Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բե­մը կեն­դա­նու­թ­յուն է ստա­նում ա­ռայժմ միայն մա­նուկ­նե­րի հա­մար

Բե­մը կեն­դա­նու­թ­յուն է ստա­նում ա­ռայժմ միայն մա­նուկ­նե­րի հա­մար
15.12.2020 | 01:21

Տա­րես­կզ­բին թատ­րո­նը փա­կեց իր դռ­նե­րը հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով։ Աշ­նան սկզ­բին մշա­կու­թա­յին կյան­քը կար­ծես ու­զում էր հու­նի մեջ մտ­նել, սկս­վեց պա­տե­րազ­մը։ Բնա­կա­նա­բար, լիա­կա­տար լռու­թյուն տի­րեց բե­մա­հար­թակ­նե­րում՝ չհաշ­ված բա­րե­գոր­ծա­կան հա­տու­կենտ մի­ջո­ցա­ռում­նե­րը։ Հի­մա ար­դեն բե­մը կեն­դա­նու­թյուն է ստա­նում, բայց միայն մա­նուկ­նե­րի հա­մար։ Տար­վա թա­տե­րա­կան ան­ցու­դար­ձի ու սպաս­վող ծրագ­րե­րի մա­սին զրու­ցել ենք Վա­նա­ձո­րի Հով­հան­նես Ա­բե­լյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի տնօ­րեն ԼՈՒ­ՍԻ­ՆԵ ՍԱ­ՀԱ­ԿՅԱ­ՆԻ հետ։

-Տի­կին Սա­հա­կյան, տա­րե­վերջ է, ու հա­վա­նա­բար փորձ է ար­վում ե­րե­խա­նե­րին չզր­կել Ա­մա­նո­րյա մի­ջո­ցա­ռում­նե­րից։ Դե­րա­սան­նե­րի հա­մար, սա­կայն, դժ­վար չէ՞ բեմ դուրս գա­լը՝ հաշ­վի առ­նե­լով այս օ­րե­րին տի­րող տրա­մադ­րու­թյուն­նե­րը։
-Դե­րա­սան­նե­րը մի տե­սակ ներ­քին պար­տա­վո­րու­թյուն ու­նեն ե­րե­խա­նե­րի հա­մար Ա­մա­նո­րյա հե­քիաթ ստեղ­ծե­լու, և կա­րե­լի է պատ­կե­րաց­նել՝ հատ­կա­պես հի­մա դա որ­քան դժ­վար է։ Մենք ար­ցախ­ցի ե­րե­խա­նե­րի հա­մար եր­կու ներ­կա­յա­ցում ենք ու­նե­ցել. դե­րա­սան­նե­րը, լա­ցը կո­կոր­դում սեղ­մած, փոր­ձում էին բե­մում հե­քիաթ ստեղ­ծել ե­րե­խա­նե­րի հա­մար։ Է­լի եմ ա­սել՝ մենք ի­րա­վունք չու­նենք ե­րե­խա­նե­րին զր­կե­լու Ա­մա­նո­րի հե­քիա­թից, որ­քան էլ գեր­լար­ված մի­ջա­վայ­րում ենք ապ­րում, որ­քան էլ թե՛ դր­սում, թե՛ ներ­սում շի­կա­ցած են քա­ղա­քա­կան ու աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կր­քե­րը, և որ­քան էլ մե­ծերս գի­տակ­ցում ենք կա­տար­վա­ծի ու գու­ցե նաև սպաս­վե­լի­քի ամ­բողջ լր­ջու­թյու­նը։ Բա­ցի այդ, պրո­ֆե­սիո­նալ դե­րա­սա­նը գի­տի, որ ե­րե­խա­յին պետք է դուրս բե­րել սթ­րե­սա­յին վի­ճա­կից։ Ոչ միայն ե­րե­խա­նե­րին։ Կար­ծում եմ՝ աս­տի­ճա­նա­բար պետք է ա­ռաջ շարժ­վենք, վե­րա­կանգ­նենք նաև ե­րե­կո­յան ներ­կա­յա­ցում­նե­րը։ Ի­հար­կե, այդ փուլն անց­նե­լը բա­վա­կա­նին բարդ է լի­նե­լու։
-Ա­մա­նո­րյա ի՞նչ ներ­կա­յա­ցում­ներ են սպաս­վում Ա­բե­լյա­նա­կան թատ­րո­նում։
-Այս տար­վա հա­մար շատ հե­տաքր­քիր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն է ըն­տր­վել. ժա­մա­նա­կա­կից ռուս գրող Վլա­դի­միր Ի­լյու­խո­վի «Դեղ ա­գա­հու­թյան դեմ» պիե­սի հի­ման վրա մեր թատ­րո­նի դե­րա­սան և բե­մադ­րիչ Ա­րամ Մխի­թա­րյա­նը մա­նուկ­նե­րին ներ­կա­յաց­նե­լու է «Կա­խար­դա­կան փո­շին» ներ­կա­յա­ցու­մը։ Ա­ռաջ­նա­խա­ղը կլի­նի դեկ­տեմ­բե­րի 20-ին, դեկ­տեմ­բե­րի 30-ին կու­նե­նանք եր­կու սեանս։ Ինչն է հե­տաքր­քիր. այս ներ­կա­յաց­ման հե­րոս­նե­րը, ինչ­պես այ­սօր գրե­թե բո­լորս, վի­րու­սի դեմ են պայ­քա­րում, միայն թե այս դեպ­քում վի­րուսն ա­գա­հու­թյունն է։ Կար­ծում եմ՝ ներ­կա­յա­ցումն ու­սա­նե­լի կլի­նի և՛ փոք­րե­րի, և՛ մե­ծա­հա­սակ­նե­րի հա­մար։ Գու­ցե այն իս­կա­պես դե­ղա­մի­ջոց դառ­նա ա­գա­հու­թյան դեմ։
-Պա­տե­րազ­մի օ­րե­րին ա­ռաջ­նա­գիծ մեկ­նող լո­ռե­ցի կա­մա­վո­րա­կան­նե­րի հա­մար Ա­բե­լյա­նա­կան թատ­րո­նի դե­րա­սան­նե­րը խա­ղա­ցել են հատ­ված «Հրա­դա­դար» ներ­կա­յա­ցու­մից (բե­մադ­րիչ՝ Ռազ­միկ Խոս­րոև, պիե­սի հե­ղի­նակ՝ Սամ­վել Խա­լա­թյան)։ Կպատ­մե՞ք այդ մա­սին։
-Լո­ռու մարզ­պե­տա­րա­նից հրա­վեր ստա­ցանք՝ Լո­ռուց ա­ռաջ­նա­գիծ մեկ­նող կա­մա­վո­րա­կան­նե­րի հա­մար նա­խա­տես­վող մի­ջո­ցառ­մա­նը մաս­նակ­ցե­լու։ Մոտ 300- հո­գա­նոց խումբ էր։ «Հրա­դա­դար» ներ­կա­յա­ցու­մից ընտ­րե­ցինք շատ խո­սուն հատ­ված. ադր­բե­ջան­ցի ռազ­մա­գե­րուն հայ ռազ­մի­կը մի բուռ հող է մեկ­նում ու ա­սում է ՝ կեր, դրա մեջ ա­րյան համ կա, դուք մե­նակ դրա­նով եք կշ­տա­նում։ Զգա­ցո­ղու­թյուն­նե­րը հի­մա այն­քան խառն են, մենք հաղ­թո­ղի հո­գե­վի­ճա­կով էինք ճա­նա­պար­հում մեր զին­վոր­նե­րին։ Ցա­վում եմ, որ ինչ­քան էլ փոր­ձե­ցինք ու­ժեղ թի­կունք լի­նել, միաս­նա­կան լի­նել, այ­նուա­մե­նայ­նիվ, պինդ չպա­հե­ցինք զին­վո­րի թի­կուն­քը։ Վա­խե­նում եմ, որ իբրև բա­ցար­ձակ ճշ­մար­տու­թյուն կա­րող է հն­չել վա­ղուց աս­ված միտ­քը, թե ափ­սոս էր այս գե­նը, այս ազ­գը թող­նել այս ժո­ղովր­դի ձեռ­քին։ Ես ու­զում եմ, որ մենք կա­րո­ղա­նանք գո­նե ճա­կա­տագ­րա­կան պա­հե­րին բա­ժան-բա­ժան ա­նե­լու մո­լուց­քով չա­ռաջ­նորդ­վել։ Ա­մա­նո­րյա մեր ներ­կա­յա­ցումն այս ի­մաս­տով գու­ցե բո­լո­րիս է անհ­րա­ժեշտ, գու­ցե անհ­րա­ժեշտ է, որ յու­րա­քան­չյուրս վեր­ջա­պես մեր ներ­սը նա­յենք, վեր­ջին հաշ­վով, ե­ղած- չե­ղա­ծը մի կտոր հայ­րե­նիք է։ Չգի­տեմ՝ վաղ­վա օ­րը մեզ էլ ինչ ա­նակն­կալ­ներ է բե­րե­լու, բայց շատ եմ ու­զում՝ միաս­նա­կան լի­նենք։ Էլ բա­վա­կան է, ա­ղանդ­նե­րի ու կու­սակ­ցու­թյուն­նե­րի հա­մա­րյա հա­վա­սա­րար­ժեք գոր­ծու­նեու­թյու­նից տու­ժում է միայն մա­քուր ազ­գա­յին շա­հը։
-Ի՞նչ ծրագ­րեր կա­յին, որ գու­ցե այս տար­վա թո­հու­բո­հի հետևան­քով կի­սատ մնա­ցին։ Եվ, ել­նե­լով հետ­պա­տե­րազ­մյան տրա­մադ­րու­թյուն­նե­րից, երկ­րում տի­րող ի­րա­վի­ճա­կից, հնա­րա­վո՞ր է վե­րա­նայ­վի թատ­րո­նի խա­ղա­ցան­կը։
-Ան­պայ­ման նո­րաց­վե­լու է խա­ղա­ցան­կը։ Ա­ռա­ջի­կա մի քա­նի տա­րի­նե­րին Ար­ցա­խյան գո­յա­մար­տին մենք վս­տա­հա­բար չենք կա­րող անդ­րա­դառ­նալ. դժ­վար է խո­սել ու պատ­կե­րել պարտ­վո­ղի հո­գե­վի­ճա­կը։ Այն դեռևս հաղ­թա­հա­րել է պետք։ Կար­ծում եմ՝ ա­ռա­ջի­կա­յում պետք է ա­ռաջ քաշ­վեն հայ­րե­նի­քը ա­ռար­կա­յա­կան սի­րով սի­րե­լու, հայ­րե­նի­քին ի­րա­պես տեր լի­նե­լու գա­ղա­փար­ներ, և դրանք պետք է նե­րարկ­վեն սերն­դի գի­տակ­ցու­թյան ու, ե­թե կու­զեք, են­թա­գի­տակ­ցու­թյան մեջ։ Սա պի­տի լի­նի ա­մե­նօ­րյա աշ­խա­տան­քի ար­դյուն­քում։ Թատ­րո­նում գու­ցե բե­մադր­վեն նաև էք­զիս­տեն­ցիա­լիս­տա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ, ո­րոն­ցում սահ­մա­նա­յին վի­ճակ­նե­րում գտն­վող մար­դը կա­րո­ղա­նում է ինք­նադրսևոր­վել, և այդ դրսևո­րում­նե­րը կա­րող են լի­նել հա­կա­սա­կան, բո­լո­րո­վին այլ, քան կա­րող էր լի­նել ա­ռօ­րյա կյան­քում։
Ինչ վե­րա­բե­րում է հար­ցի ա­ռա­ջին մա­սին, տա­րես­կզ­բից, հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված, թատ­րո­նում բա­վա­կան ծրագ­րեր կի­սատ մնա­ցին։ Դրան­ցից մե­կը հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան հե­քիաթ­նե­րի մո­տիվ­նե­րով ման­կա­կան ներ­կա­յա­ցումն էր, որ պետք է հանձ­նեինք մար­տի վեր­ջին (բե­մադ­րիչ՝ Ար­մեն Բար­սե­ղյան)։ Ֆրան­սիս Վե­բե­րի «Ընթ­րիք ա­պու­շի հետ» ստեղ­ծա­գոր­ծու­թյան փոր­ձե­րը եր­կու ան­գամ ընդ­միջ­վե­ցին՝ հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով և պա­տե­րազ­մի։ Հա­ջորդ տա­րի եր­կուսն էլ ա­վար­տին կհասց­նենք և կհանձ­նենք, բայց, այ­նուա­մե­նայ­նիվ, խա­ղա­ցան­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյունն անհ­րա­ժեշտ է փո­խել. մեր հան­դի­սա­տեսն այլևս ա­ռաջ­վա­նը չէ։
-Հա­մա­վա­րա­կի թե­լադ­րան­քով կյան­քի կոչ­վե­ցին բա­ցօ­թյա ներ­կա­յա­ցում­ներ, այս ձևա­չա­փը ար­դյոք պահ­պան­վե­լու՞ է։ Սիր­վե՞ց այն թե՛ դե­րա­սան­նե­րի, թե՛ հան­րու­թյան կող­մից։
-Կար­ծում եմ՝ ճիշտ կլի­նի, որ բա­ցօ­թյա ներ­կա­յա­ցում­նե­րը դառ­նան ա­վան­դա­կան, ին­չը նաև վե­րա­դարձ է ա­կունք­նե­րին։ Նախ, թատ­րո­նի հետ­նա­բա­կը տա­լիս է հնա­րա­վո­րու­թյուն՝ ե­րե­խա­նե­րի հա­մար մշա­կու­թա­յին գե­ղե­ցիկ մի­ջա­վայր ստեղ­ծե­լու։ Ամ­ռա­նը կա­րող ենք փոք­րիկ հան­դի­սա­տե­սին հյու­րըն­կա­լել հետ­նա­բա­կում։ Բե­մադ­րել ենք նաև Ստե­փան Զո­րյա­նի «Խն­ձո­րի այ­գին» բա­ցօ­թյա ներ­կա­յա­ցու­մը գրո­ղի տուն-թան­գա­րա­նի բա­կում։ Կար­ծում եմ՝ այս ներ­կա­յա­ցու­մը իր ձևա­չա­փով և թատ­րոն-թան­գա­րան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սով ե­զա­կի է, ճիշտ կլի­ներ, որ մնար թատ­րո­նի խա­ղա­ցան­կում, ստեղծ­վեին նաև բա­ցօ­թյա նոր ներ­կա­յա­ցում­ներ։
-Հա­մա­վա­րա­կը վա­խեց­նում էր, պա­տե­րազ­մը մարդ­կանց հո­գե­վի­ճա­կը փո­խեց։ Ի՞նչ եք կար­ծում՝ հան­դի­սա­տե­սը կգա՞ թատ­րոն։
-Հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված ար­տա­կարգ դրու­թյու­նից հե­տո հան­դի­սա­տե­սը, ճիշտ է, զգու­շա­նա­լով, բայց ե­կավ թատ­րոն։ Նկա­տե­ցինք, որ մար­դիկ կա­րո­տել էին։ Կա­րո­տել էին նաև ե­րե­խա­նե­րը. փոք­րիկ հան­դի­սա­տե­սը ներ­կա­յա­ցու­մից հե­տո չէր ու­զում գնալ թատ­րո­նից։ Կար­ծում եմ՝ այս փու­լը հաղ­թա­հա­րելն ա­վե­լի դժ­վար է լի­նե­լու, մե­ծա­հա­սակ­ներն ա­վե­լի դժ­վար են գա­լու թատ­րոն, բայց մյուս կող­մից՝ կա­րո­տել են, ու­զում են լի­նել մշա­կու­թա­յին մի­ջա­վայ­րում, թե­կուզ մի կարճ ըն­թացք կտր­վել ի­րա­կա­նու­թյու­նից։ Այ­նուա­մե­նայ­նիվ, շատ դժ­վար է լի­նե­լու։
-Ե­թե չեմ սխալ­վում, թատ­րո­նում վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ էին սպաս­վում։
-Ա­յո, վե­րա­նո­րոգ­ման նա­խա­գի­ծը պատ­րաստ էր, բայց քաղ­շին նոր­մե­րին չհա­մա­պա­տաս­խա­նող դե­տալ­ներ կա­յին, բա­ցի այդ, անհ­րա­ժեշտ ե­ղավ շեն­քի ու­ժե­ղա­ցու­մով նա­խա­գիծ։ Լրամ­շա­կե­ցինք, սեպ­տեմ­բե­րի վեր­ջե­րին ա­վար­տուն նա­խա­գիծն ար­դեն պետք է հանձ­նեինք։ Բայց եր­կու տղա­նե­րը՝ նա­խագ­ծողն ու նա­խա­հաշ­վոր­դը, ռազ­մա­ճա­կատ մեկ­նե­ցին։ Ֆորս­մա­ժո­րա­յին ի­րա­վի­ճա­կից հե­տո ա­վար­տին կհասց­նենք նա­խագ­ծա­յին փու­լը։
-2021-ին Վա­նա­ձո­րի դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի 90-ա­մյակն է լրա­նում։ Ինչ­պե՞ս եք պատ­կե­րաց­նում հո­բե­լյա­նա­կան տա­րին։
-Դժ­վա­րա­նում եմ հի­մա այդ հար­ցին պա­տաս­խա­նել։ Հա­մա­վա­րա­կը չխան­գա­րեց, որ մենք նա­խագ­ծեր կազ­մենք ե­կող տար­վա հա­մար, բայց պա­տե­րազ­մից հե­տո չգի­տեմ՝ դրանց քա­նի տո­կո­սը կկա­րո­ղա­նանք ի­րա­գոր­ծել՝ նաև նպա­տա­կա­յին լի­նե­լու, թի­րա­խա­յին դարձ­նե­լու շեշ­տադ­րու­մով։ Ընդ ո­րում, ես հի­մա դեռ վա­րա­նում եմ ա­սել՝ պա­տե­րազ­մից հե­տո։ Պա­տե­րազ­մը չի ա­վարտ­վել...

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 57250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ