«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 
  • «Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու որդուն»  (Ղուկ. 22:48)

    «Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու որդուն» (Ղուկ. 22:48)

    29.03.2013| 12:25
    Մինչ այդ Հուդան զինվորներին ցույց էր տվել իր ուսուցչին և ասել. «ՈՒմ հետ ես համբուրվեմ, նա՛ է, նրան բռնեցեք» (Ղուկ. 22:48): Եթե ընդունում ենք, որ Հիսուս մեզ հետ ու մեր մեջ է, նշանակում է` այսօր էլ Բեթղեհեմի աստղը` իբրև կյանքում մոլորված հոգիների ուղեցույց, շողում է երկնակամարում, այսօր էլ մենք Մարիամի ու Մարթայի պես ողբում ենք մեր հանգուցյալներին և մտածում, որ եթե Աստված այստեղ լիներ, մեր հարազատը չէր մեռնի, այսօր էլ անառակ որդիների պես շատերս թափառում ենք բախտի նավով` մոռացած հայրական տունն ու հայրենիք: Ինչպես միշտ, այսօր էլ մեր շուրջն են փարիսեցին ու մաքսավորը, թերահավատ Թովմասը, կարճահասակ Զաքեոսն ու ձեռքերը լվացող Պիղատոսը, մատնիչ Հուդան ու աստվածասպան ժողովուրդը:
  • Մեր փրկության ավետիսը  մահվան իշխանությունից

    Մեր փրկության ավետիսը մահվան իշխանությունից

    29.03.2013| 12:20
    Ահա և սրտի ու հոգու ուրախության օրվան էլ հասանք, քանզի յուրաքանչյուր քրիստոնյայի հոգու տոնակատարությունն է այն, քանզի ինքը միայն գիտի, թեկուզ և ենթագիտակցական ոլորտներում, որ սուրբ Զատիկը նաև իր փրկության ավետիսն է մահվան իշխանությունից։
  • «Փրկէ մեզ  տեսանելի եւ  ոչ տեսանելի  թշնամիէն»

    «Փրկէ մեզ տեսանելի եւ ոչ տեսանելի թշնամիէն»

    29.03.2013| 12:01
    Խորհրդային երկիրն իրոք ձեռքբերումներ ուներ, մարդիկ ապահովված էին աշխատանքով, բնակարաններով և ապրելու համար անհրաժեշտ գրեթե ամեն բանով: Չկային նաև գերհարուստներ ու վզները ծռած չքավորներ, ոչ էլ մերժված մտավորականներ, բայց կար մի կարևոր գործոն, որի բացասական հետևանքները բավական մտահոգիչ են ներկա մեր իրականության մեջ: Տասնամյակների անաստվածության պարտադրման պատճառով, նաև նախկինում տարվող հավասարության և ազնվության քարոզչության բացակայության պայմաններում այսօր շատերի համար գործարարությունը հասկացվում է որպես հարստանալու ամենաթողություն, պաշտոն զբաղեցնելը` գործարարություն, հայրենիքը` որպես բնակավայր, իսկ հայ եկեղեցին էլ` իբրև սոսկ հուշարձան:
  • Աղոթարան

    Աղոթարան

    29.03.2013| 00:22
    Փառավորվիր, Հայր, որդիներիդ կյանքում. Քեզ ենք հուսացած, Քեզ ենք կռթնած. Արա հանգիստ և ողորմություն մեր ննջեցյալներին, Եվ մեր մեղքերին տուր թողություն, Ծածկոցդ նետիր աշխարհի վրա, մերինների վրա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    29.03.2013| 00:20
    Երեք բանով գեղեցկացա և վայելուչ երևացի Տիրոջ և մարդկանց առջև։ Դրանք են` եղբայրների միաբանությունը, մերձավորների սերը և` երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ։ Իմ հոգին ատեց երեք տեսակ մարդկանց և խիստ գարշեց նրանց կյանքից։ Դրանք են` հպարտ աղքատը, ստախոս հարուստը և վավաշոտ ու պակասամիտ ծերը։ Եթե պատանեկությանդ ժամանակ չհավաքեցիր, ինչպե՞ս կգտնես ծերությանդ ժամանակ։
  • «Սրտապնդվեցե՛ք,  ես եմ, մի՛ վախեցեք»

    «Սրտապնդվեցե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք»

    26.03.2013| 12:17
    «Նավակը ցամաքից մղոններով հեռացել էր` դես ու դեն քշվելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր: Եվ գիշերվա ուշ ժամին Հիսուս եկավ նրանց մոտ` քայլելով ծովի վրայով: Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրա քայլելիս, տագնապահար եղան և ասացին. «Ինչ-որ ուրվական է» ու սարսափից աղաղակեցին: Հիսուս իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդվեցե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք» (Մատթ. 14:24-33):
  • Սուրբ հաղորդության խորհուրդը

    Սուրբ հաղորդության խորհուրդը

    26.03.2013| 12:14
    Վերջապես Մեծ պահքի ավագ շաբաթին էլ հասանք։ Թե ով ինչպես կարողացավ պահել այն, Աստված գիտի, բայց քանի որ արդեն հասել ենք այս կարևոր օրերին, ապա լավ կլինի նաև իմանանք, թե այդ պահեցողության նպատակը որն է եղել։
  • Աղոթարան

    Աղոթարան

    26.03.2013| 00:24
    Աղաղակեմ դեպ Քեզ, Տեր, ու Դու լսես ինձ. Այս շաբաթվա մեջ Աղաղակեմ ու ասեմ Քեզ, Տեր, Որ մեղքիս դուռը կրկին չփակվեց:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    26.03.2013| 00:23
    Սակայն դու աղքատի նկատմամբ բարեհա՛ճ եղիր և նրան մի՛ ուշացրու ողորմությունդ։ Ի սեր պատվիրանի` ձե՛ռք մեկնիր աղքատին ըստ նրա կարոտության և ձեռնունայն մի՛ վերադարձրու նրան։ Արծաթը ծախսի՛ր եղբոր և բարեկամի վրա և մի՛ թող, որ ժանգոտվի քարի տակ ի կորուստ։
  • Հռոմի ներկա և նախկին Պապերը հանդիպեցին

    Հռոմի ներկա և նախկին Պապերը հանդիպեցին

    23.03.2013| 20:42
    Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այսօր հանդիպել է իր նախորդի՝ Բենեդիկտոս 16-րդի հետ։ Այս հանդիպումն աննախադեպ է Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ։ Նախկին և ներկա Պապերի հանդիպման մասին տեղեկություններ չկան, քանի որ, որպես կանոն, կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարն ընտրվում է իր նախորդի մահվանից հետո։