Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    20.03.2014| 23:31
    Տերն ասում է. «Այս ժողովուրդը մոտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով է մեծարում ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից, զուր է ինձ պաշտում, մարդկանց պատվիրաններն ու վարդապետություններն է ուսուցանում։ Դրա համար ես էլ պիտի փոխեմ այդ ժողովրդին, պիտի այլափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստությունը և արհամարհեմ խորհրդականների խորհուրդները»։
  • Հռոմի պապը զգուշանում է

    Հռոմի պապը զգուշանում է

    19.03.2014| 11:45
    Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չեղյալ է հայտարարել չորեքշաբթի օրվա հանդիպումը վիճահարույց «Նոյ» ֆիլմի գլխավոր դերակատար Ռասել Քրոուի հետ, որի ընթացքում պետք է պապական օրհնանքը տար նորաստեղծ ֆիլմին։ Daily Mail-ը չեղարկման պատճառ է նշում Պապի մտավախությունը, որ հանդիպման մանրամասները կարող են հայտնվել մամուլում, ինչին նա կտրուկ դեմ է։
  • Անառակ որդու վերադարձը

    Անառակ որդու վերադարձը

    18.03.2014| 12:09
    Խոսքը շատերին հայտնի «Կյանքի խոսք» աղանդի մասին է: Բայց այս անգամ ոչ թե քննադատության առումով, այլ եղբայրական սիրո, քանզի այդ համաշխարհային աղանդի հիմնադիրն ու ղեկավարը այս տարվա մարտի 9-ին ապշեցուցիչ հայտարարությամբ է հանդես եկել իր բազմահազար հոտի առջև:
  • Մեղքը հոգու հիվանդությունն է,  և հիվանդությունը մարմնի մեղքն է

    Մեղքը հոգու հիվանդությունն է, և հիվանդությունը մարմնի մեղքն է

    18.03.2014| 11:12
    Ինչո՞ւ ենք պահք պահում. կարևոր մի հարց, որին տրված պատասխանից կախում ունի մեր պահեցողության կրոնական արժեքը, նաև իմաստ ունենալ կամ չունենալը: Հարցին պատասխանելը դյուրացնելու համար նախ նշենք, որ շատ սերտ զուգահեռ կա հիվանդության համար սահմանված ռեժիմի (սնուցակարգ) կամ դիետայի և կրոնական պահեցողության միջև` թե՛ նպատակի, թե՛ մեթոդի տեսանկյունից: Կարծում եմ, բաղդատական մի ակնարկն ավելի կհստակեցնի պահքի դերը և նպատակը:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    18.03.2014| 00:09
    Վա՜յ Տիրոջ օրը ցանկացողին. ձեր ինչի՞ն է պետք Տիրոջ օրը, այն խավար է և ոչ թե լույս։ Որպես թե մի մարդ փախչի առյուծից, մի արջ պատահի նրան, նա տուն փախչի, ձեռքը պատին հենի, և օձը խայթի նրան։
  • Աղոթարան

    Աղոթարան

    18.03.2014| 00:07
    Արձակեա զիս, Տէր, ի կապանաց մեղաց իմոց, և զհնացեալս մեղօք` վերստին նորոգեա. և զխաւարեալս ի ցանկութենէ մարմնոյս` լուսաւորեա գնալ ի ճանապարհս խաղաղութեան, զի տեսցեն աչք իմ զփրկութիւն քո զոր պատրաստեցեր սրբոց քոց։
  • Բուլղարահայոց թեմի Առաջնորդական տեղապահը իր երախտիքն է հայտնել Շվեյցարիայի դեսպանին

    Բուլղարահայոց թեմի Առաջնորդական տեղապահը իր երախտիքն է հայտնել Շվեյցարիայի դեսպանին

    16.03.2014| 15:09
    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը պաշտոնական նամակով, ուղղված Բուլղարիայում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան տ-ն Ռեգինա Էշերին, բուլղարահայ համայնքի անունից իր երախտիքն ու գոհունակությունն է հայտնել Շվեյցարիայի կառավարության որոշման կապակցությամբ, որով ՄԻԵԴ Գերագույն պալատում պիտի բողոքարկվի Փերինչեքի գործով Եվրոպական դատարանի տխրահռչակ որոշումը, տեղեկացնում են Բուլղարահայոց թեմի մամլո դիվանից:
  • Պահքի  հավասարակշռությունը

    Պահքի հավասարակշռությունը

    14.03.2014| 12:48
    Այո՛, եթե չեք լսել, ապա հիմա կարդացեք, որ նման արտահայտություն կա հոգևոր բնագավառում։ Որքան մոտենում են Մեծ պահքի վերջին շաբաթները, հոգևոր պատերազմն այնքան ավելի է սաստկանում, ու եթե քրիստոնյան այս մասին չունի հոգևոր գիտություն, կարող է ընկնել ծայրահեղությունների մեջ ու դրանով վնասել թե՛ իր մարմնավոր առողջությունը, թե՛ հոգևոր բարձրությունը, քանի որ սատանան մեր դեմ շատ նուրբ է գործում, քան մենք կարծում ենք, ու շատերը, խիստ և ջանադիր պահեցողություն անելով, ընկնում են առավել մեծ մեղքերի մեջ, քան մինչ պահեցողությունը։
  • Վերադարձի շավիղներով

    Վերադարձի շավիղներով

    14.03.2014| 11:39
    «Ժամանակը հասել է և մոտեցել է Աստծու արքայությունը. ապաշխարեցե՛ք և հավատացե՛ք Ավետարանին» (Մարկ. 1.15) Մեծ պահքի ամեն կիրակի վերարժևորման ճանապարհի հանգրվաններից է, որտեղ քրիստոնյան ժամանակի ակնթարթների մեջ մի պահ կանգ է առնում, փորձում ինքնաանդրադարձ կատարել իր հոգևոր կյանքին, այնուհետև շարունակում ճանապարհը: Ամեն կիրակին ներկայացնում է իր ուրույն խորհուրդն ու պատգամը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    14.03.2014| 00:09
    Զօրացո զիս, Տէր, ի սէր պատուիրանաց քոց, անսալ երկիւղիւ հրամանաց քոց, սարսիլ և դողալ ի դատաստանաց քոց, խնդրել զարդարութիւն և զիրաւունս երեսաց քոց, և առնուլ զպարգեւս շնորհաց քոց։