Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«ՀՀԿ-ի լռությունն ավելի խոսուն է»

«ՀՀԿ-ի լռությունն ավելի խոսուն է»
20.03.2014 | 23:40

«Ես չէի առանձնացնի որևէ մեկին, որպես առանցք: Չնսեմացնելով ԲՀԿ-ի դերակատարությունը, ուզում եմ ընդգծել, որ բոլորն էլ կարևոր են, ունեն իրենց պատասխանատվությունը` գործընթացի զարգացման առումով, և եթե ինչ-որ մեկին փորձենք առանցք դարձնել, մյուսներին կցորդ, դա կլինի մեր առաջին պարտությունը»,- երեկ «Իրատես de facto» ակումբում անդրադառնալով մեր դիտարկմանը, թե ոչիշխանական ուժերի առանցքը ԲՀԿ-ն է, բայց վերջինս անգամ ընդդիմություն լինելու մասին չի հայտարարել, էլ ուր մնաց իշխանափոխության գնա, ասաց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ, վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, համոզմունք հայտնելով, որ իրենց հաջողվելու է հասնել վերջնարդյունքի: «Եթե նախօրոք մտածենք, որ չենք հասնելու վերջնակետին, սկսելն անիմաստ է դառնում: Շատ լավ ու կարևոր գործընթաց է: Սա այն դեպքն է, որ ավելի լավ է ինչ-որ բան անես, քան ոչինչ չանես»,- ընդգծեց ընդդիմադիր գործիչը, միաժամանակ շեշտելով, որ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը բավական արագ է զարգանալու և ունենալու է լուրջ հետևանքներ:
Լյուդմիլա Սարգսյանը վստահեցրեց, որ չորս ուժերին կհաջողվի հասնել իշխանափոխության: «Մենք կարողանալու ենք, միգուցե փուլային, բայց հասնել ամբողջական իշխանափոխության: Մեր առջև ոչ միայն կառավարության հրաժարականն է, վարչապետի, այլև ամբողջական իշխանափոխության խնդիրը, այն է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Եվ ես հավատում եմ սրան, վստահ եմ՝ իմ գործընկերները ևս»,- ասաց ՀԱԿ խմբակցության անդամը, հավաստիացնելով, որ եթե իշխանափոխությունը մեկ անգամ կարող է չստացվել, երկրորդ անգամ՝ ևս, երրորդ անգամ կստացվի:
Ըստ ակումբի հյուրի, իշխանությունը ներքուստ անհանգստացած է այս գործընթացներից, սակայն արտաքուստ հանգիստ է «ձևանում»: «Եթե նույնիսկ լռում են, ապա լռությունն ավելի խոսուն է: Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը թող վստահ չլինեն, որ բանականությունը ՀՀԿ խմբակցությունում իսպառ ոչնչացված է, ոչ, հիմա բոլորը ենթարկվում են որոշակի կանոնների, բայց իրավիճակի փոփոխման ժամանակ ամեն մեկն առաջնորդվելու է իր սկզբունքներով»,- վստահ է Լյուդմիլա Սարգսյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2042

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ