Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
08.12.2020 | 00:01

Հա­վի­տյան կար­գա­վո­րեց իր գոր­ծե­րը և կար­գեր սահ­մա­նեց նրանց տե­սակ­նե­րի մեջ։ Դրանք ո՛չ քաղց ու­նեն և ոչ էլ հոգ­նու­թյուն, չեն դա­դա­րում ի­րենց գոր­ծե­րից, և դրա­նից յու­րա­քան­չյու­րը նե­ղու­թյուն չի տա­լիս իր մեր­ձա­վո­րին։ Դրանք հա­վի­տյան չեն հա­կա­ռակ­վի Տի­րոջ խոս­քե­րին։ Այ­նու­հետև Տե­րը նա­յեց երկ­րին և այն լց­րեց նրա բա­րիք­նե­րով։ Բո­լոր կեն­դա­նի էակ­նե­րի շուն­չը ծած­կեց երկ­րի ե­րե­սը, և բո­լո­րը դար­ձյալ վե­րա­դառ­նա­լու են եր­կիր։


Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 16. 27-31

Դիտվել է՝ 18960

Մեկնաբանություններ