Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի հետ С-500-ի արտադրության հնարավորության մասին

Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի հետ С-500-ի արտադրության հնարավորության մասին
19.05.2019 | 18:10

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի հետ С-500 զենիթահրթիռային համակարգի արտադրության հնարավորության մասին:
Նրա խոսքով՝ С-400 համակարգի գնումը «կատարված փաստ է»: Էրդողանը հավելել է, որ Թուրքիան մտադիր է ստանալ հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչներ: «Վաղ թե ուշ մենք կստանանք F-35»,- հայտարարել է նա: «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ ռուսական կողմը թուրք գործընկերներին առաջարկել է С-500 զենիթահրթիռային համակարգերի մշակման հեռանկարային համագործակցություն:

Դիտվել է՝ 302

Մեկնաբանություններ