Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ասում են...

Ասում են...
18.12.2018 | 01:19

...թե այս օրերին քաղաքական կուլիսներում լուրջ քննարկման թեմա է 2015-ին ՀԱԿ հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի գաղտնազերծած՝ «ստրատեգիական կոդային պլանը»։ «Մեկ պլյուս մեկ քայլերթը՝ շուրթերին, Պուտինի հրաժարականը` կրծքի տակ ինքնահռչակվում են, որպես նոր բևեռ, ստորագրում «Քաղաքացիական պայմանագիրը», կյանքի կոչում «Հարյուրամյակն առանց ռեժիմի» պլանը, հասնում են Բաղրամյան-26՝ իշխանափոխության. հասկացողները հասկացան, չհասկացողներն իրենց աչքով կտեսնեն»,- ասել էր այդ օրերին Տեր-Պետրոսյանը՝ այդ ամենը համարելով Բաբելոնյան աշտարակի շինարարություն: «Փաստորեն, կայացավ այն, ինչի մասին կոդերով խոսել էր մեծ քուրմ ԼՏՊ-ն, ՔՊ-ի կողքին այն օրերին դնելով նաև «Սասնա ծռերին»։

Հասկանալի է, չէ՞, ինչ էր ակնարկում առաջին նախագահը՝ Պուտինի հրաժարական ասելով. մեսիջը հանուն Ռուսաստանի էր, եթե չասենք՝ Ռուսաստանից էր՝ ընդդեմ այսօրվա իշխանափոխության, իմա՝ Նիկոլի իշխանափոխության պլանը շատ վաղուց էր գծված»,- ասաց մեր զրուցակից քաղաքագետը։

Դիտվել է՝ 14057

Մեկնաբանություններ