Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վրաստանում այսօր միջանկյալ ընտրություններ են

Վրաստանում այսօր միջանկյալ ընտրություններ են
19.05.2019 | 21:10

Այսօր Վրաստանում միջանկյալ ընտրություններ են՝ Թբիլիսիի Մթածմինդա թաղամասում ընտրում են պատգամավորի: Մթածմինդայում միջանկյալ ընտրությունների անհրաժեշտություն է առաջացել, երբ այդ շրջանից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին ընտրվեց Վրաստանի նախագահ։ Ընտրություններ են նաև այլ քաղաքներում. Զուգդիդիի, Չիաթուրայի, Խուլոյի, Զեստաֆոնիի և Մառնեուլիի քաղաքացիներն ընտրում են քաղաքապետերին: Այս ընտրություններում ուշադրության կենտրոնում է հատկապես Զուգդիդին, որտեղ ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ» է կուսակցության թեկնածուն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինն է:

Դիտվել է՝ 342

Մեկնաբանություններ