Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Նալբանդյան. «Վերահաստատում ենք ժողովրդավարությանը մեր հավատարմությունը»

    Նալբանդյան. «Վերահաստատում ենք ժողովրդավարությանը մեր հավատարմությունը»

    24.06.2015| 11:50
    Երևանում երեկ առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպանությունների և որոշ միջազգային կառույցների ներկայացուցիչների արձագանքները Հայաստանի արտգործնախարարությունը դիտարկում է որպես երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ գործընկերների շահագրգռվածության վկայություն՝ հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
  • Նոր իրավիճակ Բաղրամյան պողոտայում

    Նոր իրավիճակ Բաղրամյան պողոտայում

    24.06.2015| 01:41
    Ժամը մեկից հետո Աժ պատգամավորները միացան Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին՝ կենդանի պատ կազմելով ոստիկանների և ցուցարարների միջև: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամբողջ գիշեր մնալու են՝ բացառելու համար հնարավոր բռնությունը:
  • Հայաստանում ԵՄ պատվիրակության հայտարարությունը

    Հայաստանում ԵՄ պատվիրակության հայտարարությունը

    23.06.2015| 21:43
    ԵՄ-ն հետևել է Հայաստանում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներին և կոչ է անում ազատ արձակել ցուցարարներին: Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտարարություն է տարածել ցուցարարների և ոստիկանության միջև բախումների առնչությամբ։
  • Վալերի Օսիպյանը՝ ավետաբեր

    Վալերի Օսիպյանը՝ ավետաբեր

    23.06.2015| 21:41
    Այսօր վաղ առավոտյան ոստիկանություն բերման ենթարկված բոլոր անձինք արդեն ազատ են արձակվել՝ քիչ առաջ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաքված ցուցարարներին և լրագրողներին հայտնեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Նրանց ազատ արձակումը Ազատության հրապարակում հավաքված, ապա Բաղրամյան պողոտա տեղափոխված ցուցարարների պահանջներից է։
  • ԵԽ հանձնակատարն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը պահանջում են հետաքննություն

    ԵԽ հանձնակատարն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը պահանջում են հետաքննություն

    23.06.2015| 21:40
    Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ֆեյսբուքյան գրառմամբ մտահոգություն է հայտնել անցած գիշեր Երևանի կենտրոնում տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ:
  • Ոստիկանության Մալաթիայի բաժնից բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակեցին

    Ոստիկանության Մալաթիայի բաժնից բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակեցին

    23.06.2015| 21:36
    Երևանի ոստիկանության Մալաթիայի բաժնից բերման ենթարկված բոլոր 25 ակտիվիստներին ազատ են արձակել: Նրանք ասում են, որ իրենց նկատմամբ բռնություն չեն կիրառել:
  • Գյումրիում բերման ենթարկվածները ազատ են արձակվել

    Գյումրիում բերման ենթարկվածները ազատ են արձակվել

    23.06.2015| 21:35
    Գյումրիի Թատերական հրապարակում նստացույց իրականացնող ակտիվիստներից 13-ը, ովքեր այսօր ավելի վաղ բերման էին ենթարկվել ոստիկանություն, ազատ են արձակվել:
  • Միջազգային լրատվամիջոցները` երևանյան իրադարձությունների մասին

    Միջազգային լրատվամիջոցները` երևանյան իրադարձությունների մասին

    23.06.2015| 21:32
    Associated Press-ի գնահատմամբ՝ բողոքի ակցիայի մասշտաբները և ակցիան ցրելը վերջին տարիներին Հայաստանում արձանագրված ամենալուրջ անհանգստությունն է, որը հավելյալ մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի ռազմակայանը հյուրընկալող, Մոսկվայի գլխավորած տնտեսական դաշինքի անդամ նախկին խորհրդային աղքատ երկրի քաղաքական կայունության հարցում:
  • Ցուցարարները նորից հասան Գրողների միության մատույցներ

    Ցուցարարները նորից հասան Գրողների միության մատույցներ

    23.06.2015| 21:14
    Ժամը ութին Ազատության հրապարակից ցուցարարները շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա և նորից կանգ առան Գրողների միության մատույցներում՝ ոստիկանական զորքերի կուռ շարքերի առաջ:
  • Անկախության սերունդը Ազատության հրապարակում

    Անկախության սերունդը Ազատության հրապարակում

    23.06.2015| 21:13
    Ազատության հրապարակում ժամը վեցին սկսվեց «Ոչ թալանին» նախաձեռնության հանրահավաքը: Իրենց Անկախության սերունդ անվանող երիտասարդները հայտարարում են, որ իրենց պայքարը չորս օր առաջ չի սկսվել, երկարատև պայքար է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դարձնի ազատ, անկախ, երջանիկ Հայաստան: