-
25.10.2016|
21:27
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «կատեգորիկ» բացառում է, որ Մոսկվայում «Ձկնկուլի» և նրա ընկերոջ սպանության թելերը բերում են դեպի ՀՀ ԱԺ, ինչպես հայտարարել էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
-
25.10.2016|
21:24
Նախօրեին Մոսկվայում սպանված «Ձկնկուլ» մականվամբ հայտնի Արմեն Իսրայելյանի սպանության մասին այսօր ԱԺ-ում անդրադարձ եղավ։ Հարցը բարձրացնողը ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն էր։
-
25.10.2016|
14:13
Մալազիայում ընթացող ծանրամարտի պատանիների ու աղջիկների աշխարհի առաջնությունում երկրորդ բրոնզե մեդալը նվաճեցին մեր ներկայացուցիչները:
-
25.10.2016|
11:31
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 20-24-ին անցկացված՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ներկայացուցիչներին: Համաժողովին մասնակցել են աշխարհի 31 երկրից 140 խմբագիր և լրագրող:
-
25.10.2016|
11:30
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Գերմանիայում ապաստան է խնդրել երկրի 35 քաղաքացի, որոնք ունեն դիվանագիտական անձնագրեր՝ ասել է Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչ Յոհաննես Դիմրոտը։
-
25.10.2016|
11:29
Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա, որ PKK-ի զինյալները Իրաքի Սինջար շրջանը վերածեն երկրորդ Ղանդիլի, որտեղ արդեն երկար տարիներ գործում են նրանք. «Սինջարը չի դառնա երկրորդ Ղանդիլ։
-
25.10.2016|
11:29
IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին Թեհրանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանն ու ԵՄ-ը դեկտեմբերին Բրյուսելում անցկացնելու են համապարփակ բանակցությունների նոր փուլ։
-
25.10.2016|
11:28
Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը թաքնվող Ջուլիան Ասանժը կմնա առանց համացանցի հասանելիության մինչ նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների ավարտը՝ հայտնում է WikiLeaks կայքի հիմնադրի փաստաբան Մելինդա Թեյլորը:
-
25.10.2016|
11:27
Վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ կառավարությունում ստորագրվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ու «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության միջև համագործակցության hուշագիր:
-
25.10.2016|
11:25
ՀԱԿ-ը շաբաթ օրը կայացած վարչության 5 ժամ տևած նիստից հետո խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ, այսօր հրապարակել է խոստացված փաստաթուղթը: