Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Վլադիմիր Կարապետյանի արձագանքը Փաշինյանի կոչը քննադատողներին

Վլադիմիր Կարապետյանի արձագանքը Փաշինյանի կոչը քննադատողներին
20.05.2019 | 12:17

«Որևէ հակասահմանադրական գործողություն չի լինելու», - «Ազատության» խնդրանքով արձագանքելով ընդդիմադիրների հայտարարությանը, թե վարչապետի կոչը հակասահմանադրական է, ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Նա ընդգծեց՝ բոլոր գործողությունները մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության տրամաբանության ներքո են։


Հարցին, թե դատարանի դռները փակելով չի՞ խոչընդոտվում դատական համակարգի գործունեությունը, Կարապետյանը պատասխանեց. «Ես ամեն ինչ ասեցի, որևէ խախտում, որևէ հակասահմանադրական գործողություն չի լինելու»։

Դիտվել է՝ 224

Մեկնաբանություններ