Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կա այս­պի­սի մի կար­ծիք՝ հարկ է ստեղ­ծել Հա­յաս­տան ամ­րոց-պե­տու­թ­յուն»

«Կա այս­պի­սի մի կար­ծիք՝ հարկ է ստեղ­ծել Հա­յաս­տան ամ­րոց-պե­տու­թ­յուն»
11.12.2020 | 02:03

«Ի­րա­տե­սը» շա­րու­նա­կում է զրույ­ցը ա­րտա­կարգ և լիա­զոր դես­պան ԱՐՄԱՆ ՆԱ­ՎԱ­ՍԱՐ­ԴՅԱ­ՆԻ հետ:

(Նախորդ մասը)

-Պա­րոն Նա­վա­սար­դյան, ակն­հայտ է, որ մենք պարտ­վել ենք դի­վա­նա­գի­տու­թյան մեջ բազ­մա­թիվ ճա­կատ­նե­րում: Ո՞րն է այս ի­մաս­տով Հա­յաս­տա­նի մե­ծա­գույն սխա­լը:
-Մե­ծա­գույն դի­վա­նա­գի­տա­կան սխալ էր Հա­յաս­տա­նի կող­մից Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը չճա­նա­չե­լը:
-Այս տա­րա­ծաշր­ջա­նում բախ­վում են խո­շոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հեր: Ի՞նչ է սպաս­վում այս ի­մաս­տով:
-Մի տե­սու­թյան մա­սին խո­սեմ. պատ­մու­թյու­նը, ըստ երևույ­թին, ցիկ­լա­յին հատ­կա­նիշ ու­նի, կրկն­վում է: Ինչ որ կա­տար­վում է հի­մա, հի­շեց­նում է 20-րդ դա­րի ա­ռա­ջին կե­սը: Մի­ջազ­գա­յին ու­ժե­րը, այդ թվում և Ռու­սաս­տա­նը՝ ի դեմս Ստա­լի­նի, գտան մե­կին՝ Հիտ­լե­րին, ո­րին պետք է պատ­րաս­տեին պա­տե­րազ­մի: Հի­մա նույն բա­նը կա­տար­վում է Էր­դո­ղա­նի պա­րա­գա­յում: Ըստ ո­րում՝ շատ ակ­տիվ են աշ­խա­տում անգ­լիա­ցի­նե­րը: Բազ­մա­թիվ փաս­տեր կա­րող եմ ներ­կա­յաց­նել՝ ա­սածս հաս­տա­տող: Տե­սեք, թե ինչ­պի­սի ներ­կա­յու­թյուն ու­նի Անգ­լիան Ադր­բե­ջա­նում: Այս­տեղ Անգ­լիա­յի դես­պան է Շար­փը, ո­րը ՄԻ 6-ի՝ անգ­լիա­կան հե­տա­խու­զու­թյան կադ­րա­յին սպա է: Քիչ եր­կր­նե­րում է հնա­րա­վոր գտ­նել ար­տա­քին հե­տա­խու­զու­թյան և դես­պա­նի գոր­ծա­ռույթ­նե­րը հա­մա­տե­ղե­լու փաստ: 1937-ից հե­տո նման բան ընդ­հան­րա­պես չի ե­ղել: Իսկ անգ­լիա­կան հե­տա­խու­զու­թյան՝ ՄԻ 6-ի ղե­կա­վարն է Մու­րը, ո­րը եր­կար տա­րի­ներ աշ­խա­տել է Թուր­քիա­յում՝ որ­պես դես­պան: Սրանք պա­տա­հա­կան փաս­տեր չեն: Ինչ­պես ա­սա­ցի, թուր­քե­րը հա­մառ կեր­պով մտ­նում են Կով­կաս: Եվ դա վա­ղուց է սկս­վել: 1990 թվա­կա­նին Հեյ­դար Ա­լիևը գնաց Անգ­լիա, և դրա­նից հե­տո նրանց հա­րա­բե­րու­թյուն­նե­րը շատ ջեր­մա­ցան: Մարգ­րետ Թեթ­չե­րի տղան փոր­ձեց բիզ­նե­սով զբաղ­վել Ադր­բե­ջա­նում, բայց չս­տաց­վեց: Հի­մա Ադր­բե­ջա­նում է գտն­վում Անգ­լիա­յի թա­գու­հու թոռ­նի­կը՝ Էնդ­րյուն: Անգ­լիա­ցի­նե­րը ոչ միայն մտ­նում են Ադր­բե­ջան, այլև ինս­տի­տու­ցիո­նալ փո­փո­խու­թյուն­ներ են կա­տա­րում այն­տեղ: 500-ից ա­վե­լի ադր­բե­ջա­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում նրանք ներ­կա­յու­թյուն ու­նեն: Շատ անգ­լիա­ցի­ներ ու­նեն ադր­բե­ջա­նա­կան անձ­նագ­րեր: Ի՞նչ նպա­տակ են հե­տապն­դում այս ա­մե­նով. նախ՝ հնա­րա­վո­րինս ա­րագ վե­րաց­նել Ար­ցա­խը, հե­տո տես­նել, թե ինչ կա­րե­լի է ա­նել Հա­յաս­տա­նի հետ: Բայց հիմ­նա­կան նշա­նա­կետն ուղղ­ված է այն բա­նին, որ Ռու­սաս­տա­նը և Ի­րա­նը վտար­վեն այս տա­րա­ծաշր­ջա­նից:
-Ի­րանն այս բա­նը չի՞ գի­տակ­ցում, որ այ­սօր սի­րա­խաղ է ա­նում Ադր­բե­ջա­նի հետ՝ ի վնաս Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի:
-Դա Սա­սա­նյան դի­վա­նա­գի­տու­թյան խո­րա­ման­կու­թյան դրսևո­րում է: Եվ այս­տեղ կա մե­րոնց մեղ­քը ևս: Թեհ­րա­նում ա­մեն բան շատ լավ գի­տեն, բայց մեր դի­վա­նա­գի­տու­թյու­նը պետք է աշ­խա­տեր, ա­նընդ­հատ պետք է շեշ­տադ­րեր, որ այս տա­րա­ծաշր­ջա­նում մի վտան­գա­վոր պե­տու­թյուն կա Ի­րա­նի հա­մար, և այդ պե­տու­թյունն Ադր­բե­ջանն է: Ո­րով­հետև Ադր­բե­ջանն այ­սօր դար­ձել է ռազ­մա­բա­զա՝ բա­ռիս բուն ի­մաս­տով: Ռազ­մա­բա­զա, ո­րը և՛ տիե­զե­րա­կան մի­ջոց­նե­րով, և՛ ցա­մա­քա­յին, և՛ օ­դա­յին, սպառ­նա­լիք է Ի­րա­նի դեմ: Պա­տե­րազ­մի ըն­թաց­քում Նե­թա­նյա­հուն հայ­տա­րա­րեց, որ Ադր­բե­ջանն ի­րենց բա­րե­կամն է, ի­րենք նրան մեծ քա­նա­կու­թյամբ զենք են մա­տա­կա­րա­րում: Նաև Ա­մե­րի­կան և Անգ­լիան են այս դիր­քե­րում կանգ­նած: Նրանք Ադր­բե­ջա­նում պատ­րաս­տել են մի ու­ժեղ բռունցք՝ Ի­րա­նին հար­վա­ծե­լու հա­մար: Ե­թե Ի­րա­նը կար­ծում է, թե ին­քը կվա­րի չե­զոք քա­ղա­քա­կա­նու­թյուն և դրա­նով կփո­խի այդ պե­տու­թյուն­նե­րի դիր­քո­րո­շու­մը, շատ է սխալ­վում:
-Դե, դա Ի­րա­նի խն­դիրն է: Մենք մեր մա­սին հո­գանք: Ի՞նչ է մեզ սպա­սում:
-Հա­յաս­տան խա­ղա­ղա­պահ­նե­րով մուտք գոր­ծե­լու ռու­սա­կան քայ­լը ուղղ­ված է և՛ Թուր­քիա­յի ծա­վա­լա­պաշ­տու­թյա­նը, և՛ Անգ­լիա­յի դեմ է: Ռու­սաս­տա­նը հաս­կա­նում է, որ Ադր­բե­ջա­նը ՆԱ­ՏՕ-ի նոր հե­նա­կետ է դառ­նում Կով­կա­սում: Այս է պատ­ճա­ռը, որ Ռու­սաս­տա­նը հապշ­տապ մտավ Հա­յաս­տան, որ­պես­զի կա­րո­ղա­նա գո­նե վե­րահս­կել ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը: Այն եր­կու երևույթ­նե­րը, ո­րոնց դեմ պայ­քա­րում է Ռու­սաս­տա­նը վեր­ջին տա­րի­նե­րին, խոս­քը ՆԱ­ՏՕ-ի և ա­հա­բե­կիչ­նե­րի մա­սին է, այ­սօր հա­սել են իր սահ­ման­նե­րին: Նկա­տի ու­նե­նա­լով այս տուր­բու­լեն­տա­յին ի­րա­վի­ճա­կը՝ չի կա­րե­լի բա­ցա­ռել, որ այս­տեղ կծա­գի մեծ պա­տե­րազմ, և Հա­յաս­տա­նը կհայ­տն­վի դրա մեջ:

-Մենք ոչ միայն հո­գե­բա­նո­րեն, այլև տն­տե­սա­պես, ռազ­մա­կան ի­մաս­տով կոտր­ված ենք: Ռու­սաս­տանն է լի­նե­լու հա­կա­մար­տու­թյան կողմ: Իսկ ո՞վ կլի­նի Ռու­սաս­տա­նի կող­քին: Գու­ցե Չի­նաս­տա՞­նը:
-Չի­նաս­տա­նի հար­ցում մենք մեծ բաց­թո­ղում ենք ու­նե­ցել: Չի­նա­ցի­նե­րը շատ լավ էին տրա­մադր­ված՝ Հա­յաս­տա­նի հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն հաս­տա­տե­լու հար­ցում: Ես սա գի­տեմ փաս­տե­րով, ան­մի­ջա­կան կապ եմ ու­նե­ցել Չի­նաս­տա­նի դես­պա­նու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի հետ: Չի­նաս­տանն այս­տեղ կա­ռու­ցեց ա­մե­նա­մեծ դես­պա­նու­թյու­նը: Չի­նաս­տա­նի քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վը դի­տում էր Հա­յաս­տա­նը՝ որ­պես պան­թյուր­քիս­տա­կան ծրագ­րի դեմ ար­գելք: Այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը հաշ­վի չա­ռան դա: Չի­նաս­տա­նը մեզ 4,5 մի­լիարդ դո­լար ա­ռա­ջար­կեց՝ Հյու­սիս-Հա­րավ ճա­նա­պար­հի շի­նա­րա­րու­թյան հա­մար: Մեր ղե­կա­վա­րու­թյու­նը մեր­ժեց այդ ա­ռա­ջար­կու­թյու­նը՝ հայ­տա­րա­րե­լով, որ այդ ծրա­գիրն ի­րա­կա­նաց­վում է Եվ­րա­միու­թյան ա­ջակ­ցու­թյամբ: Չի­նա­ցիք այս­տեղ ինչ-որ կազ­մա­կեր­պու­թյուն ու­նեին, ո­րոնց դեմ դա­տա­կան գործ բա­ցե­ցին: Հե­տո մեջ­տեղ ե­կավ Մե­տաք­սի ճա­նա­պար­հը: Երբ նրանց նա­խա­գա­հը՝ Սին, եր­կու տա­րի ա­ռաջ գու­մա­րեց գա­գաթ­նա­ժո­ղով, մեր վար­չա­պե­տը չմաս­նակ­ցեց: Ես հարց տվե­ցի նրա օգ­նա­կա­նին՝ Ար­սեն Գաս­պա­րյա­նին, թե ին­չու վար­չա­պե­տը չմեկ­նեց Չի­նաս­տան, նա պա­տաս­խա­նեց՝ ի՞նչ կարևոր էր գնա­լը: Եվ մե­րոնց ա­մե­նա­մեծ սխա­լը, որ չի­նա­ցի­նե­րը, լի­նե­լով Արևել­քի ժո­ղո­վուրդ, եր­բեք չեն նե­րի այն, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րի խնդ­րան­քով մտան կրո­նա­կան մի կազ­մա­կեր­պու­թյան մեջ, ո­րը գոր­ծում է Ռու­սաս­տա­նի, Չի­նաս­տա­նի, Ի­րա­նի դեմ: Դա իբրև թե քրիս­տո­նեա­կան կազ­մա­կեր­պու­թյուն է, բայց ի­րա­կա­նում թի­րա­խա­վո­րել է այս ե­րեք եր­կր­նե­րը, հատ­կա­պես՝ Չի­նաս­տա­նը: Եվ պա­տա­հա­կան չէ, որ Չի­նաս­տա­նը բա­ցար­ձակ ան­մասն մնաց մեր երկ­րում ծա­վալ­ված պա­տե­րազ­մա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին: Այ­նինչ Չի­նաս­տա­նը և Ի­րանն ու­նեին այն­պի­սի հա­րա­բե­րու­թյուն­ներ, ո­րոնք կօգ­նեին մեզ ո­րո­շա­կի կար­գա­վի­ճակ ձեռք բե­րե­լու տա­րա­ծաշր­ջա­նում: Նրանք 25 տա­րով փոխ­գոր­ծակ­ցու­թյան պայ­մա­նա­գիր են պատ­րաստ­վում ստո­րագ­րե­լու, ո­րի ար­ժե­քը 600 մի­լիարդ դո­լար է: Եվ մենք ուղ­ղա­կի դուրս ենք դր­ված այդ գոր­ծար­քից: Բա­ցի այդ, Չի­նաս­տա­նը սեր­տաց­նում է հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Թուր­քիա­յի հետ։ Ա­վե­լաց­նեմ, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը կա­րող են լա­վաց­նել հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Ան­կա­րա­յի հետ՝ ի վնաս Մոսկ­վա-Ան­կա­րա հա­րա­բե­րու­թյուն­նե­րի։
-Ռու­սաս­տանն էլ, Ան­կա­րա­յի հար­վածն իր վրա չըն­դու­նե­լու հա­մար, պի­տի զո­հա­բե­րի՞ հա­յե­րին ու Հա­յաս­տա­նը:
-Փաստ չէ։ Չմո­ռա­նանք, որ այս­տեղ գնում է քրիս­տո­նեա­կան և մու­սուլ­մա­նա­կան աշ­խարհ­նե­րի միջև հա­կա­սու­թյուն­նե­րի սրում: Էր­դո­ղա­նը շատ մեծ ծրագ­րեր ու­նի, հի­մա նրանք թու­րա­նա­կան բա­նակն են ու­զում կազ­մել: Ինչ­պես ի­րենք են ա­սում՝ 100 մի­լիոն ժո­ղովր­դի բա­նակ: Դրան հա­վա­նա­բար կմիա­նան Ղա­զախս­տա­նը, Կիր­գի­զիան, ՈՒզ­բեկս­տա­նը, Թուրք­մե­նիան: Թուր­քիան ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն է հաս­տա­տում ՈՒկ­րաի­նա­յի հետ, ո­րը սպառ­նում է հար­ձակ­վել Դո­նեց­կի վրա՝ Ղրի­մի թա­թար­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ: Մոլ­դո­վան պոկ­վել է Ռու­սաս­տա­նից՝ իր ա­մե­րի­կա­մետ նոր նա­խա­գա­հի ընտ­րու­թյու­նից հե­տո: Լու­կա­շեն­կոն հայտ­նի քա­ղա­քա­կան ան­բա­րո­յա­կան է, այս մա­սին չխո­սեմ: Մնում է Կով­կա­սը՝ այն­պի­սին, ինչ­պի­սին կա: Թուր­քիան, օգ­տա­գոր­ծե­լով տն­տե­սա­կան կամ ին­տեր­կո­ռուպ­ցիոն սխալ­նե­րը, պայ­մա­նա­գիր կն­քեց՝ Ա­քյու­յում ա­տո­մա­կա­յան կա­ռու­ցե­լու մա­սին: Իսկ որ­տեղ ա­տո­մա­կա­յան, այն­տեղ էլ ա­տո­մա­յին զենք: Ի­հար­կե, ռուս շատ վեր­լու­ծա­բան­ներ քն­նա­դա­տե­ցին ռու­սա­կան կող­մին այդ պայ­մա­նա­գիրն ստո­րագ­րե­լու հա­մար: Հարցն այն է, որ աշ­խար­հում տա­սից ա­վե­լի եր­կիր ու­նի մի­ջու­կա­յին զենք: Հա­ջորդ այդ­պի­սի եր­կի­րը պի­տի լի­նի Թուր­քիան: Ե­թե Թուր­քիան ու­նե­նա մի­ջու­կա­յին զենք, Էր­դո­ղանն ար­մա­գե­դոն կսար­քի աշ­խար­հում, ե­թե նրան մինչ այդ չկանգ­նեց­նեն, ի­հար­կե:
-Դուք կար­ծում եք, թե ա­մեն բան Էր­դո­ղա­նի ան­ձո՞վ է պայ­մա­նա­վոր­ված: Ե­թե Թուր­քիա­յի նա­խա­գա­հը նա չլի­ներ, ա՞յլ կերպ կդա­սա­վոր­վեր ի­րա­վի­ճա­կը մեր տա­րա­ծաշր­ջա­նում ու աշ­խար­հում:
-Ես չեմ ա­սում, թե ա­մեն բան ո­րո­շում են ան­հատ­նե­րը, բայց աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ամ­բողջ ըն­թաց­քը բե­րեց այդ­պի­սի մի անձ­նա­վո­րու­թյան աս­պա­րեզ գա­լուն, և այդ անձ­նա­վո­րու­թյու­նը շատ լավ օգտ­վում է ի­րա­վի­ճա­կից: Ա­սեմ նաև՝ Ադր­բե­ջանն էլ է պատ­րաստ­վում ա­տո­մա­կա­յան կա­ռու­ցե­լու:

-Մի բան չեմ հաս­կա­նում. ի­րենք պատ­րաստ­վում են կա­ռու­ցե­լու ա­տո­մա­կա­յան­ներ, մենք վա­ղուց ու­նենք: Ա­սում եք՝ որ­տեղ ա­տո­մա­կա­յան, այն­տեղ ա­տո­մա­յին զենք: Մենք ին­չո՞ւ չու­նենք ա­տո­մա­յին զենք:
-Հարց­րեք մեր իշ­խա­նու­թյուն­նե­րին: Դեռ 1990-ա­կան­նե­րին մեր հի­մար­նե­րը, փո­խա­նակ ստեղ­ծե­լու ա­տո­մա­յին զենք, սկ­սե­ցին աջ ու ձախ հայ­տա­րա­րել դրա հնա­րա­վո­րու­թյան մա­սին, թեր­թե­րում գր­վե­ցին ինչ-որ բա­ներ այդ թե­մա­յով:
-Դրա հա­մար էլ Ժի­րի­նովս­կին հայ­տա­րա­րեց, թե Հա­յաս­տանն ա­տո­մա­յին գեր­տե­րու­թյուն է:
-Ա­յո՛: Եվ ան­ձամբ ինձ էլ մի­ջազ­գա­յին բարձ­րաս­տի­ճան դեմ­քեր հարց­րել են, թե իս­կա­պե՞ս Հա­յաս­տանն ու­նի ա­տո­մա­յին զենք: Կար­ծում եք՝ մյուս բո­լոր եր­կր­ներն ստեղ­ծո՞ւմ են ա­տո­մա­յին զենք: Ո՛չ, գնում են: Իս­րա­յելն ա­տո­մա­յին զենք չի ստեղ­ծել, գնել է: Եվ գի­տե՞ք ու­մից՝ Հա­րավաֆ­րի­կյան Հան­րա­պե­տու­թյու­նից: Այդ­քան քն­նա­դա­տում ենք հրեա­նե­րին: Բայց տե­սեք, թե ինչ­պես կա­րո­ղա­ցան ստեղ­ծել մի պե­տու­թյուն, ո­րի տա­րած­քում ո՛չ ջուր կա, ո՛չ հանք կա, ո՛չ մի ու­րիշ հարս­տու­թյուն: Մենք ին­չո՞ւ չենք կա­րո­ղա­նում, ու­նե­նա­լով այս­պի­սի հնա­րա­վո­րու­թյուն­ներ, մի նոր­մալ պե­տու­թյուն ստեղ­ծել: Այս հար­ցի պա­տաս­խա­նը պետք է գտ­նել: Ե­թե կա­րո­ղա­նանք գտ­նել և ուղ­ղել մեր սխալ­նե­րը, դեռ հնա­րա­վոր է ինչ-որ բան փր­կել: Կա այս­պի­սի մի կար­ծիք՝ հարկ է ստեղ­ծել Հա­յաս­տան ամ­րոց-պե­տու­թյուն՝ իր հզոր ռազ­մա­կան պո­տեն­ցիա­լով, բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րով, ժա­մա­նա­կա­կից գի­տու­թյամբ և կր­թու­թյամբ, ար­դյու­նա­բե­րու­թյամբ և գյու­ղատն­տե­սու­թյամբ։ Այ­սօր­վա տուր­բու­լեն­տա­յին աշ­խար­հում, հատ­կա­պես պա­տե­րազ­մում տա­նուլ տա­լուց և Ար­ցա­խը, փաս­տո­րեն, կորց­նե­լուց հե­տո, մենք միայն այդ կերպ կա­րող ենք դառ­նալ XXI դա­րի քա­ղա­քա­կիրթ եր­կիր, պա­հել մեր պե­տա­կա­նու­թյու­նը, ազ­գա­յին ո­գին ու ար­ժեք­նե­րը:

Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 38933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ