Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Կնքվել է դարի համաձայնագիրը

    Կնքվել է դարի համաձայնագիրը

    13.01.2014| 11:54
    Իրանը և վեցնյակի անդամ երկրները հնգօրյա լարված քննարկումների արդյունքում համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին: Համաձայն պայմանավորվածության, Իրանը պետք է թույլատրի միջազգային տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ, ուրանի հարստացմամբ չանցնի 5 տոկոսը, սառեցնի պլուտոնիումի մշակման ծրագիրը: Փոխարենը Իրանի նկատմամբ կմեղմացվեն կիրառվող պատժամիջոցները:
  • Համացանցում հայտնվել են ցուցարարներին ծեծի ենթարկած «Բերկուտի» աշխատակիցների անունները

    Համացանցում հայտնվել են ցուցարարներին ծեծի ենթարկած «Բերկուտի» աշխատակիցների անունները

    13.01.2014| 11:15
    Համացանցում հայտնվել են ՈՒկրաինայի ոստիկանության «Բերկուտ» հատուկ ուժերի այն աշխատակիցների անունները, ովքեր բռնության և ծեծի են ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին: Այն հրապարակվել է Bandosam.net կայքում:
  • Պետդեպը զգուշացրել է Սոչիում «հնարավոր ահաբեկչության» մասին

    Պետդեպը զգուշացրել է Սոչիում «հնարավոր ահաբեկչության» մասին

    12.01.2014| 15:08
    ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացրել է ԱՄՆ-ի քաղաքացիներին Սոչիում կայալանիք Օլիմպիական խաղերի ընթացքում հնարավոր ահաբեկչական գործողությունների վերաբերյալ։
  • Մահացել է Արիել Շարոնը

    Մահացել է Արիել Շարոնը

    11.01.2014| 16:50
    85 տարեկան հասակում այսօր մահացել է Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը։
  • Իրանը և Ռուսաստանը 1.5 մլրդ-ի գործարք են կնքում

    Իրանը և Ռուսաստանը 1.5 մլրդ-ի գործարք են կնքում

    11.01.2014| 14:09
    Ըստ Reuters-ի աղբյուրների` Իրանը և Ռուսաստանը բանակցություններ են վարում իրանական սև ոսկու և ռուսական ապրանքների փոխանակման շուրջ: Ասվում է, որ խոսքը ամսական մոտ 1,5 մլրդ դոլարի գործարքի մասին է: Ռուսաստանը պատրաստվում է Իրանից գնել օրական 500 հազար բարել նավթ` մեծ քանակությամբ ռուսական սարքավորումների և այլ ապրանքների դիմաց:
  • Թունիսի վարչապետը հրաժարական է տվել

    Թունիսի վարչապետը հրաժարական է տվել

    10.01.2014| 16:23
    Թունիսի կառավարության ղեկավար, չափավոր-իսլամիստական «Վերածննդի կուսակցության» առաջնորդներից Ալի Լարաեդը հայտարարել է իր հրաժարականի մասին:
  • Թուրքիայի բյուրոկրատիան դարձել է մարտադաշտ Էրդողանի ու Գյուլենի ուժի ցուցադրության համար

    Թուրքիայի բյուրոկրատիան դարձել է մարտադաշտ Էրդողանի ու Գյուլենի ուժի ցուցադրության համար

    10.01.2014| 16:21
    2013-ի տարեվերջին Թուրքիայում բռնկված կոռուպցիոն սկանդալին վերաբերող արձագանքները շարունակվում են միջազգային մամուլի հրապարակումներում: Հիմնականում շեշտադրվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու գյուլենական կրոնական շարժման առաջնորդ Ֆեթհուլլահ Գյուլենի հակամարտությունը: Նախկինում այդ իսլամական շարժումը համարվել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքական հենարանը:
  • Երկրում իշխանությունը բաժանելու սկզբունքը խախտված է

    Երկրում իշխանությունը բաժանելու սկզբունքը խախտված է

    10.01.2014| 16:19
    Առաջիկայում Թուրքիայում կսկսվի մեկ այլ կոռուպցիոն սկանդալ՝ հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, հայտնում է CNNTurk-ը։ Նա հիշեցրել է, որ իր կուսակցությունը վաղուց էր հայտարարել, թե Թուրքիայում ժողովրդավարությունը վտանգի տակ է։ «Երկրում իշխանությունը բաժանելու սկզբունքը խախտված է։ Ես վստահ եմ, որ առաջիկա օրերին մենք կառավարության կողմից իրականացված այլ կոռուպցիոն խախտումների ականատես կլինենք»,-ասել է Քըլըչդարօղլուն։
  • Բանակցություններում տեխնիկական խնդիրներ են

    Բանակցություններում տեխնիկական խնդիրներ են

    10.01.2014| 16:18
    Ժնևում հանդիպելու են ԱՄՆ-ի, Եվրամիության և Իրանի պաշտոնյաները՝ նոյեմբերին պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը քննարկելու համար։
  • Ֆիդել Կաստրոն Հավանայում

    Ֆիդել Կաստրոն Հավանայում

    10.01.2014| 16:16
    Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն վերջին 9 ամիսների ընթացքում առաջին անգամ հայտնվել է հասարակությանը՝ մասնակցելով Հավանայում մշակութային կենտրոնի բացմանը։