Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պատվի հարց է

Պատվի հարց է
14.05.2019 | 00:55

Չնայած Ռոբերտ Քոչարյանի աջակիցների՝ քաղաքական ընդվզման լուրջ տրամադրվածությանը, իշխանությունը սեփական լծակներով ամեն ինչ անելու է, որ Քոչարյանը հնարավորինս երկար մնա բանտում։ Նիկոլ Փաշինյանը սա համարում է իր «պատվի հարցը», ինչն ամենևին էլ գաղտնիք չէ, վերջին ասուլիսում էլ պարզ երևաց, թե ինչ վերաբերմունք ունի նա Քոչարյանի հանդեպ։ «Քոչարյանն ո՞վ ա, էն, որ Մեղրին հանձնելու ծրագիր էր քննարկու՞մ»,- հեգնեց Փաշինյանը և բավականին կոպիտ պատասխանեց Արցախի նախկին ու ներկա ղեկավարներին, որոնք Քոչարյանի վերաբերյալ նամակ էին ուղղել Գլխավոր դատախազություն։ Սա հոգում կուտակվածի պոռթկում էր։
Ավելին, մեր աղբյուրի տեղեկացմամբ, նեղ միջավայրում Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ինքն անձամբ պետք է Ռոբերտ Քոչարյանին բանտում «զոլավոր» հագուստով տեսնի։ Իսկ եթե ցանկությունը կա, մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ