«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Վարչապետը կարևորել է ԵԱՏՄ մի շարք երկրներ Covid-19-ով պայմանավորված ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը

Վարչապետը կարևորել է ԵԱՏՄ մի շարք երկրներ Covid-19-ով պայմանավորված ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը
04.12.2020 | 23:11

Հայաստանի աշխատավոր միգրանտների մի ստվար զանգված հնարավորություն չունի մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կաված սահմանափակումների պատճառով։ ԵԱՏՄ միջկառավարական հեռավար նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանի համար կարևոր է, որ վերացվեն այդ սահմանափակումները։

«Մեզ համար առաջնահերթ հարց է մնում ուղևորափոխադրումների և ԵԱՏՄ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը: Հայաստանի համար այս տարին, ձեզ հայտնի պատճառներով, եղել է առավել դժվար: Բայց մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել ինտեգրացիոն բոլոր գործընթացներում: Այս օրերին մենք զգացել ենք մեր ընկերների ամբողջական աջակցությունը: Մենք շնորհակալություն ենք հայտնում այն անգնահատելի օգնության համար, որը մեզ հատկացրել է Ռուսաստանի Դաշնությունը կորոնավիրուսի դեմ պայքարում և այլ հարցերում, որոնց հետ բախվել ենք այս տարի», - ընդգծել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն այնքան արդյունավետ է գործում, որ համավարակը չի անդրադարձել միության աշխատանքի արդյունավետության վրա։ Առաջնային խնդիրների շարքում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ նշել է գազի ընդհանուր շուկայի ստեղծումը:
«Մենք կարևորում ենք ընդհանուր գազի շուկայի ձևավորման խնդրի միասնական լուծման որոնման և վերջնական կարգավորման անհրաժեշտությունը: Վստահ ենք, որ այդպիսով կապահովվեն Միության պետությունների էներգետիկ անվտանգության մակարդակի, տնտեսական ինտեգրման և մրցունակության մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ պայմաններ», - նշել է վարչապետը:

Առաջին անգամ չէ, որ Փաշինյանը բարձրացնում է ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի հարցը. նախկինում Հայաստանն ու Բելառուսը միասին էին այս հարցը բարձրաձայնում, բայց ընդհանուր էներգետիկ շուկան դեռ քննարկումների փուլում է։
Էներգետիկ շուկան նշանակում է, որ, օրինակ, գազի կամ բենզինի գինը նույնը կլինի ԵԱՏՄ անդամ պետությունների և այն երկրների համար, ովքեր արտահանում են գազն ու նավթը, այն երկրների, որ ներմուծում են։ Փորձագետներն այս հարցում հոռետես են։ Ամենից շատ Եվրասիական միջկառավարական հեռավար նիստին անդամ երկրների կառավարությունների ղեկավարները խոսել են կորոնավիրուսի համաճարակի շրջանակներում արվող քայլերից։

Դիտվել է՝ 1214

Մեկնաբանություններ