-
Վաշինգտոնը չի պատրաստվում ճանաչել մայիսի 3-ին ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները: Պետքարտուղարությունն ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է դեր ունենա իր ապագան որոշելու հարցում:
-
ՆԱՍԱ-ն տիեզերական ուղևորության հեղափոխական մեթոդ է փորձարկում, որը թույլ կտա մարդկանց ճանապարհորդել ավելի արագ, քան լույսը:
-
l'Osservatore Romano-ն պատմել է Ֆրանկո Ռոբուֆիի մասին, որ երկու անգամ կախել է լսափողը՝ կարծելով իր հետ կատակում են: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաճախ է զանգահարում այն մարդկանց հետ, ովքեր իրեն գրում են:
-
2015-ի մարտի տվյալներով` Հայաստանում աշխատանք է փնտրում 79632 մարդ, նրանցից 72958-ը գործազուրկ են՝ ըստ Ազգային վիճակագրական ծառայության:
-
Անկարայի քաղաքապետ Իբրահիմ Մելիհ Գոքչեքը «ապուշ շիկահեր» է անվանել ԱՄՆ-ի պետքարտուղարության նոր խոսնակ Մարի Հարֆին:
-
The Economist-ը «Ալիևի քեֆը» վերնագրով անդրադարձել է Ադրբեջանում տիրող վիճակին` առաջին եվրոպական խաղերի նախօրեին:
-
Բաքուն սպառնում է քրեական պատասխանատվության ենթարկել ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների դիտորդներին՝ հաղորդում է APA գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը:
-
Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը հայտարարել է, որ այսօրվա իսլամիստ իշխանություններին ավելի շատ հետաքրքրում է ոչ թե կրոնը, այլ՝ փողը:
-
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում Ադրբեջանի, Թուրքմենստանի ու Թուրքիայի նավթագազային գերատեսչությունների ղեկավարները Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ բանակցել են մերձկասպյան տարածաշրջանից Եվրոպա գազի մատակարարման շուրջ:
-
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 2-ին կմեկնի Ստեփանակերտ՝ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու նպատակով: