«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Կա անմեղության կանխավարկած, և կա փաստի առթիվ հարուցված քրեական գործ»

«Կա անմեղության կանխավարկած, և կա փաստի առթիվ հարուցված քրեական գործ»
15.06.2012 | 01:46

«Մայիսի 31-ին կայացավ 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը և, օրենքի 34-րդ հոդվածի համաձայն, նախատեսված հարցերից քննարկվեցին բոլորը, բացառությամբ վերջին հարցի, որը նախատեսում է կառավարության գործունեության ծրագրի հաստատումը: Մոտակա օրերին պարզ կլինի կառավարության կազմը, ինչից հետո կարելի է խոսել կառավարության ներկայացրած գործունեության ծրագրի շուրջ»,- այս մասին «Իրատես de facto» ակումբում ասաց 5-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ:
Անդրադառնալով լրագրողներին հուզող` Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի խնդրին, Արտակ Դավթյանը նշեց, որ ձեռնպահ է մնում հավելյալ մեկնաբանություններից, քանի որ, մի կողմից, անմեղության կանխավարկած գոյություն ունի, մյուս կողմից` կան փաստեր և դրանց առթիվ հարուցված քրեական գործ:
Զուգադիպությո՞ւն է, որ քրեական գործը հարուցվեց այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններից առաջ հայտարարեց, թե կոալիցիայի մաս չի կազմի։ ՀՀԿ-ական պատգամավորի փոխանցմամբ` այդ տարբերակը բացառվում է: «Ցանկացած հարց որոշակի զարգացման ժամանակահատված ունի,- ասաց նա:- Նման գործեր շատ են լինում, բայց հնչեղություն են ստանում, երբ վերաբերում են հայտնի գործչի: Դա է պատճառը, որ այսպիսի բուռն քննարկումներ են ծավալվել ամենատարբեր հարթակներում»:
«Բազմիցս ականատես ենք եղել հարկային պարտավորություններից խուսափելու Վերահսկիչ պալատի բացահայտած դեպքերի, որոնք մեծ մասամբ ավարտվել են փոխհատուցմամբ: Ինչո՞ւ այս պատմությունը քրեական ընթացք ստացավ»,- հարցրին լրագրողները:
Արտակ Դավթյանը նկատեց, որ մի փոքր տարբերակելի են Վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումներն ու անվտանգության մարմինների հարուցած քրեական գործը, նշեց նաև, որ երբ խոսում ենք նմանատիպ գործերի մասին, վերջնական խոսքը պատկանում է դատարանին. արդարադատությունը, սահմանադրության համաձայն, բացառապես իրականացվում է դատարաններում:
«Բայց պարոն Օսկանյանը բազմիցս հայտարարել է, թե դատական համակարգը զուտ քաղաքական լծակ է իշխանության ձեռքին»,- հակադարձեցին լրագրողները: «Հարգում եմ տեսակետ արտահայտելու նրա իրավունքը, բայց համամիտ չեմ դրան։ Կարծում եմ` ազնիվ կլիներ, եթե պարոն Օսկանյանն իր պաշտոնավարման տարիներին նմանատիպ դիպուկ արտահայտություններ աներ»,- ասաց ակումբի հյուրը, հավելելով, թե նույնիսկ ակնհայտ հանցագործությունները միանգամից տարվում են քաղաքական դաշտ, որովհետև քաղաքական դաշտում հեշտ է ամեն ինչ լղոզելը, քաղաքական հայացքների վրա բարդելն ու հարցի բուն էությունից խուսափելը:
Իսկ թե որքա՞ն է իրատեսական, որ 2013-ին Վարդան Օսկանյանը կարող է լինել ՀՀ նախագահի թեկնածու, Արտակ Դավթյանն ընդգծեց, թե ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի որոշելու` ինչպես կմասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին:
Լրագրողներից մեկի ուղիղ հարցին էլ` պատկերացնո՞ւմ եք Վարդան Օսկանյանին բանտում, Արտակ Դավթյանը պատասխանեց, թե շատ կուզենար, որ քննությունների ընթացքում հերքվեր այն ամենը, ինչում մեղադրվում է նախկին արտգործնախարարը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6138

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ