«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 
  • ժամը 12.00-ի դրությամբ Սարավանի լեռնանցքը բացվել է

    ժամը 12.00-ի դրությամբ Սարավանի լեռնանցքը բացվել է

    Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
  • Հերթական արկածախնդրությունը

    Հերթական արկածախնդրությունը

    Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա Երկրորդը Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը պատկանել ու պատկանելու է Ադրբեջանին:
  • «Փարաջանովն իր ծննդյան օրն ամբողջ կյանքում նշում էր ոչ այնպես, ինչպես բոլորը»

    «Փարաջանովն իր ծննդյան օրն ամբողջ կյանքում նշում էր ոչ այնպես, ինչպես բոլորը»

    Հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովն այսօր կդառնար 89 տարեկան:
    Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանից մեզ տեղեկացրին, որ ինչպես ամեն տարի, այցելելու են ռեժիսորի գերեզմանին` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Իսկ վերադարձին կհավաքվեն հարիսայի սեղանի շուրջը: Ծննդյան արարողությանը ներկա կլինեն նաև ռեժիսորին ճանաչող արվեստագետները, ընկերները:
  • Քաղաքը մաքրվում է

    Քաղաքը մաքրվում է

    Առատ ձյան ստեղծած անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունները հունվարի լույս 9-ի գիշերվանից սկսել և շարունակում են փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։
    Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
    Առավոտյան տվյալներով` օգտագործվել է ավելի քան 300 տոննա աղ և 700 խմ ավազ։
  • Արա ԱԼՈՅԱՆ. Պարոն Աշոտյան, փոխեք, քանի դեռ երեխաները հավատում են

    Արա ԱԼՈՅԱՆ. Պարոն Աշոտյան, փոխեք, քանի դեռ երեխաները հավատում են

    Ֆեյսբուքում, որն այլևս մեզանում ձեռք է բերել ավելի մեծ ու կարևոր նշանակություն, հասցեականություն, մեծացնելով իր գործառնական աշխարհագրությունը, ազդեցությունն ու արդյունավետությունը, կարդացի շատ հարգելի ընկերոջս հետևյալ մտահոգություն-գրառումը. «Վարդենիս քաղաքում դեռ նախնադարում ենք, դպրոցներում դասարանները ջեռուցվում են նավթով և երեխաների բերած մեկ-երկու կտոր փայտով: Զարմանալի է, բայց ամբողջ ձմեռ երեխաները մրսում ու դողալով փայտ են տեղափոխում, որ գոնե մի քիչ տաքացնեն դասասենյակները: Մարզպետարանն էլ շաբաթը մեկ ստուգումներ է անցկացնում. թե ի՞նչ են ստուգում, իրենք էլ չգիտեն»:
  • ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

    ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

    Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։
  • Սելիմի լեռնանցքը եւ Մեղրաձոր-Հանքավան ճանապարհահատվածը փակ են

    Սելիմի լեռնանցքը եւ Մեղրաձոր-Հանքավան ճանապարհահատվածը փակ են

    Հունվարի 9-ին` ժամը 09.45-ի դրությամբ, սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը եւ Մեղրաձոր-Հանքավան ճանապարհահատվածը:
  • Քաթարը 23 մլրդ դոլար կներդնի Եգիպտոսում

    Քաթարը 23 մլրդ դոլար կներդնի Եգիպտոսում

    Քաթարը Եգիպտոսի տնտեսության մեջ կներդնի 23 միլիարդ դոլար։ Ինչպես Կահիրեում հայտարարվել է Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի և Քաթարի վարչապետի բանակցություններից հետո, պաշտոնական Դոհան Եգիպտոսին կհատկացնի լրացուցիչ 2,5 միլիարդ դոլար, որից կես միլիարդը՝ որպես դրամաշնորհ, իսկ 2 միլիարդը՝ դեպոզիտների տեսքով։ Բացի այդ, առաջիկա 5 տարում Քաթարը ծրագրում է Եգիպտոսի տնտեսության մեջ ներդնել ևս 18 միլիարդ դոլար։
  • ՄԱԿ-ն անհանգստացած է Սուդանում տիրող իրավիճակով

    ՄԱԿ-ն անհանգստացած է Սուդանում տիրող իրավիճակով

    Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Սուդանի հարավում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Այստեղ բախումներ են ընթանում կառավարական զորքերի և ապստամբների միջև։
  • ՖԱԹԽ-ն ու ՀԱՄԱՍԸ կբանակցեն

    ՖԱԹԽ-ն ու ՀԱՄԱՍԸ կբանակցեն

    Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Հալեդ Մեշալը ժամանել է Կահիրե՝ Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այսօր կայանալիք հանդիպման համար որպես միջնորդ հանդես է եկել Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին։