Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Ո՞ր «Ժառանգությունն» է ներկայացնելու Ռուբիկ Հակոբյանը

    Ո՞ր «Ժառանգությունն» է ներկայացնելու Ռուբիկ Հակոբյանը

    03.02.2014| 15:58
    «Ժառանգությունը», թերևս, այն քիչ կուսակցություններից է, որը պարբերաբար հայտնվում է հանրային ուշադրության կենտրոնում: Պատճառն այդ կուսակցության՝ ստանդարտներից, երբեմն նաև՝ քաղաքական տրամաբանությունից դուրս պահվածքն է, դիրքորոշումը, փոփոխականությունը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի՝ մանդատից հրաժարվել, փոշմանելուց հետո հիմա էլ հայտնի դարձավ, որ խմբակցության՝ ԱՄՆ-ում գտնվող ղեկավար Զարուհի Փոստանջյանին պետք է փոխարինի Ռուբիկ Հակոբյանը, իսկ նույն Թևան Պողոսյանը լինելու է խմբակցության քարտուղարը:
  • Աբրահամյանը «կծեց» ԲՀԿ-ին

    Աբրահամյանը «կծեց» ԲՀԿ-ին

    03.02.2014| 14:59
    Չնայած ընդդիմադիրների համառ ջանքերին, ՀՀԿ-ն կարողացավ իր ուզած ձևով կազմավորել հաշվիչ հանձնաժողովը: Բոլոր ընդդիմադիրները գումարած ԲՀԿ-ն հայտարարեցին, որ չեն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին: Երբ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հերթական անգամ նշեց, որ չեն մասնակցի, Աբրահամյանն էլ չդիմացավ.
  • Նաջարյանը փոշմանել է

    Նաջարյանը փոշմանել է

    02.02.2014| 14:50
    «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու դիմումը:
  • Քաղաքականության մանկապարտեզը

    Քաղաքականության մանկապարտեզը

    02.02.2014| 13:05
    Ամանորից հետո ընկած ժամանակահատվածում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը մտորել, մտորել է և եկել այն եզրակացության, որ ինքը դեռ պետք է ԱԺ-ին: Իսկ դրանից առաջ հայ հասարակությունը լավ էր հիշում, որ ինչ-ինչ պատճառներով նա որոշել էր հրաժարվել պատգամավորական գործունեությունից: Իհարկե, որոշում կայացնելը և հետո այդ որոշումից հրաժարվելը ԱԺ պատգամավորի գործն է:
  • Երիտասարդ ՀՀԿ-ականների «Երկխոսություն. երիտասարդությունը՝ հանուն փոփոխությունների» ծրագիրը լավագույնն էր

    Երիտասարդ ՀՀԿ-ականների «Երկխոսություն. երիտասարդությունը՝ հանուն փոփոխությունների» ծրագիրը լավագույնն էր

    01.02.2014| 17:47
    ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները հունվարի 20-24-ը Թբիլիսիում մասնակցել են «Կոնրադ Ադենաուեր» գերմանական հիմնադրամի կողմից կազմակերպված «All tomorrow's parties» («Ապագայի բոլոր կուսակցությունները») խորագրով ծրագրին։ Հայ երիտասարդներից բացի, ծրագրին մասնակցել են նաև երիտասարդ քաղաքական գործիչներ Ադրբեջանից և Վրաստանից: Ծրագրում անդրադարձ է եղել Հարավային Կովկասում կուսակցական համակարգի առանձնահատկություններին, ինչպես նաև՝ Գերմանիայում կուսակցությունների համակարգմանն ու գործունեությանը։
  • Ինտրիգը մնաց «Ժառանգությունը»
  • Խնդիրն օրակարգում պահելու փորձ

    Խնդիրն օրակարգում պահելու փորձ

    31.01.2014| 15:05
    ՀԱԿ խմբակցությունը նորից է առաջարկում մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողով ստեղծել: Նոր նախագիծը էականորեն չի տարբերվում նախորդից, որն 8 ամիս առաջ խորհրդարանական մեծամասնությունը տապալեց, հարցը կրկին բարձրացնելը նպատակ ունի պարզել, թե «Մարտի 1»-ի բացահայտմանն ուղղված ինչ քայլեր են ձեռնարկում Գլխավոր դատախազության ու Հատուկ քննչական ծառայության նոր ղեկավարները։
  • Փոփոխություններ՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունում

    Փոփոխություններ՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունում

    29.01.2014| 12:16
    Հունվարի 28-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախագահ Կարեն Ավագյանը Վանաձորում հանդիպում ունեցավ ՀՀԿ Լոռու մարզային տարածքային երիտասարդական կազմակերպության անդամների հետ։
  • Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շնորհավորանքը Բանակի 22-րդ տարեդարձի առթիվ

    Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շնորհավորանքը Բանակի 22-րդ տարեդարձի առթիվ

    28.01.2014| 16:07
    Հարգելի սպանե՛ր, զինվորնե՛ր: 22 տարի առաջ Արցախյան պատերազմի բովի մեջ ծնունդ առավ Հայկական Բանակը, որը դարձավ Հայաստանի և Արցախի անվտանգության, շարունակականության երաշխավորն ու խորհրդանիշը: Այս տոնական օրը հիրավի խորհրդանշական է բոլորի համար, տոն, որը նշվում է ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում ու բովանդակ Սփյուռքում: Յուրաքանչյուր հայորդի հպարտ է իրեն զգում Հայկական բանակի կազմավորման օրը:
  • «Ժառանգության» շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

    «Ժառանգության» շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

    28.01.2014| 16:06
    Հայրենիքի անկախացմամբ ծնունդ առած, պատերազմի բովով անցած եւ պանծալի հաղթանակներ կերտած Հայոց բանակը այսօր բոլորում է հիմնադրման 22 տարին: Առկա բոլոր խնդիրներով, անգամ անընդունելի եւ հաղթահարման ենթակա երեւույթներով հանդերձ, մեր զինված ուժերը պատվով կատարում են հայրենի սահմանների պաշտպանի առաքելությունը եւ արժանիորեն հանդիսանում են հպարտության աղբյուր Հայաստանի ու Արցախի բոլոր քաղաքացիների համար: