պում էինք և մշ­տա­բար մեր զրույց­նե­րում թի­րա­խա­վո­րում Վան-Վաս­պու­րա­կա­նի ան­ցյա­լը և հատ­կա­պես հե­րո­սա­մար­տը, ո­րին մաս­նակ­ցել էր իր հայ­րը: Ա­ռա­ջին իսկ հան­դիպ­ման ժա­մա­նակ, երբ ես հպար­տո­րեն և ո­րոշ ինք­նա­գո­հու­թյամբ ա­սա­ցի մայ­րա­կան կող­մից վա­նե­ցիա­կան ծագ­մանս մա­սին, ինձ ընդ­հա­տեց. «Այ­սու­հետ ա­սա վաս­պու­րա­կան­ցի, որն ա­վե­լի է պատ­շա­ճում մեր ծագ­մա­նը»: Մա­նա­վանդ խան­դա­վառ­վեց, երբ ի­մա­ցավ, որ մեծ մորս մայ­րը արևմտա­հայ բա­նաս­տեղծ, պատ­մա­բան, գրա­կա­նա­գետ, թարգ­մա­նիչ ու­սուց­չա­պետ Ե­ղիա­զար Մու­րա­տյա­նի քույրն է՝ Սկյու­տա­րի ճե­մա­րա­նում Պետ­րոս Դու­րյա­նի հա­յե­րե­նի և ֆրան­սե­րե­նի ու­սու­ցի­չը: Մի պահ ինձ ընդ­հա­տե­լով ա­սաց. «Արևմտա­հա­յե­րե­նի նկատ­մամբ ու­նե­ցած պաշ­տա­մունքդ ար­դեն ինձ պարզ է. դու քո ծագ­մա­նը հա­վա­տա­րիմ ես: Հի­շու՞մ ես, երբ ծա­նո­թա­ցանք՝ արևմտա­հա­յե­րեն էիր խո­սում՝ բա­վա­կա­նին վարժ: Սկզ­բում զար­մա­ցա, հե­տո Ար­փիկն ա­սաց, որ 90-ա­կան թվա­կան­նե­րին «Յա­ռաջ»-ում Ի­րա­զեկ ստո­րագ­րող հոդ­վա­ծա­գիրն ես»:


Մինչ այդ Կար­պիս Ջր­բա­շյա­նի մա­սին լսել էի, տե­ղյակ էի նրա գոր­ծու­նեու­թյա­նը: Փա­րի­զի «Յա­ռաջ» թեր­թի հրա­պա­րա­կում­նե­րը եր­բեք որևէ մե­կի մեջ չէին կա­րող այն տպա­վո­րու­թյու­նը ստեղ­ծել, որ հրա­պա­րա­կա­գի­րը եվ­րո­պա­կան և ա­սիա­կան եր­կր­նե­րում հայտ­նի ու հա­ջո­ղակ գոր­ծա­րար է, բայց ի­րեն հա­մես­տո­րեն վա­ճա­ռա­կան էր հա­մա­րում և բնավ մտ­քով իսկ չէր անց­նում հի­շել իր բա­րե­րա­րու­թյուն­նե­րի մա­սին: Եվ չեմ կար­ծում, որ որևէ մե­կը ու­նակ լի­նի հի­շե­լու, ինչ­պես մտե­րիմ բա­րե­կա­մու­հին՝ Ար­փիկ Մի­սա­քյանն էր ա­սում. «Ռո­ժեն բնավ պետք չու­նի հի­շե­ցում­նե­րու, թե ու՞ր, ե՞րբ, ու՞մ, ի՞նչ նվի­րած է, չի հան­դուր­ժեր»: Այ­նուա­մե­նայ­նիվ, ո­րոշ հպան­ցիկ տե­ղե­կու­թյուն­ներ. Կար­պիս Ջր­բա­շյա­նը 70-ա­կան թվա­կան­նե­րին Մա­տե­նա­դա­րա­նին նվի­րել է յոթ չա­փա­զանց թան­կար­ժեք ձե­ռագ­րեր, նաև ձե­ռագ­րե­րի պա­տա­ռիկ­ներ: Փա­րի­զի Շա­րան­տոն ար­վար­ձա­նի զբո­սայ­գի­նե­րից մե­կում՝ ի հի­շա­տակ Մեծ ե­ղեռ­նի զո­հե­րի (1996 թ.) վեր խո­յա­ցող խաչ­քա­րի և Ս. Էջ­միած­նի Մայր տա­ճա­րի զան­գակ­նե­րի նվի­րա­տուն է, խոր­հր­դան­շա­կան այս նվի­րատ­վու­թյու­նը գրե­թե Հա­յոց հա­զա­րա­մյա հո­ղից ա­ղոթ­քի ղո­ղանջ­ներ է ուղ­ղում առ Աստ­ված:
Կար­պիս Ջր­բա­շյա­նը նվի­րյալ բա­րե­կամ­նե­րից էր Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու և Մե­ծի Տանն Կի­լի­կիո կա­թո­ղի­կո­սու­թյան: Այս­պի­սով չեն սահ­մա­նա­փակ­վում նրա հան­րա­յին ազ­գա­շահ գոր­ծու­նեու­թյան շր­ջա­նակ­նե­րը: Հայ­կա­կան Բա­րե­գոր­ծա­կան Ընդ­հա­նուր միու­թյան (ՀԲԸՄ) շր­ջա­նակ­նե­րում տա­րի­ներ ա­նընդ­մեջ նպաս­տել է Հա­յաս­տան-Սփյուռք հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ընդ­լայն­մա­նը, իսկ Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ֆրան­սիա­յի թե­մի ա­տե­նա­պե­տու­թյու­նը ա­մենևին պա­տա­հա­բար չի վս­տահ­վել նրան: Այդ տա­րի­նե­րին ե­կե­ղե­ցի-ազգ հաս­կա­ցու­թյու­նը հա­յա­պահ­պա­նու­թյան խն­դիր­նե­րից ա­մե­նաա­ռաջ­նա­յինն էր, և առ­նչ­վում էր հա­յու­թյան կյան­քի ա­մե­նա­տար­բեր ո­լորտ­նե­րին. վար­ժա­րան­նե­րի կա­ռու­ցում (Ար­ֆոր­վի­լի Սուրբ Մես­րոպ վար­ժա­րան, 1975), գրահ­րա­տա­րակ­չա­կան գոր­ծի հո­վա­նա­վո­րու­թյուն (իր հա­մերկ­րա­ցի Լեռ Կամ­սա­րի ժո­ղո­վա­ծու­նե­րի հրա­տա­րա­կում), հայ ե­կե­ղե­ցու բա­րե­նո­րո­գում և հան­րահռ­չա­կում (Փա­րի­զի Ս. Հով­հան­նես Մկր­տիչ ե­կե­ղե­ցու պա­տե­րի որմ­նա­քան­դակ­ներ՝ Ս. Մաշ­տոց, Ա­վա­րայր, Մեծ ե­ղեռն պատ­կե­րող):


Այս հի­շյալ բա­րե­գոր­ծու­թյուն­նե­րից զատ ապ­րում, ո­գեշ­նչ­վում էր Վան-Վաս­պու­րա­կա­նով. նրա շուր­թե­րին կար­ծես թրթ­ռում էին Վա­նա հո­րո­վել­ներն ու խա­ղիկ­նե­րը, հա­յաց­քում Վա­նա ծո­վի ծփանքն ու ա­լե­բա­խու­թյունն էր։
Երևա­նյան մեր հան­դի­պում­ներց մե­կի ժա­մա­նակ ան­կախ ինձ­նից, գու­ցե ներ­քին ու­ժի դր­դու­մով ա­սա­ցի. «Երկ­րի կա­նանչ խո­տեր կկոխկ­րտ­վին»: Վա­նա խա­ղիկ­նե­րից այս տո­ղը նրան տխ­րեց­րեց, թե սթա­փեց­րեց մի պահ, միայն մի պահ: Լուռ էր, փոր­ձեց ինչ-որ բան ա­սել, երևի ու­զում էր շա­րու­նա­կեի, ես ան­մի­ջա­պես ա­սա­ցի. «Պա­րոն Ջր­բա­շյան, Ձեր «Ա­վե­տա­բեր հայ­րե­նիք» գիր­քը (Նաի­րի մա­տե­նա­շա­րով, 1965-Ա. Ա.) Անդ­րա­նիկ Ծա­ռու­կյա­նի հոր­դո­րո՞վ հա­մա­ձայ­նե­ցիք հրա­տա­րա­կել»: Հարցս կար­ծես ան­տե­ղի էր. տե­ղյակ էի, չէր սի­րում, նույ­նիսկ չէր հան­դուր­ժում խո­սել-լսել իր հոդ­ված­նե­րի մա­սին: Միայն մեկ բառ ար­տա­բե­րեց. «Անդ­րա­նի­կը… »: Պար­զո­րոշ էր եղ­բայ­րա­կան սե­րը, որ ու­ներ Ծա­ռու­կյա­նի նկատ­մամբ: Ա­վե­լի ոգևոր­վեց, երբ ա­սա­ցի, որ տա­րի­ներ ա­ռաջ (2000) Բեյ­րու­թում հան­դի­պել եմ տի­կին Սո­նա Խըտ­շյան-Ծա­ռու­կյա­նին և ինձ գրո­ղի ար­խի­վից ո­րոշ նյու­թեր է հանձ­նել, որ­տեղ նաև իր նա­մակ­նե­րը կան, ո­րոնք պետք է հրա­տա­րա­կեմ Ստե­փան Սրա­պյա­նին նվիր­ված հա­տո­րում: Հան­կարծ մի պահ վեր­հուշ­ե­րի մեջ շուր­թե­րի կի­սա­բաց շար­ժու­մով շշն­ջաց. «Ստե­փա­նը… իր նվի­րատ­վու­թյունն է Մայր Ա­թո­ռի վե­հա­րա­նի մար­մար­նե­րը. 1972 թվա­կա­նին մա­հա­ցավ, այ­սօր­վա պես կհի­շեմ»:


Տա­րի­ներ անց՝ 2009 թ. հրա­տա­րա­կե­ցի ի­տա­լա­հայ մե­ծա­նուն բա­րե­րար, ազ­գա­յին ե­րախ­տա­վոր Ստե­փան Սրա­պյա­նի «Սի­րե­լիդ իմ հայ» ժո­ղո­վա­ծուն ի­տա­լու­հի կնոջ՝ Ջի­նա Սրա­պյա­նի մե­կե­նա­սու­թյամբ: Մեկ օ­րի­նակ դս­տեր՝ Ա­նու­շի մի­ջո­ցով ու­ղար­կե­ցի ի­րեն, և այդ օր­վա­նից ժա­մա­նակ առ ժա­մա­նակ հա­ղոր­դակց­վում էինք հե­ռա­խո­սով: Եր­բեմն, երբ վա­տա­ռողջ էր լի­նում կամ բա­ցա­կա­յում էր Փա­րի­զից, տի­կին Ջր­բա­շյանն էր պա­տաս­խա­նում: Իսկ երբ իր հետ էի խո­սում, ա­ռա­ջին հարցս էր. «Վս­տահ եմ, ա­ռողջ եք, ե­րա­նի մի օր Կար­պիս Ջր­բա­շյա­նի հոդ­ված­նե­րը տպագր­վեն»: Հե­տո կես­կա­տակ-կես­լուրջ ա­սում էի. «Ա­վե­տա­բեր հայ­րե­նի­քը» Ձեր զո­րակ­ցու­թյու­նը ու­նի, այս ան­գամ ար­դեն Ձեր գրի ո­գու մի­ջո­ցով»: Պա­տաս­խա­նում էր փոքր-ինչ դժ­կա­մո­րեն. «Շատ շատ են, ո՞վ պի­տի ի մի բե­րի»: Իմ հար­ցու­մը ա­մենևին պա­տա­հա­կան չէր. ափ­սո­սանք կար իմ խոս­քում, ե­թե որևէ մե­կը ծա­նոթ լի­նի Կար­պիս Ջր­բա­շյան-«վա­ճա­ռա­կա­նի» գոր­ծու­նեու­թյա­նը, կզար­մա­նա, կհիա­նա նրա հոդ­ված­նե­րում բարձ­րաց­րած խնդ­րա­հա­րույց հար­ցե­րից, հա­յե­րեն (արևմտա­հա­յե­րեն) լեզ­վամ­տա­ծո­ղու­թյու­նը այլ բան չի հու­շում, քա­նի որ հե­ղի­նա­կը ու­րույն ոճ ու հար­ցադ­րում­նե­րի աշ­խարհ ու­նե­ցող հրա­պա­րա­կա­գիր է, և այս ա­մե­նը հե­ղի­նակ­վել է ազ­գա­յին-հան­րա­յին կյան­քի հոգ­սա­ռատ պայ­ման­նե­րում՝ նվի­րա­բեր սի­րով:
«Ան­հան­գիստ մտ­քի տեր, զար­մա­նա­լի մարդ մըն էր Կար­պիս, կապ­րեր հա­յու­թյան ան­ցյա­լով, ներ­կա­յով, ա­պա­գա­յով՝ նույն ա­տեն: Իր միտ­քը իր­մե ա­ռաջ կքա­լեր, մեծ հոգ­վո տեր անձ մըն էր, կհի­շեմ, կհուզ­վիմ»: Ֆրան­սա­հայ գրող Մով­սես Պճաք­չյա­նի այս գրա­ռու­մը՝ ի պա­տաս­խան իմ հար­ցու­մի, սո­վո­րա­կան մի օր, նա Ջր­բա­շյա­նին ճա­նա­չել է դեռևս 60-ա­կան թվա­կան­նե­րից:
Այս ա­մե­նով հան­դերձ, Կար­պիս Ջր­բա­շյա­նի թո­ղած լու­սա­վոր հե­տա­գի­ծը պետք է սեր­տե­լի դաս լի­նի նրանց հա­մար, ով­քեր ապ­րում են Եր­կիր-դրախ­տա­վայ­րի հի­շո­ղու­թյամբ և գի­տակ­ցում հա­մայն հա­յու­թյան միա­կա­մու­թյան մե­րօ­րյա հրա­մա­յա­կա­նը: Եվ այն, ինչ ամ­փոփ­ված է այս ե­զա­կի մտա­վո­րա­կան գործ­չի հրա­պա­րա­կագ­րա­կան ժա­ռան­գու­թյան մեջ, վս­տահ ենք, որ ամ­բող­ջու­թյամբ կհ­րա­տա­րակ­վի իբրև ե­րախ­տի­քի տուրք ար­ժա­նա­վոր հա­յոր­դու բեղմ­նա­վոր գոր­ծու­նե­րու­թյան:


Ար­թուր ԱՆԴ­ՐԱ­ՆԻ­ԿՅԱՆ

Դիտվել է՝ 2027

Մեկնաբանություններ