-
12.09.2014|
14:18
«Պատմական իրադարձություն» են բնութագրել իսրայելական և ադրբեջանական լրատվամիջոցները Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի պաշտոնական այցը Բաքու: 1991 թվականից` Ադրբեջանի անկախացումից
ի վեր, սա Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարի առաջին այցն է Բաքու
-
12.09.2014|
14:16
«Ես չեմ ճանաչում մի քաղաքական գործչի, որն ասում է, թե ինքը մտնում է քաղաքականություն անձնական բարեկեցությունն ապահովելու համար։ Նորից եմ ասում, որ նման քաղաքական ուժի և գործչի ես չեմ ճանաչում»:
-
12.09.2014|
14:13
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական հարցեր, ԱԺ աշնանային քառօրյայի աշխատանքները, սակայն Սյունիքի մարզպետի թափուր մնացած պաշտոնի հարց չի քննարկվել՝ նիստից հետո հայտարարեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
-
12.09.2014|
14:12
Հանրապետությունում հունվարից օգոստոս գրանցվել է 27 338 ծնունդ, 14 657-ը՝ Երևանում: 2013-ի համեմատ ծնունդների թիվն ավելացել է 920-ով: Մարզերից ամենաշատ ծնունդները գրանցվել են Շիրակում, Լոռիում, Տավուշում և Կոտայքում:
-
12.09.2014|
14:09
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել սեպտեմբերի 9-ին ԱԺ-ի մոտ «Ա1+» հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու փաստի վերաբերյալ.
-
12.09.2014|
14:06
Ադրբեջանում սեպտեմբերի 11-13-ին ընթացող ADEX-2014 միջազգային ցուցահանդեսում ռուսական «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը ներկայացրել է իր նորագույն մշակումն ուղղաթիռաշինության ոլորտում` հետախուզական-հարվածային Ka-52 «Ալիգատոր» ուղղաթիռները:
-
12.09.2014|
14:01
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական գործակալության համաձայն՝ Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների թիվը տատանվում է 20000-31500-ի միջև՝ գրում է Daily Mail-ը: Նախկինում կարծում էին, որ խմբավորման անդամների թիվը հասնում է 10000-ի:
-
12.09.2014|
14:01
Ոչիշխանական կուսակցություններից շատերը մեկ տարի առաջ առաջարկում ու պահանջում էին իշխանություններից, որ իշխանությունը հաստատի սահմանադրական բարեփոխումներ, նաև իրենց օրակարգում է սահմանադրական բարեփոխումների հարցը՝ հիշեցրել է ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում «Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամների այն մտահոգությանը, թե սահմանադրական բարեփոխումները իշխանության վերարտադրման վտանգ են պարունակում:
-
12.09.2014|
13:58
Չինաստանն ու Ռուսաստանը մտադիր են Ճապոնական ծովի ռուսական ափերին կառուցել հյուսիսային Ասիայի ամենամեծ նավահանգիստներից մեկը` ի նշան գերտերությունների աճող դաշինքի:
-
12.09.2014|
13:56
Մինսկում է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության, Պենտագոնի և պետական դեպարտամենտի ներկայացուցիչների պատվիրակությունը: Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Բելառուսի պետական կառույցներում: