15.10.2013|
00:25
Պարոնա՛յք իշխանավորներ։
Նախ մաքրե՛ք ձեր սրտերն ու հոգիները, քանզի պիղծ սրտով ու անբարո հոգով չեք կարող հպվել ներկայացրածս համակ ճշմարտությանը, ինչպես որ մերկ ձեռքերով շիկացած երկաթին։ Ձեզնից նրանք, ովքեր չունեն սրբություն ու ճշմարտություն, չունեն նաև նրանց հարստությունն ու զորությունը, ուստի և փորձելու են արհամարհել ու պղծել անպղծելին։ Այդ իսկ պատճառով ճշմարտությունն ասում է. «Մի՛ տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները՝ խոզերին» (Մատթ. 7. 6)։