-
11.03.2014|
13:00
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում հանրապետության 11 աշակերտական հասարակական կազմակերպությունների տրամադրեց դրամաշնորհներ հանրային և համայնքային ծրագրեր իրականացնելու նպատակով:
-
11.03.2014|
11:26
Մարտի 11-ին պետական բուհերի առկա ուսուցման 1-ին կուրսի՝ անվճար համակարգում չընդգրկված 780 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացավ կրթաթոշակի հավաստագիր։ Արարողությանը ներկա էր և մի շարք ուսանողների հավաստագրեր հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը կրթաթոշակի հատկացման մրցույթ կազմակերպելու համար երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 60 միլիոն դրամ։
-
10.03.2014|
15:17
Մարտի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի մամուլի ասուլիսը։
-
07.03.2014|
15:21
Մարտի 7-ին մեկնարկեց «Ես ստորագրում եմ» խորագրով եռօրյա դասընթացը՝ նախատեսված ՀՀ տարբեր բուհերի «Ժուռնալիստիկա» մասնագիտությամբ 25 ուսանողների համար: Ծրագիրը կազմակերպել են «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ն և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
-
07.03.2014|
12:27
Երևանի «Գլաձոր» համալսարանը (ԵԳՀ) շարունակում է սերտ համագործակցությունը եվրոպական կրթական հաստատությունների հետ՝ նպատակ ունենալով ապահովել եվրոպական չափանիշներին և ուղենիշներին համապատասխան մասնագիտական կրթության որակը, դրա մշակույթի տարածման գործընթացների բարելավումը:
-
06.03.2014|
14:03
Մարտի 5-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքային այցով մեկնեցին Շիրակի մարզ` հանդիպելու մարզի գիտակրթական համայնքի հետ:
-
05.03.2014|
17:16
Մարտի 6-ին ԵՊՀ-ում տեղի կունենա «ATHENA»-«Աջակցություն բարձրագույն ուսումնական հաստատությունների կայունությանն ու ինքնավարությանը» ծրագրի հայաստանյան աշխատաժողովը:
-
04.03.2014|
17:52
Մարտի 4-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։
-
04.03.2014|
17:50
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` ԼՂՀ կատարած այցի շրջանակում այսօր ստորագրվել է ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների միջև կրթության և գիտության բնագավառում 2014-2020 թթ Համագործակցության ծրագիր:
-
03.03.2014|
17:38
Պաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը 110 համակարգիչներ է հանձնել Արցախի հանրակրթական դպրոցներին: Համակարգիչների տրամադրումն իրականացվում է ԼՂՀ դպրոցներին համակարգիչներով ապահովելու ծրագրի շրջանակում: