Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Դավիթ Տոնոյանն ԱՄԷ-ում քննարկել է ռազմական համագործակցության հարցեր

Դավիթ Տոնոյանն ԱՄԷ-ում քննարկել է ռազմական համագործակցության հարցեր
18.02.2019 | 12:52

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նույն օրը Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, ՊՆ նախարար, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամադ բին Ռաշեդ Ալ Մաքթումի հետ։


Էմիրաթական կողմի հետ քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության մեկնարկի, հարաբերությունների իրավապայմանագրային հարցերը։
Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունը ։ Փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) մեկնել է Սիրիա՝ Հալեպ։ Ըստ ՊՆ-ի` որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ