Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելենը կոչ է արել սեպտեմբերին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երբ տարածվել է մի տեսանյութ, որում փոխկանցլեր Հայնց-Կրիստիան Ստրախեն շահավետ տնտեսական պայմանագրեր է առաջարկել ռուսաստանցի ներդրողին՝ ֆինանսական հովանավորության դիմաց: Փոխկանցլերը հրաժարական է տվել:
Երեկ կանցլեր Սեբաստյան Կուրցն ասել է, որ իրավիճակից միակ ընդունելի ելքը կլինի խորհրդարանի արտահերթ ընտրությունը: Երեկ Վիեննայում հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացրել: