Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թերեզա Մեյը Brexit-ի հարցով ներկայացրել է «խիզախ առաջարկ»

Թերեզա Մեյը Brexit-ի հարցով ներկայացրել է «խիզախ առաջարկ»
19.05.2019 | 21:09

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ խորհրդարանի պատգամավորներին կառաջարկվի վերանայել Brexit-ի հարցով գործարքի նոր տարբերակ: The Sunday Times թերթում նա գրել է. «Դա կլինի նոր, խիզախ առաջարկ Համայնքների պալատի պատգամավորների համար՝ միջոցառումների բարելավված փաթեթով, որը, իմ կարծիքով, կարող է աջակցություն ստանալ»:
Վարչապետը հույս է հայտնել, որ խորհրդարանականները կարող են գնահատել գործարքի նոր ծրագիրը թարմ հայացքով:

Դիտվել է՝ 324

Մեկնաբանություններ