Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մշակույթը չի սիրում խմբեր, սիրում է անհատներ»

«Մշակույթը չի սիրում խմբեր, սիրում է անհատներ»
13.06.2014 | 12:01

«Այլընտրանք» («Այլարտ») նորաբաց հասարակական կազմակերպությունը արվեստը ներկայացնում է իբրև այլընտրանք, այլընտրանք առօրյայում, նաև ապրելու համար: Մենք ինչպե՞ս ենք ապրում. սնվում ենք, ինչ-որ բան ենք դիտում, հետևում ենք մեզ, բայց այդ ամենում, ցավոք, արվեստը տեղ չունի»,- երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց բանաստեղծ ՎԱՀԵ ԱՐՍԵՆԸ: Նկատեց, որ մարդը փորձում է ամեն կերպ փրկության տարբերակ գտնել, օրինակ, շոփինգը, որն այսօր բավականին մոդայիկ է, ընկճախտից ազատվելու տարբերակ է: Բայց ընդամենը լցնում է նյութական տարածքը և կարճ ժամանակ է մարդուն բավարարվածության զգացում տալիս: Իսկ արվեստը, բանախոսի բնորոշմամբ, շատ երկար ժամանակով կարող է ապրելու կենսաէներգիա տալ:
«Այլընտրանքը» նաև փորձում է բևեռացումից ազատել արվեստի դաշտը, ընդգրկվում է տարբեր ոլորտներ` նկարչություն, քանդակագործություն, գրականություն: Նախագծի շրջանակում արդեն գործում է «Այլարտ» գրական ակումբը, շուտով կնշվի «Այլարտ» մշակութային կայքի շնորհանդեսը: Նախագծի հիմնադիրները` Վահե Արսենը և Գագիկ Միքայելյանը, նպատակ ունեն հայ գրականությունը, նկարչությունը, մյուս ոլորտները արտերկրի ընթերցողին, արվեստասերներին հասցնելու:
Գրական, մշակութային նախագծերը, ակումբները նպատակ ունեն համախմբելո՞ւ արվեստագետներին` հետաքրքրվեցի: Վահե Արսենի կարծիքով` համախմբումները քանդում են մշակույթի դաշտը, որովհետև մշակույթը չի սիրում խմբեր, սիրում է անհատներ: «Թող ազատ լինեն: Իհարկե, կլինեն գրական չափանիշներ, ամեն ինչ չի կարելի տպագրել, հանրայնացնել»,- ասաց նա, ընդգծելով, որ «Այլարտի» խնդիրներից մեկն էլ ստվերում մնացածներին գտնելն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ.- Զրույցը Վահե Արսենի հետ` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 2807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ