Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Աշխատակիցների արտահոսք չկա

Աշխատակիցների արտահոսք չկա
05.04.2019 | 00:43

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում կոռուպցիա գոյություն չունի»,-կառավարության նիստից հետո մեզ հետ զրույցում ասաց ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը, երբ նրանից փորձեցինք ճշտել` ի՞նչ նոր մեխանիզմ է ներդրվել ոստիկանությունում։

«Ներդրվել է պարգևատրումների խրախուսման մեխանիզմը, որի նպատակն է խթանել բացահայտումների արդյունավետության մակարդակը, աշխատողների միջև ստեղծել առողջ մրցակցություն։ Այս պահին այդ նոր մեխանիզմից ստացված արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ այն նոր ենք ներդրել»։ Փորձեցինք ճշտել մեկ այլ կարևոր հարց` ՃՈ համակարգի աշխատակիցների արտահոսք կա՞ արդյոք։ Այս տեղեկությունը Վալերի Օսիպյանը հերքեց. «Ոչ, նման բան չկա»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ