Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
30.10.2020 | 23:21

Ժնևում սկսվել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Մինչ այդ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Դիտվել է՝ 1868

Մեկնաբանություններ